Հայաստանում Իրանի դեսպանատնից Panorama.am-ին տեղեկացրին, որ տարածված լուրերը հերյուրանք են և չեն համապատասխանում իրականությանը` Այաթոլլան չի մահացել: Միաժամանակ նշենք, որ վկայակոչելով բլոգերներին, «Նյուզռու իսրայել»-ը տեղեկացնում է, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում իրավիճակը ծայրահեղ լարված է. փողոցներում շատ զինվորականներ ու անվտանգության ծառայության աշխատակիցներ կան,: Եթե Խամենեյին իսկապես մահացել է, ապա «Իմաստունների խորհուրդը»` Իրանի կրոնական բարձրագույն օղակը, պետք […]
15 Հոկտեմբեր 2009
«Այս դիվանագիտական «բորշը» պատրաստված է արևմուտքի` այսօրվա Բաբելոնի կողմից և պարտադրված է մեզ: Բայց հայ ժողովուրդն այն չի ուտի»,- վստահ է մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Հայ-թուրքական արդեն ստորագրված արձանագրությունների տեքստերը «տգետ ու հայատյաց» որակելով` համարում է «աղերսագիր». «Մեզ երկրորդ անգամ պարտադրում են Բեռլինի կոգրեսն ու Լոզանի պայմանագիրը»: Արձանագրություններում Դավիթ Հակոբյանը դիվանագիտական խաբկանքներ է տեսնում. «Շրջափակումը միջազգային […]
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի հավաքականի պարտությունից հետո լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է` վատ: Իսկ թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի հայ ֆուտբոլիստները հետագայում ավելի լավ հանդես գան, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է. «Հայ հավաքականին անհրաժեշտ են լավ ֆուտբոլիստներ: Սերնդափոխություն է պետք»: Իսկ լավ ֆուտբոլիստներ ունենալու համար, ըստ Ռ. Հայրապետյանի, […]
Իրանում մահացել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեյին: Նման տեղեկություն է տարածել Իրանի ընդդիմությունը, տեղեկացնում է «Կուրսոր»-ը: Հաղորդվում է, որ հոկտեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 14:15-ին Խամենեյին կորցրել է գիտակցությունը և անհապաղ հոսպիտալացվել է: Որոշ տվյալների համաձայն, այաթոլլան այժմ գտնվում է կոմայի մեջ, և նրա մոտ թույլ են տալիս միայն որդուն ու անձնական բժշկին: Որոշ […]
«Երեկ ավարտվեց դիվանագիտության ֆուտբոլային փուլը և մենք թևակոխեցինք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նոր` արձանագրությունների վավերացման փուլ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Արձանագրություններն առաջինը վավերացնողը պետք է լինի հենց Թուրքիան, քանի որ հենց նա է սահմանների փակման նախաձեռնողը, ուստի` տրամաբանական համարեց, որ փաստաթուղթը առաջինը թուրքական կողմը վավերացնի: Իսկ […]
Երեկ Եվրահանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը` Անկարայից պաշտոնապես պահանջելով արագացնել բարեփոխումների ընթացքը: Եվրահանձնաժողովը մատնանշել է, որ չնայած կատարված բարեփոխումներին, Թուրքիայում շարունակվում է գործել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը: Բացի այդ, խոսքի ազատությունը սահմանափակող հոդվածներ են դիտվել արժանապատվությունը վիրավորելու (125-131), հասարակական կարգի պահպանման (214, 216, 217, 218, 220), պետական անվտանգության (312, 314) և […]
Հոկտեմբերի 6-ին Աթենքում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի հիմնադիր ժողովը, որով եւ Հունաստանում մեկնարկեց Հիմնադրամի նորաբաց տեղական մարմնի գործունեությունը: «Հայաստան»հիմնադրամը համալրվեց եւս մեկ ներկայացուցչությամբ եւ այսօր արդեն ունի 17 տեղական մարմին աշխարհի 15 երկրներում: Ժողովին մասնակցում էին Հունաստանում Հայաստանի նախկին դեսպան Վահրամ Կաժոյանը, ավանդական կուսակցությունների, հունահայ համայնքի ներկայացուցիչներ: Ներկաները դիտեցին ֆիլմ Շուշիի […]
ArmArn-ն արդեն ահազանգել է այն մասին, որ վրացիները, բացի նրանից, որ յուրացնում են Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները, աչք են դրել նաև Արևմտյան Հայաստանի հայկական եկեղեցիների վրա: Վերջերս վրացի մի շարք պատմաբաններ վրաց պատրիարք Իլյա երկրորդի հովանավորությամբ մեկնել են Արևտմյան Հայաստան` պատմական Մեծ Հայքի Տայք նահանգում գտնվող (ըստ իրենց` Տաո-Կարջետի) «վրացական» ճարտարապետության կոթողներին ծանոթանալու նպատակով: […]
Ինչպես տեղեկացրել էր Armar.am-ը, հոկտեմբերի 13-ին, Ադրբեջանի Միլի Մեջլիսի 11 պատգամավորներ ժամանել էին Թուրքիա` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ պաշտոնական Անկարայի հետ «որոշ ճշտումներ» անելու: Ադրբեջանի պատգամավորները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները։ Էրդողանն ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում Թուրքիան կանի հնարավորինը, միաժամանակ հավաստել, որ հավատարիմ […]
Իսրայելական «Հաարեց» թերթն անդրադարձել է Ցյուրիխում ստորագրված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններին` «Սովորել թուրքերից» հակիրճ խմբագրականով: Հրապարակման սկզբում թերթի խմբագիրը նախ շեշտում է երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ տեղի ունեցած պատմական պահի կարեւորությունը, որից հետո համառոտ ներկայացնում է երկու ժողովուրդների արդեն մեկդարյա թշնամության պատճառները, […]




