6 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 6, 2009թ. 12:50

Ստամբուլում կայացած 11-րդ միջազգային էներգետիկայի համաժողովում Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Իրանի կողմից կիրառվող ճնշումների ներքո Թուրքիան ստիպված է լինելու վերանայել երկիր ներմուծվող գազի սակագները: Սա լուրջ հարված կարող է դառնալ Թուրքիայի տնտեսության վրա. հաշվարկ կատարելու կարիք չկա, բավական է միայն նշել, որ Թուրքիա ներմուծվող գազի սակագները […]


Նոյեմբեր 6, 2009թ. 12:50

ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի  նիստում այսօր հայտարարվել են նոյեմբերի 5-ին կայացած «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» թեմայով ֆիլմերի մրցույթում հաղթողների անունները, որոնց շարքում նաև հայուհի Անի Հարությունյանն է` իր «Հենց այնպես» ֆիլմով: Մրցույթի անցկացման առիթը «երկաթե վարագույրի» բացման և Բեռլինյան պատի փլուզման 20-ամյակն է:  Հաղթողների տեսաաշխատանքները ցուցադրվել են «Բեռլինյան պատի» փլուզմանը նվիրված  ԵԱՀԿ հատուկ ցուցահանդեսում: Մրցույթի ավարտից հետո […]


Նոյեմբեր 6, 2009թ. 12:00

«ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ հարաբերությունները չի դիտարկում` որպես մրցակցություն Ռուսաստանի հետ: Կարևորն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը հնարավորություն ունի ընտրել այն կառույցը, որի հետ ցանկանում է համագործակցել»,- այսօր հայտարարեց Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեխնիկական օժանդակություն […]


Նոյեմբեր 6, 2009թ. 11:32

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ Իրավական հարցերով նշանավոր փորձագետ Ջեֆրի Ռոբերտսոնը այս շաբաթ բացահայտեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից արված մի շարք կեղծ և անստույգ հայտարարություններ: Միջազգային իրավաբանը ցույց տվեց, որ արտաքին գործերի նախարարությունը տարիներ շարունակ Հայոց Ցեղասպանության փաստերի առնչությամբ մոլորության մեջ է գցել բրիտանական պառլամենտին՝ թուրքական կառավարության բարեհաճությանը արժանանալու նպատակով: Հանգամանորեն ուսումնասիրված քառասուն […]


Նոյեմբեր 6, 2009թ. 11:20

Նոյեմբերի 6-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ Համանախագահները ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել են Բաքվում ունեցած […]


Նոյեմբեր 6, 2009թ. 11:14

Թուրքական «Սաբահ» (Sabah) թերթի հոկտեմբերի 20-ի համարում Նազըլ Յըլրջակի հեղինակությամբ տպագրվել է մի հոդված, որով «պարզվում է», որ դեռևս 11-րդ դարից մինչև 1800-ական թվականները Ղարաբաղը գտնվել է թուրքերի հպատակության ներքո: Այս հոդվածի առնչությամբ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը մեկնաբանություն է տվել: «Նրանք թերևս մոռացել են ասել, թե ինչպես 11-րդ դարից մինչև 20-րդ […]


Նոյեմբեր 6, 2009թ. 10:56

Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության պաշտոնական կայքը նոյեմբերի 2-ին տեղեկություն տարածեց, ըստ որի ԱՄՆ-ը Ադրբեջանին զգուշացրել է, որ եթե վերջինս Լեռնային Ղարաբաղում փորձի ռազմական գործողություն իրականացնել, ապա ԱՄՆ-ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Աղբյուրի համաձայն, զգուշացումն արվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Կայդենաուի միջոցով («news.am», 03.11.2009): Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերրի Դևիդսոնը […]


Նոյեմբեր 6, 2009թ. 10:35

Ինչպես փաստում են միջազգային տնտեսագետները, Թուրքիան հայտնվել է խոր տնտեսական ճգնաժամում: Թուրքիայի կառավարությունը ևս հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել թուրքական արտադրանքը եվրոպական շուկա արտահանելու վրա: Եվ այս հանգամանքը ստիպել էր Անկարային նոր շուկաներ փնտրել Ասիայում և Աֆրիկայում: Իսկ այսօր արդեն Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չեգլայան վստահեցրել է, որ Թուրքիային հաջողվել է արժանապատվորեն […]


Նոյեմբեր 6, 2009թ. 10:00

Այսօր` նոյեմբերի 6-ին, Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլի Սաբանջի համալսարանում կմեկնարկի երկօրյա գիտաժողով` նվիրված 1909թվականի Ադանայի կոտորածներին: Գիտաժողովը կանցկացվի այսպիսի խորագրով`«Ադանա 1909. պատմություն, հիշատակ և ինքնություն. հայացք մեկդարյա հեռավորությունից»: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի, Սաբանջի համալսարանի, Ստամբուլի Բիլգի համալսարանի պատմության ֆակուլտետի, Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի և Բողազիջի համալսարանի պատմության ֆակուլտետի ներկայացուցիչները: Միջոցառման կազմակերպիչ Կոմիտաս […]


Նոյեմբեր 6, 2009թ. 09:55

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա)  տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ գտնվելով Բաքվում` մի շարք պաշտոնական հանդիպումներ են ունեցել: Մասնավորապես, հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումների ժամանակ նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը: Համանախագահները Բաքվից մեկնել են Թբիլիսի: […]