Թուրքական «Սթար» լրատվամիջոցը տեղեկացնում է, որ թուրքական «Հյուսիսային բնություն» կազմակերպությունը Կարս քաղաքում կազմակերպել է հայ, թուրք, ադրբեջանցի և վրացի աշակերտների հանդիպում։ Ծրագրի նպատակն է «խաղաղության ուղերձ հղել աշխարհին»։ Տարածաշրջանի երկրները ներկայացնող պատանիներն աշխատել են բնապահպանական ծրագրերի և նախագծերի շուրջ։ Կազմակերպված միջոցառումները տևել են մեկ շաբաթ, և, ըստ թուրքական մամուլի, ընթացել բավական արդյունավետ: ArmAr.am
2 Նոյեմբեր 2009
ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 2-ին շարունակվեցին 2010 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Քննարկվեց «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը` իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների պահպանման ծախսերի համար նախատեսվող ֆինանսավորման կտրվածքով: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2010թ. կառավարման մարմինների […]
«Կինոն մի ծես է, որին այժմ լայն զանգվածները ենթարկվում են միանգամայն հնազանդորեն, հետևաբար նա, ով ֆիլմ է ստեղծում լայն սպառողի համար, կանխատեսում է ամբողջ ժողովուրդների մտածելակերպի ուղղվածությունը, բարոյական և հոգեբանական վիճակը, ժողովուրդներ, որոնց վրա ամեն օր էկրաններից պատկերների հեղեղ է թափվում»: [1] Ֆեդերիկո Ֆելինի 2009 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Լորան Տյուելը հանրահայտ դերասան Ժան Ռենոյի մասնակցությամբ […]
Թուրքիայի առողջապահության նախարարն այսօր հայտարարել է, որ երկրում խոզի գրիպի հետևանքով մահացության դեպքերի թիվը հասել է վեցի: Նախարարի խոսքով՝ օրերս խոզի գրիպի զոհ են դարձել 27-ամյա բուժծառայող և երկու երեխա, որոնցից մեկը երկու տարեկան էր, իսկ մյուսը` 14: Բացի այդ, Դիարբեքիրի հիվանդանոցում մահացել է 24-ամյա մի աղջիկ: Հավանականությունը մեծ է, որ նա ևս մահացել է […]
Թուրքիայում «Արաս» հրատարակչությունը հրատարակել է Հրաչ Նորաշենի «Չիլելի Աղավնի» ստեղծագործությունը: Գրքում հեղինակը պատմում է իր տատի` Աղավնի Նորաշենի` 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ընթացքում վերապրած ողբերգությունը: Նրա տատը Սիվաս-Սուշեհրի Փյուրք գյուղում հայերի կոտորածների ականատեսն է: Նա կորցրել է ամուսնուն` Ավետիսին, մորը և դստերը, փրկվել է` ապաստան գտնելով Քարդաշ կոչվող քրդական գյուղում, իսկ այնուհետև Զարա և, ի […]
Թուրքական Կայսերի քաղաքում նոյեմբերի 8-ին կբացվի վերականգնված Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին` հիմնադրված 1191 թվականին: Եկեղեցին վերականգնել են թուրքաբնակ հայերը: Աշխատանքներն ընթացել են երեք տարի շարունակ: Եկեղեցու բացման արարողությունը կանցկացվի Հայ Առաքելական եկեղեցու բոլոր արարողակարգերի համաձայն: Օծման արարողությունը կանցկացնի Թուրքիայի հայկական պատրիարքարանի արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Արարողությանը մասնակցելու հրավեր է ստացել նաև Կայսերի քաղաքում ծնված Թուրքիայի նախագահ […]
Ինչպես հաղորդում է Georgia-Online գործակալությունը, Թբիլիսիի «Վարազի» հյուրանոցին հարող տարածքում երեք ամերիկացի զինվորականներ, հարբած վիճակում, ծեծի են ենթարկել երկու պատահական անցորդների: Ինչպես հայտնում են դեպքի ականատեսները, զինվորականների և անցորդների միջև բանավեճ է տեղի ունեցել, որը վերաճել է մեծ կռվի: Ամերիկացիներից մեկը շշով հարվածել է վրացու գլխին, որից հետո զինվորականները լքել են դեպքի վայրը: Ականատեսները հայտնել […]
Վրաստանում ազգային փոքրամասնությունների հարցերը չափազանց կարևոր են: Դրանք պետք է ավելի մեծ ուշադրության արժանանան, քան դա եղել է նախկինում ինչպես Եվրամիության, այնպես էլ Վրաստանի իշխանությունների կողմից: Այդ մասին ռուսական «Վրեմյա Նովոստեյ» թերթին հայտնել է Հրավային Կովկասի երկրներում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Խոսելով Սամցխե-Ջավախքի հայերի և Քվեմո-Քարտլիի ադրբեջանցիների խնդիրների մասին Եվրոմիության ներկայացուցիչն ասել է, որ […]
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ սկսված գործընթացը թուրքահայ համայնքի ուշադրության կենտրոնում է: Թուրքական «Bianit» կազմակերպությունը թուրքահայերի տեսակետը պարզելու նպատակով նրանց շրջանում սկսել է հարցումներ կազմակերպել: Հարցման առաջին մասնակիցները Ստամբուլի Կենտրոնական լիցեյի տարբեր տարիների սաններն են: Ասենք, որ հայկական Կենտրոնական լիցեյը գործում է դեռ 1886 թվականից: Այն հանդիսանում է Ստամբուլի ամենահին դպրոցներից մեկը: Սկզբնական շրջանում այն եղել […]
Հարավային Կովկասի երկրների գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Время новостей ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է, թե հավանաբար շուտով կսկսվեն Հայաստանի հետ բանակցությունները` Եվրամիությանն ասոցացված անդամակցության վերաբերյալ: Սեմնեբին հատուկ ընդգծել է, թե այդ գործընթացը կշարունակվի` անկախ նրանից՝ կբացվի՞ սահմանը Թուրքիայի հետ, թե՞ ոչ: ArmAr.am




