9 Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 9, 2009թ. 12:30

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցին, համատեղության կարգով, նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան /նստավայրը՝ Բրյուսել/: Նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Չիտեչյանն ազատվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: ArmAr.am


Նոյեմբեր 9, 2009թ. 12:09

Երեկ` նոյեմբերի 8-ին, պատարագով ազդարարվել է ԹուրքիայիԿայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նորոգման ավարտը, որը սկսվել էր մեկ տարի առաջ: Կայսերին հնագույն Կեսարի քաղաքն է, որտեղ երկար տարիներ ապրել է Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը: Նա այստեղ է ամուսնացել, ունեցել երեխաներ ու օծվել որպես եպիսկոպոս: 1045 թ. Անի թագավորության կործանումից հետո հայոց Բագրատունիների վերջին թագավոր […]


Նոյեմբեր 9, 2009թ. 12:01

Նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանական զինված ուժերի հատման սահմանին կանցկացվի հերթական մոնիթորինգը Ֆիզուլի –Հորադիս ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի բանակի կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը և նրա դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Պիտեր Կին և Ժասլան Նուրթազինը, իսկ ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը և Վլադիմիր Չոնտուլովը: ArmAr.am


Նոյեմբեր 9, 2009թ. 11:47

Շվեդիայի  ընդդիմադիր Սոցիալ- դեմոկրատական կուսակցության ջանքերով, Շվեդիայի Կոնգրեսը` ստորին պալատը, ընդունել է որոշում, որով հաստատել է, որ 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից   հայերի նկատմամբ իրականացվել է  Ցեղասպանություն: Այս որոշումը բավականին նպաստավոր պայմաններ  է ստեղծում  Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար: Այժմ սպասվում է, որ Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող փաստաթուղթը խորհրդարան կմտնի 2010 թվականին: Մինչդեռ […]


Նոյեմբեր 9, 2009թ. 11:18

Նոյեմբերի 9-10-ը Թբիլիսիում տեղի կունենա ՎՈՒԱՄ-ի(Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) խորհրդարանական չորրորդ ընդլայնված նստաշրջանը։ Նստաշրջանի բացման արարողությունը տեղի կունենա «Շերատոն Մետեհի Պալաս» հյուրանոցում։ Նստաշրջանին կմասնակցեն ՎՈՒԱՄ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունները, ներկա կլինեն նաև բալթյան երկրների խորհրդարանական ասամբլեայի ներկայացուցիչները և Վրաստանում հայտագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ ArmAr.am


Նոյեմբեր 9, 2009թ. 11:17

Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, նոյեմբերի 6-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր  Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Թուրքական TRT հեռուստաալիքի փոխանցմամբ,  Էրդողանը Արամ Աթեշյանին ընդունել է իր նստավայրում` Դոլմաբախչեի պալատում:   45 րոպե տևած զրույցի ընթացքում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր երախտագիտությունն է հայտնել վարչապետին, որ Թուրքիայի հայ համայնքի կողմից բարձրացված մի շարք […]


Նոյեմբեր 9, 2009թ. 11:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Իսրայելին մեղադրել է արաբների դեմ գործած շատ ավելի ծանր հանցագործությունների մեջ, քան Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրն է գործել Դարֆուրում: Սուդանի նախագահը հրավիրվել է Ստամբուլ՝ մասնակցելու «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության գագաթնաժողովին: ԵՄ-ն բացասական էր արտահայտվել Ալ–Բաշիրի այցելության հնարավորության մասին, քանի որ նա միջազգային դատարանի կողմից հեռակա կարգով մեղադրվել է Դարֆուրում աֆրիկացի բնակիչների դեմ […]


Նոյեմբեր 9, 2009թ. 10:53

Ադրբեջանական կողմը չի դադարեցնում կրակահերթերը հայկական դիրքերի ուղղությամբ: Այսպես. Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական Զինված ուժերը բազմաթիվ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը` շփման գծի տարբեր հատվածներում կրակ բացելով ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, նոյեմբերի 6-ին, հակառակորդը ավտոմատներից, գնդացիրներով ու դիպուկահար հրացաններով կրակ է բացել ԼՂՀ Հադրութի, Մարտունիի, Ասկերանի եւ Մարտակերտի դիրքերի վրա: […]


Նոյեմբեր 9, 2009թ. 10:51

Ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ՙԱրմթեք 2009՚ համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՙՌենեսանս՚ և ՙՄենթոր գրաֆիկս՚ ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկել նրանց կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետն ընդունել է նաև մեր հայրենակից, սենատոր Ջոն Սիմիթյանին: Սան Հոզեի ՙՖեյրմոնթ՚ հյուրանոցում կայացած ՙԱրմթեք 2009՚ համաժողովի գալա ընդունելության ժամանակ […]


Նոյեմբեր 9, 2009թ. 10:00

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռուսաստանի իշխանություններին խորհուրդ է տվել օրինակ վերցնել Թուրքիայից։ Նրա խոսքերով՝ Թուրքիան, ինչպես և Ռուսաստանը դարեր շարունակ բարեկամ երկիր չի հանդիսացել, սակայն այսօր Թուրքիան Վրաստանի իսկական բարեկամն է. «Եթե Ռուսաստանն էլ է ուզում լինել այնչափ ժամանակակից  և առաջադեմ, ինչպիսին ներկայումս Թուրքիան է , կարծում եմ, որ պետք է օրինակ կվերցնի Թուրքիայից»,- ասել […]