Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 3, 2009թ. 14:42

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց կուսակցության տեսակետը հայ-թուրքական համատեղ արձանագրության մասին: Մինչ ասուլիսի սկիզբը բանախոսը, հիշելով դեսպանների հետ հանդիման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ճառը, որում ասվում է, որ այսուհետ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ լինելու են հանրային քննարկումներ վիճահարույց թեմաների շուրջ, նշեց, որ սա հանրային քննարկում է, […]


Սեպտեմբեր 3, 2009թ. 13:40

Թուրքիայի վարչապետ  Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, թե   հայ-թուրքական սահմանի բացման մասին չի կարող խոսք լինել, մինչև չլուծվի ղարաբաղյան հիմնահարցը։ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ու հայ-թուրքական սահմանի բացումը փոխկապակցված գործընթացներ են։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան երբեք չի դավաճանի եղբայրական Ադրբեջանի շահերին։ armarlur.com


Սեպտեմբեր 3, 2009թ. 13:13

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության 2009թ. օգոստոսի 31-ի մամլո հաղորդագրության եւ նախաստորագրված երկու արձանագրությունների վերաբերյալ Մշտապես կարեւորելով Հայաստանի եւ Թուրքիայի` որպես հարեւան երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունների ձեւավորումը, երկու ժողովուրդների միջեւ առկա խորը անվստահության զգացողության փարատումը եւ լարվածության մեղմացման անհրաժեշտությունը, Ժառանգություն ազգային-ազատական կուսակցությունը այդուհանդերձ. Ա) անթույլատրելի ու անընդունելի է որակում թե […]


Սեպտեմբեր 3, 2009թ. 13:02

Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Հանրային խորհրդի նախագահ` Մասիս Մայիլյանի մեկնաբանմամբ հայ-թուրքական արձանագրությունների տեքստում դրական և կարևոր հանգամանք է երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջև անմիջական կապի բացակայությանը, սակայն լիովին արտացոլված են միջազգային պայմանագրերով որոշված սահմանների պահանջը և մասամբ` Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի “սառեցումը”, ինչը պետք է որ հայ հանրության […]


Սեպտեմբեր 3, 2009թ. 12:52

Քիչ առաջ Լոռու մարզի Պրիվոլնի գյուղի բնակիչներից այսպիսի տեղեկատվություն ստացանք, որ սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վրաց սահմանապահները, Ստեփանավանի ուղղությամբ խախտելով հայ-վրացական սահմանը, բառացիորեն ներխուժել են մեր երկրի  տարածք ու իրենց հսկողության տակ վերցրել Պրիվոլնի գյուղին պատկանող հողերը և Խուճապավանքը: Վրացական կողմի հերթական սանձարձակ քայլի մասին մինչ այս պահը մեզ չի հաջողվում պարզաբանումներ ստանալ ՀՀ […]


Սեպտեմբեր 3, 2009թ. 12:32

Մի քանի ամիս առաջ Երևանում միջոցառումներից մեկի ժամանակ մի երիտասարդ աղջիկ, ով զբաղվում էր անդամալույծների խնդիրներով, մոտեցավ ինձ եւ զանազան հարցեր տվեց հոգևոր թեմաներից` Սուրբ Գիրք, պաշտամունք, արարողություններ, Եկեղեցու պատմություն: Հարցերը, որ տարօրինակ շեշտադրությամբ էին տրվում, կասկած առաջացրեցին ինձ մոտ, եւ ինքս հարց ուղղեցի նրան` պարզելու, թե ո՞ր Եկեղեցուց է նա: Պատասխանը հետաքրքրական էր` Առաքելական […]


Սեպտեմբեր 3, 2009թ. 11:07

ՆԱՏՕ-ի գլխախավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը անդրադարձել է Հայաստան- Թուրքիա բանակցային նոր փուլին: Նա բարձր է գնահատել օրակարգում հայտնված փաստաթուղթը և շեշտել, որ այն տարածաշրջանում կայունություն կհաստատի, ինչը ըստ նրա, կարևոր փաստ է ներկա պահին: Ռասմուսսենը կոչ է արել կողմերին օգտվել տրված հնարավորությունից և հարթել բոլոր տարաձայնություները:


Սեպտեմբեր 3, 2009թ. 11:06

Ադրբեջանական «Խալգաբհեսի» ինտերնետային կայքէջում տպագրվել է մի ծավալուն հոդված, որտեղ անդրադարձ է կատարվել օգոստոսի 31-ին ստորագրված արձանագրություններին: «Թուրք նախագահ Ա. Գյուլը, վարչապետ Ռ. Թ. Էրդողանը, արտգործնախարար Ա. Դավութօղլուն բոլորովին վերջերս երդվելով վստահեցնում էին Ադրբեջանին, որ մինչև գրավյալ տարածքները  չազատագրվեն, Հայաստանի հետ սահմանները չեն բացվի: Բացի այդ դերասանական հատուկ հմտությամբ, էմոցիաներով ու ժեստերով արտաբերված այդ խոսքերը […]


Սեպտեմբեր 2, 2009թ. 21:17

ՀՅ Դաշնակցությունը սեպտեմբերի 2-ին Երևանում հանրահավաք է անցկացրել` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18-ամյակին, որի ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին: Հանրահավաքի մասնակիցներին խոսք է ուղղել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Սրտանց շնորհավորելով ներկաներին Արցախի անկախության օրվա առթիվ, նկատել է, թե շատ կուզեր, որ Արցախի անկախության տոնական  տրամադրությունը ստվերված չլիներ մտահոգության ամպերով, բայց մտահոգությունները […]

Թեգեր` [, ]

Սեպտեմբեր 2, 2009թ. 20:25

Դեռ վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտի փողոցներում զգացվում էր տոնական օրվա շունչը: Արցախցիները ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձը դիմավորում են  18 տարիների ձեռքբերումներին համարժեք տոնական տրամադրությամբ:  Ավանդույթի համաձայն` պետական բոլոր տոների արարողակարգերից մեկը տեղի է ունենում այստեղ` Ստեփանակերտի հուշահամալիրում: Այսօր էլ մարդկանց հոսքը դեպի հուշահամալիր սկսվել էր վաղ առավոտից` մայրաքաղաք Ստեփանակերտից: Շատ չանցած  «Վերածնունդ» հրապարակից դեպի հուշահամալիր […]