Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 2, 2009թ. 13:04

Թուրքական լրատվամիջոցներն այսօր անդրադառնալով Հայաստան Թուրքիա հարաբերություններին շեշտել են, որ գործընթացը թևակոխել է նոր փուլ: Թուրքական  պարբերականները մի հետաքրքիր դիտարկում են ներկայացրել, որ  նոր գործընթացին   պատրաստ չի եղել Թուրքիայի արտգործնախար Ահմեդ Դավութօղլուն, քանզի վերջինս փաստաթղթի վերաբերյալ մեկ օրվա ընթացքում  մի քանի իրար հակասող հայտարարություններ է հնչեցրել: Եվ այսպես, եթե օրվա  սկզբում նա վստահեցրել  է, թե […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 12:54

Անկախության հռչակման 18-րդ տարեդարձը ԼՂՀ պաշտպանության բանակի ևս 30 սպաներ և ենթասպաներ իրենց ընտանիքներով կդիմավորեն արդեն նոր բնակարաններում: «Չնայած տնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին` պաշտպանության բանակի շինարարական ծրագրերը շարունակվում են»,-  վստահեցնում են ոլորտի պատասխանատուները: Նոր բնակարանների վկայագրերը զինծառայողներին հանձնեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և ՀՀ պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 12:38

Նոր ուսումնական տարվա սկզբին անգնահատելի նվեր ստացան Ստեփանակերտի «Տաթև»մանկապարտեզի սաները: Այսուհետև  նրանք կունենան մանկապարտեզի նոր մասնաշենք` նախկինից շատ ավելի բարվոք պայմաններով: Մանկապարտեզի բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, կրթության եւ գիտության  նախարար Վլադիկ Խաչատրյանը,  պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: Այսօր  երկրի ղեկավարը անձամբ տեսավ, թե  […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 10:55

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձը է հղել Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի´ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ: Անցած տասնութ տարիները վերահաստատեցին 1991 թվականին ընդունված պատմական որոշման աներկբայությունը: Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է իր կառույցներով, բանակով և որ ամենակարևորն է` սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինող քաղաքացիներով: […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 10:47

Սեպտեմբերի 1-ին Թուրքիայում քրդերը հանդես են եկել խաղաղության կոչով: Սեպտեմբերի 1-ին խաղաղության համաշխարհային օրվա կապակցությամբ Թուրքիայի տարբեր շրջաններում քրդերն,  ի պաշտպանություն քրդական հարցի լուծման,  կազմակերպել են խաղաղ ցույցեր: Նախօրեին Թուրքիայի քաղաքական գործիչները և լրագրողները, ելնելով այս ընթացքում կազմակերպված վերջին զանգվածային ցույցերից, փորձել են կանխել հերթական ցույցը, հայտնելով իրենց մտավախությունները: Ըստ վերջիններիս՝ իրադարձությունների զարգացման նման ընթացքը […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 10:06

Հարցազրույց Արցախյան թեմի առաջնորդ, Պարգև Սրբազանի հետ – Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրն է։ Սրբազան, փորձենք  անցած տարիների հեռվից գնահատել տոնի խորհուրդը: – Այսօր հրաշալի տոն է, մեր անկախության , պետականության հաստատման 18 ամյակն ենք նշում: ԼՂՀ-ն երիտասարդ հանրապետություն է, որ քայլ առ քայլ հասունանում, ամրապնդվում ու հասակ է առնում: Ի՞նչ ունեցանք 18 […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 00:43

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարգելի քաղաքացիներ Այսօր ազգովի նշում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին արցախահայությունը նոր էջ բացեց մեր ժողովրդի հինավուրց պատմության մեջ` հաստատակամորեն կանգնելով ազատ ու անկախ, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն կերտելու դժվարին եւ պատվավոր ճանապարհին: Իր ստեղծման առաջին իսկ օրից մեր հանրապետությունը ստիպված էր լուծել դժվարին խնդիրներ եւ առաջին […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 20:53

Քաշաթաղի շրջանային վարչակազմի եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին Բերձորում կկազմակերպվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարք: Այդ մասին «ԱրմԱր»-ին իրազեկեց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: «Միջոցառման անցկացման վայրը պատահական չի ընտրվել, մենք ցանկանում ենք հերթական անգամ հավաստել, որ ազատագրված տարածքների հարցում Արցախում բոլորս միակամ ենք»: Բնականաբար, հայ-թուրքական […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 19:58

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր զանգահարել է ռուսաստանցի իր գործընկերոջը`Սերգեյ Լավրովին եւ տեղեկություններ հաղորդել Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ընթացքի մասին: Հիշեցնենք, որ երեկ Շվեյցարիայի , Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները հաղորդագրություն էին տարածել վեց շաբաթվա ընթացքում ձեռնամուխ լինել հարաբերությունների կարգավորմանը: Դավութօղլուն նաեւ Լավրովին խնդրել է, որ Ռուսաստանն ավելացնի իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ `Կովկասում […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 19:33

Ուսումնասիրելով 2009 թվականի օգոստոսի 31-ի երեկոյան Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի լրատվությունը Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի արտաքին նախարարությունների համատեղ հաղորդագրության մասին՝ երկու պետությունների միջև ներքին քաղաքական խորհրդակցություններ սկսելու և դրա հիման վրա նախաստորագրված երկու արձանագրությունների շուրջ. Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության հանրապետական վարչությունը հայտարարում է Կարևորելով Հայաստանի Հանրապետության և հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը, որը […]