Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 28, 2009թ. 17:57

«Հայաստան»  համահայկական հիմնադրամը  տեղեկացնում է, որ այսօր «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համատեղ  ազդարարել են  2009 թվականի հայաստանյան դրամահավաքի մեկնարկը: Փոստային դրամահավաքի նպատակն է կանխիկ դրամով նվիրատվություններ կատարելու հնարավորություն ընձեռել հասարակության առավել լայն շրջանակների: Հոկտեմբերի 1-ից մինչեւ տարեվերջ բոլոր փոստային բաժանմունքների օպերատորները կընդունեն ցանկացած չափի նվիրատվություն` տրամադրելով անվանական կտրոն: Փոստային դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Հայաստանի եւ […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 17:30

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Երևանի քաղաքապետը նրան մաղթել է հաջողություններով հագեցած աշխատանք և վստահություն է հայտնել, որ վերջինս մեր երկրում չի զգա հյուրի կարգավիճակով: «Ռուսաստանը մեր երկրի ռազմավարական դաշնակիցն է և ես ուրախ եմ, որ իմ աշխատանքային […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 17:15

Հոկտեմբերի 1-ին Ժնևում 5+1-ի խմբի (ՄԱԿ-ի 5 մշտական անդամներ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա գումարած Գերմանիա) և Իրանի ներկայացուցիչների միջև տեղ են ունենալու Իրանի միջուկային ծրագրերի շուրջ հերթական բանակցությունները:


Սեպտեմբեր 28, 2009թ. 17:05

ՀՀ կառավարությունում սեպտեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստին քննարկվեց եւ հավանության արժանացավ 2010թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հաջորդ տարի հիմնվելով ինչպես սեփական, այնպես էլ միջազգային փորձագիտական գնահատականների վրա, կանխատեսվում է ՀՆԱ-ի 1,2-1,3% աճ, որի դեպքում այն կկազմի 3 տրլն 214 մլրդ դրամ: Ինդեքս դեֆլյատորը` ներքին ծագում ունեցող ապրանքների ինֆլյացիան, կանխատեսվում […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 17:00

«2009թ. բարդ տարի էր, և տնտեսությունն իր ողջ ծավալով զգաց ճգնաժամի ազդեցությունը: ՀՀ կառավարությունն աշխատել և աշխատում է ճգնաժամային պայմաններում, ինչն էականորեն ազդել է թե կառավարության քաղաքականության, թե բյուջեի ձևավորման վրա»: Այս մասին Հայաստանի կառավարության սեպտեմբերի 28-ի արտահերթ նիստում 2010թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքերով, 2010թ. բյուջեն կազմվել […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 16:40

Հայ առաքելական եկեղեցու` Արցախի թեմի վերահաստատման 20-ամյակին նվիրված միջոցառումներից անմասն չմնաց նաև Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը: Բռնության և հալածանքի տարիներին բազմաթիվ մասունքներ էին ի պահ տրվել թանգարանին:


Սեպտեմբեր 28, 2009թ. 16:31

ՀՀ կառավարությունը գյուղտնտեսություններին օգնելու նպատակով որոշում է ընդունել Վանաձորի քիմիական գործարանում վերականգնել պարարտանյութի արտադրությունը:


Սեպտեմբեր 28, 2009թ. 16:15

Այսօր Նյու Յորքում տեղի է ունենալու Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքնարկվի Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր:

Վերջին շրջանում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի և Փիթսբուրգում կայացած «Մեծ քսանյակի» ղեկավարների հանդիպման ընթացքում այս թեման գտնվում էր բոլորի ուշադրության կենտրոնում, հետևապես այն հայտնվեց համաշխարհային քաղաքական գործընթացների առանցքում:


Սեպտեմբեր 28, 2009թ. 15:17

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Ամերիկացի սոցիոլոգ-հոգեբան Սողոմոն Աշը (Ash S., 1951) ընկալման ճշտությանը վերաբերող գիտափորձի անվան տակ` կամավորին նստեցնում էր մի սենյակում, ևս հինգ կամավորների հետ, որոնք իրականում   գիտափորձի մասնակիցներ էին, հետևապես` գիտափորձի կազմակերպիչների կողմից նախօրոք հրահանգավորված: Նրանց ցուցադրում են չորս գիծ` ABCD, որոնցից A և C-ն  ունեն հավասար չափեր, իսկ մյուսները` տարբեր: Փորձի մասնակիցներին խնդրում են […]


Սեպտեմբեր 28, 2009թ. 14:00

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում: Արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանի փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում կանդրադառնա Հայաստանին առնչվող մի շարք կարևորագույն հարցերի: