Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատրաստվում է Նախիջևան այցելել: Թուրքական «Ակշամ» թերթը տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցի նախօրեին` հոկտեմբերի 2-3-ը, Գյուլը կմեկնի Ադրբեջան: Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպելու են ոչ պաշտոնական միջավայրում` Նախիջևանում: Թուրքիայի նախագահը Իլհամ Ալիևին անձամբ է ծանոթացնելու Հայաստանի հետ քննարկվող արձանագրությունների հետ: Ըստ պարբերականի, Գյուլը նախ և առաջ վստահեցնելու է, […]
Սեպտեմբեր 2009
Հունաստանն անժամկետ դադարեցրել է երկրի հյուսիսային հատվածի հետ վերամիավորման բանակցությունները, որը ընթանալու էր Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի ու Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Մեհմեդ Ալի Թալաթի միջև: Թուրքական լրատվամիջոցների համաձայն, այս որոշումը կապված է կղզու այդ հատվածում գտնվող քրիստոնեական ուղղափառ եկեղեցիներից մեկի կազմակերպած ուխտագնացության հետ: Ուխտագնացությունը` որպես կղզու հունական և թուրքական հատվածների միջև բարի կամքի դրսևորման […]
Թուրքիայում բնակվող հայերը ողջունում են Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված բանակցային գործընթացը: Բայց միաժամանակ անհանգստացած, որ Թուրքիան ամեն կերպ գործընթացը պայմանավորում է ղարաբաղյան հիմնախնդրով Ստամուլի «Մարմարա» օրաթերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանի կարծիքով, մեծ առաջխաղացում չի կարող լինել, քանի որ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապվում է Ղարաբաղի խնդրի լուծման հետ: Թուրքիայի վարչապետը և արտգործախարարը իրենց հայտարարություններում նշում են, […]
2009 օգոստոսի 31-ին հրապարակված հայ–թուրքական պայմանագրերի կապակցությամբ վերահրատարակում ենք այդ առթիվ սույն թվականի ապրիլի 30-ին Արարատ ռազմավարագիտական կենտրոնի հնչեցրած ահազանգը, քանզի այն ամիսներ անց դարձյալ խիստ արդիական է: Ինչպես ցույց տվեցին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ս/թ մարտ-ապրիլ ամիսներին անցկացված 200 հարցազրույցները, որոնք մենք քննարկեցինք ապրիլի 14-ին, հայ հասարակության ներկայացուցիչները ծայրաստիճան անհանգստացած և վրդովված են «ֆուտբոլային դիվանագիտության» […]
ԼՂՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալլոնը եւ Մարկ Քիրքը շնորհավորական ուղերձ են հղել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանին: Ուղերձում ասված է. «Թույլ տվեք շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի/ ժողովրդին եւ անձամբ Ձեզ` անկախության 18-րդ տարեդարձի առթիվ: Այդ պատմական օրը խորհրդանշում է ևս […]
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ այսօր հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԼՂՀ վարչապետի եւ երկու հայկական պետությունների ֆինանսների նախարարների մասնակցությամբ: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է տնտեսական փոխգործակցության շարունակական խորացման անհրաժեշտությունը: armarlur.com
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր առանձնազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ Արցախ էր ժամանել ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հայկական երկու հանրապետությունների նախագահների միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաջրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ արտգործնախարար Գեորգի […]
Ապրիլի 22-ի առավոտը համայն հայությունը ապրում էր ոչ միայն որպես ապրիլի 24-ի նախօրե, այլև փորձում հնարավորինս շատ բան իմանալ նախորդ գիշերին կնքված հայ-թուրքական համաձայնագրի մասին: Համաձայնագիրը միայն մեկ պարբերությամբ փորձեց պարզաբանել ԱԳՆ-ն` չկատարելով հանրությանը տեղեկացնելու պարտականությունը: Վերջինիս արդյունքում սեփական երկրի ապագան որոշող փաստաթղթի բովանդակությանը հայությունը ակամա ծանոթացավ թշնամու մեկնաբանմամբ: Դրանից անցել է շուրջ չորս ամիս: […]
Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ «Թուրքիայի հետ վարած բանակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կամ դրա հետ կապված որևէ նախապայման»: Հաջորդ օրը` սեպտեմբերի 2-ին, խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված Արձանագրությունների մասին, ՀՀ […]
Այն, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրության մեջ Ցեղասպանություն բառն ընդհանրապես բացակայում է, առնվազն կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը: «Հայաստանը և Թուրքիան համաձայնեցին իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված քայլեր և ցեղասպանության մասին երկխոսությունը տեղափոխել պատմական հարթություն, պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների […]




