Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 2, 2009թ. 20:13

«Արցախի անկախության ճանաչումն անխուսափելի է, դա  միայն ժամանակի խնդիր է»,- այսօր Արցախի անկախության օրը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: ԼՂՀ նախագահը վստահեցրել է, որ անկախության   ճանաչումը    չի կարող լինել նախկին Ինքնավար մարզի սահմաններում: ԼՂՀ նախագահն այնքան էլ չի հավատում  հայ-թուրքական հարաբերությունների հարցում թուրքական կողմի անկեղծությանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված վերջին […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 19:13

Հայ-թուրքական արձանագրություններով ևս մեկ կարևոր հանգրվան արձանագրվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Այս մասին «Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց հայ-թուրքական հարաբերություններում որակական մի նոր գործընթացի, որի արդյունքում կողմերը, չնայած բազմաթիվ և տարաբնույթ խոչնդոտների, ձեզ ծանոթ հայտարարությունների, դժվարությունների, դրսևորելով քաղաքական կամք, կարողացան գալ փոխհամաձայնության և շարժվել առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 18:15

Այսօր Ստեփանակերտում մեկնարկել են ԼՂՀ անկախության 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները: ԼՂՀ մայրաքաղաք են ժամանել ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը , ԼՂՀ երկրորդ նախագահ` Արկադի Ղուկասյանը , ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) եւ այլոք: Ինչպես հաղորդվում է  Ստեփանակերտից, միջոցառումների մեկնարկին ծաղկեպսկաներ դրվեցին Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 16:46

Այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հաստատել է Թուրքիայի ցանկությունը` բարիդրացիական հարաբերություններ  հաստատաել բոլոր հարևան երկրների՝ այդ թվում և Հայաստանի հետ։ Սակայն Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով, որպեսզի կողմերը գան համաձայնության, Անկարան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը կնախորդի հայ–թուրքական հարաբերությունների նորմալացմանը։ Ըստ Regnum-ի


Սեպտեմբեր 2, 2009թ. 16:19

«Հայ-թուրքական հարբերությունների կարգավորման փաստաթղթում Ղարաբաղ և  ցեղասպանություն բառերը չկան”,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա իրականությունից զուրկ է համարում այն ենթադրությունները, թե Թուրքիան հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցը կարող է պայմանավորել ղարաբաղյան  հակամարտության կարգավորման գործընթացով: Վերջին 15 տարիներին Թուրքիայի կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականությունը վերջինիս   կանգնեցրել է փակուղու առջև: Փակուղուց դուրս գալու […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 15:57

«Այն գործընթացը, որը կոչվում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, իրականում այնքան խութեր ունի, որոնց մասին չի խոսվում»,-այսօր «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Բանախոսի կարծիքով հայ-թուրքական ստորագրված համաձայանգրով Թուրքիան մի շարք խնդիրներ է լուծում, այդ թվում և սահմանի հարցը: «Կարսի պայմանագիրը բազմակողմանի մոտեցում է պահանջում, մինչդեռ Թուրքիան խնդիրը փորձում է լուծել հայ-թուրքական ֆորմատում»: […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 15:51

Վիրահայությունը ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին նախագահ Սերժ Սարգսյանն ի թիվս այլ հարցերի խոսել է նաև հայ-վրացական հարաբերությունների վերաբերյալ: Նրա խոսքերի համաձայն, Վրաստանի հետ ևս Հայաստանը շարունակել է քաղաքական երկխոսությունը բարձրագույն մակարդակում: «Փոխանակել ենք պաշտոնական այցեր նախագահների մակարդակով: Հենց այս պահին ակտիվ […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 15:02

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց: Այդ օրվանից սկսվեց Արցախի` որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը: 1991թ. դեկտեմբեր 10-ին, Խորհրդային Միության պաշտոնական անկումից ընդամենը […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 14:37

Այսօր «Հայացք» ակումբում հյուրընկալված թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադարձավ օգոստոսի 31-ին հրապարակված Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Թուրքիայի եւ Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարությունների տարածած արձանագրության կետերին: Ըստ Մելքոնյանի`փաստաթղթի արձանագրումից հետո և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում շարունակվելու են ներքին քաղաքական քննարկումներն այդ հարցի շուրջ: Բանախոսը նկատում է, որ Թուրքիայում առկա մի քանի ընդդիմադիր կուսակցություններ` քեմալականները, ժողովրդականները, ազգայնամոլականներն […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 13:16

Խաղաղության երաժշտական փառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիայում  գտնվող հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը թուրքական լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ինքը խաղաղության կողմնակից է: Նա ասել է. «Ես այսօր շատ մեծ երջանկություն եմ ապրում: Այդ երջանկությունը կապված է ինչպես խաղաղության համերգին մասնակցելու, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև սկսվող նոր բանակցային գործընթավի համար»: Երաժիշտը կարծիք […]