Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 9, 2009թ. 11:47

Շվեդիայի  ընդդիմադիր Սոցիալ- դեմոկրատական կուսակցության ջանքերով, Շվեդիայի Կոնգրեսը` ստորին պալատը, ընդունել է որոշում, որով հաստատել է, որ 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից   հայերի նկատմամբ իրականացվել է  Ցեղասպանություն: Այս որոշումը բավականին նպաստավոր պայմաններ  է ստեղծում  Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար: Այժմ սպասվում է, որ Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող փաստաթուղթը խորհրդարան կմտնի 2010 թվականին: Մինչդեռ […]


Նոյեմբեր 9, 2009թ. 11:18

Նոյեմբերի 9-10-ը Թբիլիսիում տեղի կունենա ՎՈՒԱՄ-ի(Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) խորհրդարանական չորրորդ ընդլայնված նստաշրջանը։ Նստաշրջանի բացման արարողությունը տեղի կունենա «Շերատոն Մետեհի Պալաս» հյուրանոցում։ Նստաշրջանին կմասնակցեն ՎՈՒԱՄ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունները, ներկա կլինեն նաև բալթյան երկրների խորհրդարանական ասամբլեայի ներկայացուցիչները և Վրաստանում հայտագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ ArmAr.am


Նոյեմբեր 9, 2009թ. 11:17

Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, նոյեմբերի 6-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր  Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Թուրքական TRT հեռուստաալիքի փոխանցմամբ,  Էրդողանը Արամ Աթեշյանին ընդունել է իր նստավայրում` Դոլմաբախչեի պալատում:   45 րոպե տևած զրույցի ընթացքում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր երախտագիտությունն է հայտնել վարչապետին, որ Թուրքիայի հայ համայնքի կողմից բարձրացված մի շարք […]


Նոյեմբեր 9, 2009թ. 11:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն Իսրայելին մեղադրել է արաբների դեմ գործած շատ ավելի ծանր հանցագործությունների մեջ, քան Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրն է գործել Դարֆուրում: Սուդանի նախագահը հրավիրվել է Ստամբուլ՝ մասնակցելու «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության գագաթնաժողովին: ԵՄ-ն բացասական էր արտահայտվել Ալ–Բաշիրի այցելության հնարավորության մասին, քանի որ նա միջազգային դատարանի կողմից հեռակա կարգով մեղադրվել է Դարֆուրում աֆրիկացի բնակիչների դեմ […]


Նոյեմբեր 9, 2009թ. 10:53

Ադրբեջանական կողմը չի դադարեցնում կրակահերթերը հայկական դիրքերի ուղղությամբ: Այսպես. Անցած շաբաթվա ընթացքում ադրբեջանական Զինված ուժերը բազմաթիվ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը` շփման գծի տարբեր հատվածներում կրակ բացելով ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, նոյեմբերի 6-ին, հակառակորդը ավտոմատներից, գնդացիրներով ու դիպուկահար հրացաններով կրակ է բացել ԼՂՀ Հադրութի, Մարտունիի, Ասկերանի եւ Մարտակերտի դիրքերի վրա: […]


Նոյեմբեր 9, 2009թ. 10:51

Ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ՙԱրմթեք 2009՚ համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՙՌենեսանս՚ և ՙՄենթոր գրաֆիկս՚ ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկել նրանց կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետն ընդունել է նաև մեր հայրենակից, սենատոր Ջոն Սիմիթյանին: Սան Հոզեի ՙՖեյրմոնթ՚ հյուրանոցում կայացած ՙԱրմթեք 2009՚ համաժողովի գալա ընդունելության ժամանակ […]


Նոյեմբեր 9, 2009թ. 10:00

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռուսաստանի իշխանություններին խորհուրդ է տվել օրինակ վերցնել Թուրքիայից։ Նրա խոսքերով՝ Թուրքիան, ինչպես և Ռուսաստանը դարեր շարունակ բարեկամ երկիր չի հանդիսացել, սակայն այսօր Թուրքիան Վրաստանի իսկական բարեկամն է. «Եթե Ռուսաստանն էլ է ուզում լինել այնչափ ժամանակակից  և առաջադեմ, ինչպիսին ներկայումս Թուրքիան է , կարծում եմ, որ պետք է օրինակ կվերցնի Թուրքիայից»,- ասել […]


Նոյեմբեր 9, 2009թ. 09:30

Աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալին նվիրված մրցաշարում, որ անցկացվում է Մոսկվայում,  հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 3-րդ տուրից հետո գլխավորում էր մրցանակային աղուսյակը։ Սակայն, 4-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ՝ առաջատարի դիրքը զիջելով Վլադիմիր Կրամնիկին։ 4-րդ տուրից հետո Լևոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը կիսում են 2-3-րդ տեղերը: Մեր գրոսմայստերը առաջատարից հետ է մնում […]


Նոյեմբեր 9, 2009թ. 09:15

«Թուրքիան չպետք է հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը պայմանավորի Ղարաբաղյան հիմնախնդրով»: Այս մասին ճապոնական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան հիմնախնդրով  զբաղվում է Մինսկի խումբը: Նախարար Նալբանդյանը, միաժամանակ, շեշտել է, որ Անկարան և Երևանն ի սկզբանե արձանագրել են, որ հարաբերություններ են հաստատում` առանց նախապայմանների: Նա նաև […]


Նոյեմբեր 7, 2009թ. 17:38

«Ճանաչիր թշնամուդ` նրա կողմից եկող հարվածներին նախապես հակահարված տալու համար»: Այդ սկզբունքը կիրառելի է նաև տեղեկատվական դաշտում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր երկրի թիվ մեկ թշնամին` Ադրբեջանը,  տեղեկատվական դաշտում հստակ մարտավարություն է կիրառում, և հիմնական թիրախը հենց մենք ենք: «Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում ազդեցության երեք հիմնական ուղղություններով», -պարզաբանում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: […]