Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 1, 2009թ. 19:22

2009թ. օգոստոսի 31-ին պաշտոնապես հրապարակվեց Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացմանն ուղղված փաստաթղթերի փաթեթը: Հայաստանն ու հայությունը մտան մի նոր շրջափուլ, որը հղի է բազմաթիվ վտանգներով:Այս մասին էր ահազանգում ՀՅ Դաշնակցությունը, երբ քաղաքական այս գործընթացի հենց սկզբից պարբերաբար արտահայտում էր իր սկզբունքային հետեւյալ դիրքորոշումները.ա. Իբրեւ հարեւան պետություններ` Հայաստանն ու Թուրքիան ի վերջո պետք […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 19:18

«Եվրոպական ինտեգրացիա» Հ/Կ նախագահ Կարեն Բեքարյանի կարծիքով, մենք գտնվում ենք պատմական իրադարձությունների փուլում, Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու նախաշեմին, և գործընթացը չի կարող հարթ ընթանալ: Ապրիլի 22-ին կար ճանապարհային քարտեզ հասկացություն և այն բազմաթիվ շահարկումների տեղիք տվեց: Ճանապարհըային քարտեզը գործողություների ծրագիր էր նախանշում, և այդ գործողությունները շատ չուշացան: Քաղաքագետի համար հայ-թուրքական հարաբերությունների տեղաշարժը անսպասելի չէր, անսպասելի […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 18:12

Այսօր Սարըյերի քաղաքապետարանն այս տարի առաջին անգամ կանցկացնի  «Միջազգային Սարըյերի խաղաղության կոչի փառատոնը»: Թուրքական մամուլը գրում է, որ բոլոր հոգևոր առաջնորդներն իրենց մայրենի լեզվով կաղոթեն խաղաղության համար: Հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանն ու  թուրք երաժիշտ Յավուզ Բինգյոլը  կներկայանան իրենց երաժշտությամբ: Փառատոնին կմասնակցեն նաև երաժիշտներ Իրանից, Հունաստանից, Բուլղարիայից և Գերմանիայից:


Սեպտեմբեր 1, 2009թ. 18:04

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի  ղեկավար,  քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Շվեյցարիայի դեպարտամենտի, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի հանրապետության արտաքին գործերի նախարարությունների` նախօրեին տարածած  մամլո հաղորդագրությանը` ՀՀ-ի և Թուրքիայի հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Ըստ քաղաքագետի, փաստաթղթում առկա են  դրական միտումներ: Ստեփան Գրիգորյանը նկատում է,  որ Հայաստանն ու Թուրքիան այսօր, […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 17:58

Ադրբեջանի ղեկավարությունը` Լեռնային Ղարաբաղը, դարձյալ իր կազմում տեսնելու ցանկությունն իրականացնում է բավական հետևողական քաղաքականությամբ: Այդ խնդիրն հօգուտ իրենց լուծելու համար, ադրբեջանական դիվանագիտությունը մշակել է մի շարք ուղղություններ, որոնց իրականացումը ենթադրում է հայկական կողմի լիարժեք կախվածություն: Արցախը նվաճելու ծրագրի շրջանակներում Բաքվում հաշվարկել են, որ Հայաստանի տնտեսական թուլացումը կհանգեցնի Արցախի դիմադրողականության նվազեցման: Ուստի, ելնելով այդ հաշվարկներից, Ադրբեջանը […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 17:17

Թուրքական հեռուստաալիքները անդրադարձել են Ադրբեջանի արձագանքին և տեղեկացրել, որ  այդ  արձանագրությունից անհանգստացած չեն: Ըստ դրանց,դա երկու պետությունների ներքին գործն է. Միաժամանակ հույս է հայտնվում, որ այն ի վնաս Ադրբեջանի չի լինի: Թուրքական կողմը հանգստացրել է իր փոքր եղբորը` հայտարարելով, որ ոչ մի գործընթաց առավել կարևոր չէ Ադրբեջանի բարեկամությունից:


Սեպտեմբեր 1, 2009թ. 14:49

Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Սա մեր ավանդական հանդիպումն է, որ տեղի է ունենում յուրաքանչյուր տարի դեսպանների հա­վաքի շրջանակներում: Այս հավաքները լավ հնա­րավորություն են ձեզ համար՝ համադրելու ձեր հավատարմագրման երկրնե­րում և միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող գործըն­թացների վերաբերյալ տեղեկությունները և համա­տեղ պատասխաններ որոնելու արդի մարտա­հրավերներին ու խնդիրներին: Դուք արտաքին քաղաքականության ոլորտում քաղաքական ծրագ­րա­վոր­ման բարձրագույն օղակն եք, […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 13:19

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, ուղերձում նշված է. «Հարգելի´ուսուցիչներ և ծնողներ, Սիրելի´ աշակերտներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ: «Գիտելիքը հզոր զենք է» արտահայտությունը հատկապես արդիական է ներկա աշխարհում: Որքան կրթված է հասարակությունը, այնքան ավելի մեծ հնարավորություններ ունի կազմակեպելու իր կյանքը, ապահովելու իր բարեկեցությունը, պահպանելու […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 12:38

Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների միջև երեկ գիշեր ստորագրված արձանագրությունները անսպասելի էին ՀՀ քաղաքական դաշտի համար: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, օրինակ, կարծում էր, որ դա կլինի ավելի ուշ: Այսօր կայացած ասուլիսում թուրքագետը հարաբերությունների ներկա շրջադարձի պատճառ է համարում այն, որ Թուրքիան այլևս իր քաղաքականությունը չի կապում Ադրբեջանի կամքի հետ : Ռ. Սաֆրաստյանը չի բացառում, որ եթե ամեն […]


Սեպտեմբեր 1, 2009թ. 12:27

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել է, որ «հայ-թուրքական սահմանի բացման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունների վրա»։ «Հաշվի առնելով այն, որ այս հարցն ուղղակիորեն առնչվում է Ադրբեջանի ազգային շահերին,  հայ-թուրքական սահմանի բացումն առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»,-հայտարարել է Պոլուխովը։ Ըստ «Day.az»-ի