13 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 13, 2009թ. 16:42

Պարբերականը նախ նկատում է, որ Արձանագրությունների  ստորոգրմանը դեմ էին ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Միաժամանակ հավելում է, որ, այնուհանդերձ, դրանց ստորագրմամբ հետաձգվեց երկու կարևորագույն հարցերի լուծումը, ինչում էլ կայանում է  փաստաթղթերի  և’ ուժը, և’ թուլությունը: «Նախ`  հետաձգվեց Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցը, և երկրորդ` պատմական հանձնաժողովի քննարկմանը թողնվեց Թուրքիայում հայերի կոտորածի   փաստ, որն Անկարան հրաժարվում […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 16:16

Եկել է ժամը վերջնականապես սթափվելու, եկել է ժամը, որ դուք վերջնականապես գիտակցեք, որ Հայաստանն ու Ղարաբաղը անգին են և վաճառվելու ենթակա չեն: Ինչպե՞ս կարելի է քիրվայության համար տրոհել ազգն ու հավատը: Եթե դուք քվեարկեք Արձանագրությունների հաստատման օգտին, ուրեմն քվեարկում եք Հայաստանի մահացու թշնամի Թուրքիայի օգտին, Հայաստան աշխարհը երկրագնդի երեսից վերացնելու և հայ անունը հավիտենական ջնջելու […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 16:13

Ռուսաստանը և ԱՄՆ-ը համաձայնեցրել են երկկողմանի հարաբերությունների զարգացման համատեղ հանձնաժողովի աշխատանքները, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ԱՄՆ-ի պետքատուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով` հանձնախողովը կազմված է լինելու 16 աշխատանքային խմբերից: «Դրանցից ինն արդեն անցկացրել են իրենց առաջին նիստերը, մյուսները կանցկացնեն այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին»,- հավելել է Լավրովը: Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 15:30

ԵՊՀ  արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանն այսօր «Հայացք» ակումբում անդրադարձավ հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին և փորձեց կանխատեսել, թե  ինչ է լինելու ապագայում: Արձանագրությունների ստորագրման օրը տեղի ունեցած ձգձգումները բանախոսը համարեց թուրքական խորամանկ դիվանագիտության հերթական դրսևորումներից մեկը, որը, սակայն, ձախողվեց: Նա նշեց, որ այս ձգձգումները Թուրքիայում առաջացրել էին որոշակի խուճապ, որ փոքր Հայաստանը, աշխարհի աչքի առաջ, […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 15:26

Բուրսայի քաղաքապետը հրաժարվել է ադրբեջանցի մի խումբ երիտասարդների նվերից` Ադրբեջանի դրոշից: Մուդանիայի խաղաղ համաձայնագրի 87-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության հրավերով մասնակցող ադրբեջանցի երիտասարդները քաղաքապետի ելույթից հետո մոտեցել են նրան ու որպես նվեր մատուցել Ադրբեջանի դրոշը: Երկար տատանումներից հետո քաղաքապետը հրաժարվել է ընդունել նվերը: Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 15:00

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 9-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնին հարակից տարածք) հոկտեմբերի 16-ին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկում: Երեւանի քաղաքապետարանը մերժել է զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը` պատճառաբանելով, իբր, այդ օրը` նույն ժամին, նույն վայրում կա եւս մեկ միջոցառում: Քաղաքապետարանի որոշման մասին մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք ՀՅԴ Հայաստանի […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 14:20

«Արմատ»մամուլի ակումբի հյուր քաղաքագետ Արմեն Աղայանը հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացը  համարում է լավ մշակված շոու. «Պատկերացրեք, գնում եք թատրոն, և կեսից դերասանը որոշում է փոխել իր խաղաոճն ու սցենարը: Բայց  նման բան հնարավոր չէ, հետևապես բացառվում է, որ հայկական կողմը ճանապարհի կեսից որոշի փոխել սցենարը: Հետևաբար, այս ամենը նախապես պլանավորած և մշակված շուո էր: Հայաստանն […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 13:55

Քաղաքական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանը «Արմատ»մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև նախաստորագված արձանագրություններին և ՀՀ ղեկավարության կատարած քայլերն անվանեց դիվանագիտորեն ճիշտ մշակված. «Հայաստանը սրանով ներքաշվեց համաշխարհային քաղաքականության բարձր ոլորտներ: Այսօր մենք պետք է ճշգրտենք մեր հետագա անելիքները և  փորձենք իրականությունը տեսնել այնպես, ինչպիսին որ այն կա և ոչ թե այնպես, […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 13:00

Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պատվիրակության կազմում էր նաև արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Նա այսպես մանրամասնեց փաստաթղթի ստորագրման ձգձգման պատճառները. «Առաջինը պետք է ելույթ ունենային փաստաթղթերը ստորագրող երկրների ԱԳ նախարարները, ապա ելույթներով պետք է հանդես գային բոլոր ներկաները»,-ասում է պարոն Քոչարյանն ու հավելում, թե քանի որ շատ էր կարևորվում բանավոր  խոսքը, տեքստերը պետք է նախապես տրամադրվեին […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 12:51

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Մոսկվա մեկնելուց առաջ «Զվարթնոց»օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին. Պարոն Նախագահ, հիմա, երբ արձանագրություններն արդեն ստորագրված են, կարելի՞ է համարել, որ Ձեր դրած պայմանը` Թուրքիա գնալ բաց սահմանի դեպքում, կատարված է: Նախագահ Սարգսյան– Մենք երբեք որեւէ մեկի հետ նախապայմանների լեզվով չենք խոսել: Ընդհակառակը, մենք միշտ պնդել ենք, որ մեր հարաբերությունները պետք […]