Երեկ Թուրքիայի կառավարության նիստի ավարտից հետո այդ երկրի փոխվարչապետ և պետքարտուղար Ջեմիլ Չիչեկը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ հայ-թուրքական Արձանագրությունները քննարկման ու վավերացման նպատակով կուղարկվեն Թուրքիայի խորհրդարան: Նա լրագրողներին ասել է, որ ամսաթիվը դեռևս հստակեցված չէ: Ապա հավելել է, թե միայն խորհրդարանն է որոշելու` քվեարկե՞լ արձանագրությունների օգտին, թե՞ ոչ: Նա ասել է, թե Թուրքիայի քաղաքականության […]
13 Հոկտեմբեր 2009
Երեկ Ստամբուլի դատարանը մինչև 2010թ. փետրվարի 8-ը հետաձգեց Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումները: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2.5 տարի առաջ, սակայն մինչ օրս մեղավորները պատժված չեն: Արդեն 2 տարի է, ինչ ընթանում է դատական գործընթացը, որը, սակայն, իրականում վերածվել է մի իսկական կատակերգության: Երեկ դատարանում հերթական բեմականացված ներկայացումն էր ցուցադրվում. դատախազը մարդասպան […]
«Առավոտ» օրաթերթին հայտնի է դարձել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության տեքստը, որը նա պետք է կարդար Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Ներկայացնում ենք ելույթի բովանդակությունն ամբողջությամբ. «Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք: Մենք հավաքվել ենք Շվեյցարիայի հյուրընկալ հողում` ստորագրելու Արձանագրությունները, որոնք դնելու են այն հիմնաքարը, որի վրա գալիք տարիներին պետք է կառուցվեն Հայաստանի […]
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամանել է Մոսկվա: Սա նրա առաջին այցելությունն է Ռուսաստանի Դաշնություն: Այսօր առավոտյան սկսվելու է նրա պաշտոնական այցելությունը: Հիլարի Քլինթոնը բանակցություններ է վարելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: ArmAr. 10:00
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Մոսկովյան հանդիպումը երկու երկրների ղեկավարների` այս տարվա ընթացքում արդեն յոթերորդ հանդիպումն էր: Ողջունելով Հայաստանի Հանրապետության Նախագահին` Դմիտրի Մեդվեդեւն ասել է. «Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ինչպես եւ պայմանավորվել էինք, շարունակում ենք պարբերական եւ ինտենսիվ երկխոսությունը, հանդիպում եւ […]




