Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 26, 2009թ. 16:24

Թուրքիայում և Իրանում  նախագահական ընտրությունների հետևանքով ժամանակավորապես սառեցվել էր երկու երկրների միջև առևտրաարդյունաբերական գոտի ստեղծելու նախագիծը: Համաձայն այդ նախագծի, ենթակառուցվածքային և տեխնոլոգիական կողմն ապահովելու է Թուրքիան, իսկ էներգակիրների մասով` Իրանը: Ծրագրվում է նաև, որ հետագայում ծրագրին կմասնակցեն նաև  Հայաստանը և Ադրբեջանը: Հոկտեմբեր ամսին  Էրդողանի Թեհրանյան հանդիպումների ժամանակ այն օրակարգային հարցերից է լինելու, տեղեկացնում է թուրքական […]


Սեպտեմբեր 26, 2009թ. 15:59

Գրաբարի գիտակները միշտ փաստում են, որ հին հայերենի իմացությունը ապահովում է  աշխարհաբարի անթերի իմացություն: «Ծիրանի» մշակութային հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 28-ից կազմակերպելու է գրաբարի դասընթացներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Սակայն «Ծիրանին» միակը չէ այս նախաձեռնությամբ: Հունիսին Արարատյան թեմի Սբ. Սարգիս եկեղեցու հովանու ներքո գործող «Հայ եկեղեցասեր երիտասարդաց միություն» կրթադաստիարակչական կենտրոնից Հասմիկ Եղիազարյանի նախաձեռնությամբ, կազամակերպվել […]

Թեգեր` []

Սեպտեմբեր 26, 2009թ. 15:54

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Արարատի և Արմավիրի մարզեր: Ինչպես հաղորդում է նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը, Ս.Սարգսյանը եղել է Երևանի կոնյակի գործարանի` Այգավան գյուղում գտնվող մասնաճյուղում, «Մասիս Տոբակո» ընկերությունում, «ՄԱՊ» գինու-կոնյակի գործարանում, որտեղ ծանոթացել է հումքի մթերման և արտադրական գործընթացներին: Այգավանում նախագահը նաև զրուցել է խաղող հանձնող գյուղացիների հետ, լսել բերքի […]


Սեպտեմբեր 26, 2009թ. 15:41

Ողջունելով լեգենդար երգչուհուն` Նախագահ Սարգսյանն ասել է. “Ուրախ եմ, որ Դուք Հայաստանում եք: Այստեղ Ձեզ սպասում էին հարյուր հազարավոր երկրպագուներ: Նրանց մի մասը երեկ` սեպտեմբերի 25-ին հնարավորություն ունեցավ ներկա գտնվել Ձեր համերգին եւ մեծ բավականություն ստանալ”: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ալլա Պուգաչովայի ավանդը մի ամբողջ սերնդի` այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, գեղագիտական, երաժշտական […]


Սեպտեմբեր 26, 2009թ. 15:18

Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն սեպտեմբերի 25-ին կրկին հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, որտեղ նշում է, թե վերջին մեկ տարվա ընթացքում զորավարժությունների ժամանակ, իբր վատ կառավարման հետևանքով, զոհվել են 10 հայ զինծառայողներ, իսկ վերջին զորավարժության ժամանակ 76 զինծառայողներ հրաժարվել են մասնակցել ուսումնական վարժանքներին: Սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական […]


Սեպտեմբեր 26, 2009թ. 15:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երեւանի ջերմաէլեկտրակայան եւ ծանոթացել ՋԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության ընթացքին: Նոր էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2008թ. հուլիսի 30-ին եւ նախատեսվում է ավարտել 2010թվականի ապրիլին: Էներգաբլոկի շահագործումը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի էներգահամակարգի հուսալիությունը, օպտիմալացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերը, ինչի շնորհիվ կկրճատվի Էլեկտրաէներգիայի կորուստը էլցանցերում: ArmAr.am


Սեպտեմբեր 26, 2009թ. 14:22

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել 2009 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն` 2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական […]


Սեպտեմբեր 26, 2009թ. 13:00

Թուրքական «Հուրիեթ» թերթի փոխանցմամբ 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Թուրքիա պատասխան խաղի ժամը հայտնի է: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ Հայաստանի և Թուրքիայի հավաքականները կհանդիպեն հոկտեմբերրի 14-ին Բուրսա քաղաքում` Անկարայի ժամանակով 21.00-ին` Երևանի ժամանակով` 23.00-ին: ArmAr-ի խմբագրությունը մեր հավաքականին հաղթանակ է մաղթում: Armar.am


Սեպտեմբեր 26, 2009թ. 12:34

Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 5-ին ժամը 19:00-ին արդեն երրորդ անգամ լեփ-լեցուն կլինի հանդիսատեսով, քանի որ այստեղ թնդալու է հայոց երգն ու պարը` «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ներկայացմամբ: «Ներկայացման ռեժիսորը Արսեն Ղազարյանն է: Սա աշխարհում նախադեպը չունեցող ազգագրության թատրոնի ստեղծման մեր երրորդ փորձն է: Ըստ իս, մեր ազգային երգ ու պարն առանց թատերականացման  […]


Սեպտեմբեր 26, 2009թ. 10:30

Սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Նյու Յորք ժամանեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ողջունելով Ռոբերտ Բրադկեի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում, նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նրա դիվանագիտական ծառայության տարիներին կուտակած […]