Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 27, 2009թ. 19:15

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ բաժանորդներն այլևս ստիպված չեն սահմանափակել շփումն արտասահմանում գտնվող հարազատների հետ, քանի որ այժմ «Հեռազանգ» ծառայության միջոցով միջազգային երկու ամենահաճախակի օգտագործվող ուղղություններով կարելի է զանգահարել նոր` անհավանական ցածր սակագներով: Ընկերության մամլո հաղորդագրության համաձան` ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն այսուհետ կարող են զանգահարել Ռուսաստան` րոպեն ընդամենը 29.99 դրամվ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և […]


Նոյեմբեր 27, 2009թ. 19:06

Նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե ԼՂՀ անվտանգության գոտուց հայկական զորքերը դուրս բերելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել: Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մյունխենյան հանդիպումից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը,  Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողներին ասել է հետևյալը.«Վաղուց արդեն ակնհայտ է, որ […]


Նոյեմբեր 27, 2009թ. 19:03

Իլիա Ֆրանկը տեր կանգնեց խոստմանը, ադրբեջանցիները  ընդունեցին պարտությունը Նոյեմբերի 26-ին ArmAr.am-ն իր ընթերցողներին տեղեկացրեց, որ ռուսական տեղեկատվական և լեզվաուսուցման խոշորագույն Franklang գործակալությունը փոխել է Հայաստանի և Ադրբեջանի մասին տեղեկությունները` տեղադրելով դրանցում երկու երկրների իրական, գործող քարտեզները: Արցախն այնտեղ ներկայացված է որպես հայկական տարածք: Մենք նաև տեղեկացրել էինք, որ ադրբեջանական կողմը աղմուկ բարձրացրեց երևույթի շուրջ` պահանջելով […]


Նոյեմբեր 27, 2009թ. 18:33

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կանցկացվի ԵվրԱզես միջպետական խորհրդի համագումարը, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից կստորագրվեն փաստաթղթեր` եռակողմ Մաքսային Միություն ստեղծելու մասին: Ինչպես տեղեկացնում է  «Ռեգնում» գործակալությունը, արդեն Բելառուս են ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի և Տաջիկստանի առաջնորդներ Կուրմանբեկ Բակիևը և Էմոմալի Ռահմոնը: ԵվրԱզեսի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մինսկ է […]


Նոյեմբեր 27, 2009թ. 17:48

Արցախի «Սոցիալական արդարություն» կուսակցության առաջնորդ Կարեն Օհանջանյանը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ժամանակ առ ժամանակ հնչող  ագրեսիվ հայտարարությունները: Նրա խոսքով նման քաղաքականությունն արցախա-ադրբեջանական  հակամարտությանը ռազմական ենթատեքստ է հաղորդում և  լուրջ հարված  հասցնում բանակցությունների  ընթացքին: «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ «նման անհավասարակշիռ  հռետորությունը հակամարտության կողմերին կարող է մղել նախկին Խորհրդային Միության տարածքում ամենահին […]


Նոյեմբեր 27, 2009թ. 17:47

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայր Խորեն Աբեղա Առաքելյանը դեռևս ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում  ուսանած տարիներին մասնակցելով աղանդավորների հավաքներին` մանրամասնորեն ուսումնասիրել է  դրանց գործունեությունը` ներսից: Նրանից էլ տեղեկացանք, թե երբ են աղանդավորական խմբավորումները մուտք գործել Հայաստանի Հանրապետություն և իրականում ի՞նչ նպատակներ  են հետապնդում: Հայր Խորեն Աբեղա Առաքելյանը  փաստեց, որ աղանդավորների Հայաստան մուտք գործելու առաջին փորձն արվել […]


Նոյեմբեր 27, 2009թ. 17:09

Նոյեմբերի 27-ին խորհդարանում անցկացվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների չորս թափուր տեղերի համար հայտարարված մրցույթը: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունների եւ ԱԺ կանոնակարգի համաձայն` Ազգային ժողովի անդամների կեսին այսուհետեւ մրցութային կարգով եւ վեց տարի ժամկետով ընտրելու է Ազգային ժողովը, իսկ մյուս կեսին` կրկին վեց տարի ժամկետով, նշանակելու է հանրապետության Նախագահը: Այս մասին […]


Նոյեմբեր 27, 2009թ. 17:01

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին հրամանագիր է ստորագրել Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Գիտության վաստակավոր գործչի կոչում է շնորհվել ԳՊՄԻ մաթեմատիկական անալիզի և դիֆերենցիալ հավասարումների ամբիոնի վարիչ,  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Սամվել Հովհաննեսի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, իսկ ԳՊՄԻ ֆիզիկական […]


Նոյեմբեր 27, 2009թ. 16:26

Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնի բեմը տրամադրվել էր «Գարդմանի կանչ» երգի-պարի համույթին: Այդ օրը թատրոնում երգի շնորհիվ թևածում էր ջերմությունն ու հայեցի ոգին: Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էին պրոդյուսեր Արգիշտի Արզումանյանը և «Գարդմանի կանչ» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ռուդոլֆ Աբաղյանը: ««Գարդմանի կանչ»-ն իրապես արժանի է մեծ լսարանի: Որպես շոու-բիզնեսում փորձ ունեցող […]


Նոյեմբեր 27, 2009թ. 16:18

Օրերս Արցախում փորձարկվել է արհեստական խոտածածկույթով  առաջին  մարզադաշտը: 13 տարեկան պատանիների խաղը դիտել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը,   բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամկազմը: Մինչև առաջին խաղի մեկնարկը վերանորոգ մարզադաշտում հանդիսավոր տողան էր`  այս տարվա ‎ֆուտբոլի պատանեկան առաջնության հաղթող թիմերի  մասնակցությամբ: Հանդիպումը նաեւ ‎ Արցախում ֆուտբոլի հետագա ճակատագրի  մասին խոսելու առիթ էր: Հատկապես վերջին  երկու […]