9 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 9, 2009թ. 18:10

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության տեղեկացմամբ, նոյեմբերի 10-11-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա: Այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: ArmAr.am


Նոյեմբեր 9, 2009թ. 17:04

Ադրբեջանցիների 81 %-ի մեջ արմատացած է արհամարհանքի զգացում հայերի նկատմամբ: Ուսումնասիրության արդյունքում այս հետևության է հանգել «Ռեգեոն» հետազոտական գործակալությունը: Իսկ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի համոզմամբ`  ադրբեջանցիների մոտ առկա այդ արհամարհանքն ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքի հետևանքն է: Armar.am-ի հետ զրույցում պարոն Ջամալյանը  զուգահեռներ տարավ ֆաշիստական Գերմանիայի և այսօրվա Ադրբեջանի միջև: Այլ ազգերի նկատմամբ ատելության սերմանման քաղաքականություն էր […]


Նոյեմբեր 9, 2009թ. 16:20

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ 1.նոյեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի’ Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Ե.Թադևոսյան, Մայիսի 9-ի, Մանթաշյան, Մանանդյան, Չեխովի, Արագածի փողոցների, Արարատյան 1-66, Արտաշեսյան 1-46, Ս.Տարոնցի 1-24, Գ.Նժդեհի 1-4 հասցեների և հարակից տարածքների, ինչպես նաև Կենտրոնի Իսակովի պողոտայի ջրամատակարարումը; […]


Նոյեմբեր 9, 2009թ. 16:01

Ավերելու սովոր ձեռքը ընդունա՞կ է նորոգել Թուքիայի հայատյաց քաղաքականությունը չավարտվեց միայն 1915-ի Ցեղասպանության իրագործմամբ: Այն չսահմանափակվեց միայն հայության բնօրրանում` Արևմտյան Հայաստանում, հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջմամբ: Թուրքական քաղաքականությունն ուղղվեց Արևմտյան  Հայաստանում հայության հետքերն իսպառ ոչնչացնելուն: Ահա թե ինչու ֆիզիկական ոչնչացմանը հաջորդեց  մշակութային Ցեղասպանությունը: Սկսվեց Արևմտյան Հայաստանի մշակութային կոթողների, եկեղեցիների համատարած ավերումը: Նման քաղաքականության հետևանքը եղավ այն, […]


Նոյեմբեր 9, 2009թ. 15:25

2009 թվականի նոյեմբերի 10-ին Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Դուշանբե: ArmAr.am


Նոյեմբեր 9, 2009թ. 14:16

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ  Մինասյանի կարծիքով, այս պահին «հայ-թուրքական արձանագրությունների վավերացման սպառնալիքը» չեզոքացնելու երկու հնարավորություն կա։ Առաջինը, որ Սահմանադրական դատարանը տա եզրակացություն, որ արձանագրությունները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։ Եվ երկրորդ, որ Ազգային ժողովում պարզապես դեմ քվեարկեն արձանագրությունների վավերացմանը։ «Ի դեպ, շատերը սա իրական հնարավորություն չեն համարում, բայց այդ ուղղությամբ աշխատելու մեխանիզմեր ևս  կան»,- ասում է […]


Նոյեմբեր 9, 2009թ. 14:04

Քաղաքական դաշտում վերաձևումների ու փոփոխությունների խիստ պահանջ է նկատվում, ճահճացած  այս դաշտը, ըստ մարքսիստ Դավիթ Հակոբյանի,  «չորացնելու» համար  հարկավոր է առաջին հերթին «ճեղքել» քաղաքական  միատարրությունը: Ահա թե ինչու է հանրապետության գլխավոր մարքսիստը որոշել հունվարի 10-ին մասնակից դառնալ թիվ 10 ընտրատարածքի թափուր մնացած մանդատի համար մղվող ընտրապայքարին: Չնայած պարոն Հակոբյանը վերջնականապես որոշել է մինչ իր 60-ամյակը […]


Նոյեմբեր 9, 2009թ. 14:01

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արդարադատության, սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության նախարարները, ԱԺ-ի հայ-հունգարական բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը, պաշտոնատար այլ անձինք: Այսօր Հունգարիայի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Լասլո Շոլոմի առանձնազրույցը: Այնուհետեւ, տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Կստորագրվեն համագործակցության մի շարք համաձայնագրեր, որից հետո Հայաստանի […]


Նոյեմբեր 9, 2009թ. 13:25

Դավիթ Ջամալյան հոգեբանական գիտությունների թեկնածու Ինչպե՞ս են տարբեր ազգերի ներկայացուցիչներն ընկալել թուրքական էթնիկական հանրույթը տարբեր ժամանակներում: Համընկե՞լ են, արդյոք, այդ ընկալումները մեր` հայերիս ընկալումներին: Եվ այսպես. չնայած առկա առանձին բացառություններին, եվրոպացիների շրջանում թուրքերի հանդեպ պատկերացումները ևս ամենևին զերծ չեն արհամարհանք պարունակող ագրեսիվ հետերոստերեոտիպից: Հետերոստերեոտիպ ասելով` մենք ի նկատի ունենք այլ ազգերի մասին տվյալ ազգի մոտ […]


Նոյեմբեր 9, 2009թ. 13:05

Նոյեմբերի 10-ին Թուրքիայի մեջլիսը քննարկելու է երկրում սպասվող Ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը: Արդեն հայտնի է դարձել, որ այն կիրականացվի երկու ուղղությամբ. Թուրքիայի մեջլիսը նախ  կոչով կդիմի  քուրդ զինյալներին` պահանջելով` հանձնվել, ապա կհայտարարի` երկրի ժողովրդավարությանն ուղղված գործընթացի  արագացման մասին: Առաջնային կետերից է քրդական լեզվի կիրառման թույլտվությունը: Այսինքն`տեղանուները, որոնք նախկինում քրդական անվանում են ունեցել, կրկին կվերանվանվեն հին քրդական […]