Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 9, 2009թ. 19:21

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը օրերս խորհրդարանում հայտարարել էր, թե բանակցություններում քննարկվում է Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հարցը: Արձագանքելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի  հայտարարությանը` պարոն Բաբայանը նախ ասել է. «Ղարաբաղն իր կարգավիճակը վաղուց որոշել է»: Ապա հավելել է, թե հակամարտությունը ադրբեջանա- ղարաբաղյան է, հետեւաբար` բանակցային գործընթացում բոլոր հարցերի քննարկումը պետք է տեղի ունենա նաեւ […]


Նոյեմբեր 9, 2009թ. 18:54

ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայում թուրքական պատվիրակության ղեկավար Ալաադդին Բյույուքայը հայտարարել էր, թե ԵԱՀԿ-ում կարծում են, որ ոչ մի խոչընդոտ չկա Թուրքիայի` Մինսկի խմբին  անդամակցելու հարցում և միակ խնդիրը կապված է Հայաստանի հետ, հետևապես. «Եթե ԵԱՀԿ-ում սկսվեն Թուրքիայի անդամակցության բանակցությունները, ապա Հայաստանը դեմ չի լինի»: Թուրքական պատվիրակության ղեկավարի այս հայտարարության առնչությամբ ՀՀ ԱԺ  փոխխոսնակ Սամվել Նիկոյանը ArmAr.am-ի […]


Նոյեմբեր 9, 2009թ. 18:36

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Պաղեստինի Ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը կարող է թողնել իր պաշտոնը` միչև հերթական ընտրությունների անցկացումը: Իսկ ընտրությունները նախատեսված են անցկացնել հունվարի 24-ին: Մահմուդ Աբասը իր պաշտոնաթողության մասին ասել է Եգիպտոսի պատվիրակության ներկայացուցիչների հետ բանակցությունների ժամանակ: Ասենք, որ Աբասն արդեն իսկ  հայտարարել է, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել հունվարյան ընտրությունների […]


Նոյեմբեր 9, 2009թ. 18:30

Հունգարիայի Նախագահ Լասլո Շոյոմի հրավերով այսօր մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունգարիա: Անկախացումից ի վեր սա Հայաստանի Հանրապետության Նախագահի մակարդակով առաջին պետական այցն է Կենտրոնական Եվրոպայի այդ երկիր: ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հունգարիայի Նախագահի պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Սերժ Սարգսյանը գրառում է […]


Նոյեմբեր 9, 2009թ. 18:26

Այսօր Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց աշնանային զորակոչը: ՀՀ զինված ուժերի շարքերը համալրելու համար  այսօր մեկնում են մայրաքաղաքի Նոր Նորքի, Էրեբունու, Մալաթիա-Սեբաստիայի, Մաշտոցի տարածքային զինկոմիսարիատներում կցագրված երիտասարդները: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմզորահավաքական վարչության պետ, գնդապետ Առաքել Մարտիկյանը նշեց, որ այսօր աշնանային զորակոչի առաջին օրն է, և ըստ ավանդույթի կազմակերպվել է նորակոչիկների այցելություններ համայնքներում գտնվող եկեղեցիներ, իսկ […]


Նոյեմբեր 9, 2009թ. 18:20

Հայաստանի մայրաքաղաքի ոչ արվարձանային հատվածներից մեկում, որ հիմա մենք անվանում ենք 3-րդ մաս, հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումն առավել քան ջերմ ընդունելության է արժանացել: Երևանում արդեն ոչ միայն հարաբերությունների լուրն են ցնծությամբ ընդունում, այլև հենց թուրքերին: Հայ առևտրականներից մեկը որոշել է ժամանակից շուտ նշել թուրքերի հետ մեր «հաշտությունը», և Գարեգին Նժդեհ փողոցի խանութներից մեկը սկսել է […]


Նոյեմբեր 9, 2009թ. 18:12

Վահրամ Թաթիկյանի զրույցը ArmAr-ի ընթերցողների հետ ազգային արվեստներից այն ճյուղի մասին է, որը մեր օրերում թերևս ամենաանտեսվածն է, սակայն միանշանակ ազգային ինքնությունը պահպանողն ու սերունդներին փոխանցողն է: Խոսքը գորգագործության մասին է: Իր կյանքի ավելի քան 35 տարին հայկական գորգերի ուսումնասիրությանը նվիրած, Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր գյուղերում հայ մամիկների հետ բաժակ բարձրացրած և նրանց տան […]


Նոյեմբեր 9, 2009թ. 18:10

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության տեղեկացմամբ, նոյեմբերի 10-11-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա: Այցի շրջանակներում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: ArmAr.am


Նոյեմբեր 9, 2009թ. 17:04

Ադրբեջանցիների 81 %-ի մեջ արմատացած է արհամարհանքի զգացում հայերի նկատմամբ: Ուսումնասիրության արդյունքում այս հետևության է հանգել «Ռեգեոն» հետազոտական գործակալությունը: Իսկ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի համոզմամբ`  ադրբեջանցիների մոտ առկա այդ արհամարհանքն ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքի հետևանքն է: Armar.am-ի հետ զրույցում պարոն Ջամալյանը  զուգահեռներ տարավ ֆաշիստական Գերմանիայի և այսօրվա Ադրբեջանի միջև: Այլ ազգերի նկատմամբ ատելության սերմանման քաղաքականություն էր […]


Նոյեմբեր 9, 2009թ. 16:20

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ 1.նոյեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի’ Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց, Ե.Թադևոսյան, Մայիսի 9-ի, Մանթաշյան, Մանանդյան, Չեխովի, Արագածի փողոցների, Արարատյան 1-66, Արտաշեսյան 1-46, Ս.Տարոնցի 1-24, Գ.Նժդեհի 1-4 հասցեների և հարակից տարածքների, ինչպես նաև Կենտրոնի Իսակովի պողոտայի ջրամատակարարումը; […]