Գործարար Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո թափուր մնացած պատգամավորական մանդատի համար պայքարը շարունակվում է: Թիվ 10 ընտրատարածքում ընտրությունները տեղի են ունենալու հունվարի 10-ին, իսկ մինչ այդ լայնորեն քննարկվում են նախընտրական գործընթացները, գրանցվում են նոր թեկնածուներ: Ընտրական տարածքում նշանակված լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է նաև «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը: Այդ մասին հայտնում է Կենտրոնական ընտրական […]
6 Նոյեմբեր 2009
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգոլ Տաբատաձեն: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ’ Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք անցել ենք շատ երկար պատմական ճանապարհ, և մեր նախկին հարաբերությունները մեզ պարտավորեցնում են ավելի ամուր բարեկամանալ ու ավելի սերտ համագործակցել: Մեր հարաբերությունների այսօրվա մակարդակը, իհարկե, շատ բարձր է, բայց դրանք մշտապես […]
Զրույց հոգեբան ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ – Պարոն Նալչաջյան, հայ հասարակության հոգեբանական վիճակն ու բարոյական մթնոլորտը վերլուծելիս մենք չենք կարող հաշվի չառնել Արցախյան պատերազմն ու դրանով պայմանավորված զարգացումները: Պատերազմից անցել է ընդամենը 15 տարի, այսինքն՝ նույնիսկ երիտասարդ սերունդը կռվի ու հաղթանակի վկան է: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Արցախյան պատերազմը մեր ժողովրդի հոգեբանության, մտածելակերպի, հուզաշխարհի վրա: – Մենք […]
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանն ասել է, թե` իրենց կենտրոնի կողմից դիտարկվել և մշակվել են որոշակի գործողություններ, որոնք կապված են ՀՀ պետական քաղաքականության պատշաճ տեղեկատվական սպասարկման հետ։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել համացանցին. «Քանի որ համացանցը ուշադրության կենտրոնում է, մեր կողմից մշակվել են աշխատանքային […]
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի […]
ՀՀ կառավարության ղեկավարը Միացյալ Նահանգներում մասնակցում է «Արմթեք 2009» համաժողովին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, նոյեմբերի 5-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններից մեկը Ստենֆորդի համալսարան: Կառավարության ղեկավարը եղել է SLAC գծային արագացուցչի կենտրոնում, շրջել է գիտական կենտրոնի մասնաճյուղերում ու լաբորատորիաներում, ինչպես նաեւ հանդիպել է Ստենֆորդի հայ ուսանողների միության ներկայացուցիչների […]
«ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանում գտնված ժամանակ քննարկելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խնդիրը` նշել են, որ իրենք շարունակում են ջանքեր գործադրել կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ։ Հանդիպման ժամանակ նրանք նաև խոսել են այն մասին, թե մտադիր են դեկտեմբերի սկզբին Աթենքում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը։ Լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, ադրբեջանական կողմը մեծ հույսեր չի […]
Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ «Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի հետ և չի խնայի ոչ մի ջանք ադրբեջանական զինուժի զարգացման համար»,-մի քանի օր առաջ Ադրբեջանում հայտարարեց Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Իշիկ Քոշաները[1]: Իսկ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ուժային կառույցների միջև համագործակցությունը վերջերս բարձրացել է նոր մակարդակի: Նախքան Ադրբեջանի ներքին […]
Հայ մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի կիսանդրին կտեղադրվի Բեյրութում: Ինչպես հայտնել է Հայաստանում Լիբանանի դեպան Գաբրիել Ժարան, հայտնի բանաստեղծի կիսանդրին Լիբանանում ունենալու միտքը հուշել է կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը: Դեսպանը խոսել է նաեւ Լիբանանի մշակույթի նախարարի հետ, եւ միտքն արժանացել է վերջինիս հավանությանը: Նույն գաղափարն արծարծվել է նաեւ Բեյրութում կայացած գրողների համահայկական համաժողովում: «Արդեն դիմել […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման […]




