Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 27, 2009թ. 13:00

Հայկական բանակի մարտունակությունն ապահովում է ուժերի հավասարակշռությունը ադրբեջանական զինուժի հետ՝ որակը հակադրելով քանակին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայկական 2-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններն այնքան էլ չեն անհանգստացնում հայկական կողմին, քանի որ իրենց մեջ ավելի շատ քաղաքականություն են պարունակում, ինչը պայմանավորված է ինչպես […]


Նոյեմբեր 27, 2009թ. 12:59

Նոյեմբերի 26-ին Տոկիոյում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը   Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Հայաստանի արտգործնախարարի ելույթին ներկա էին Տոկիոյում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, համաշխարհային եւ ճապոնական հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Պատասխանելով ադրբեջանական կողմից անընդմեջ հնչող պատերազմի սպառնալիքների վերաբերյալ հարցին, Էդվարդ […]


Նոյեմբեր 27, 2009թ. 12:37

Հարավային Ռուսաստանի Հայոց  Թեմի դիվանից ArmAr.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 22-ին Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի ձեռամբ կատարվեց Ստավրոպոլի Ս. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցու խաչի և զանգերի օծման արարողությունը: Սրբազան Հայրը Սուրբ մյուռոնով օծեց եկեղեցու խաչն ու զանգերը: Արարողության ավարտին Մովսես Սրբազանն իր օրհնության և շնորհավորական խոսքն ուղղեց բոլոր ներկաներին: Նա մասնավորապես […]


Նոյեմբեր 27, 2009թ. 12:30

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ավարտել է այցելությունը Ճապոնիա և վերադարձել Երևան: Տոկիոյում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Ճապոնիայի գահաժառանգ Նարոհիտոն: Նախարարը գահաժառանգին խնդրել է Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները և նշել Հայաստանի ցանկությունը` առավել […]


Նոյեմբեր 27, 2009թ. 12:01

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ամենամյա հեռուստամարաթոնի ավարտից հետո հայտարարել է, որ 15 875 043 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում է եղել: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հիմնադրամը հայտարարել էր 35 մլն. 9 հազար 156 ԱՄՆ դոլարի կատարված և խոստացված նվիրատվությունների մասին։ Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած հեռուստամարաթոնին մասնակցել է նաև Լիբանանի վարչապետ Սահադ Հարիրին, որը […]


Նոյեմբեր 27, 2009թ. 11:52

Պոլսո պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը թուրքական  «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում ոչ միայն ներկայացրել է իր ընտանիքի ապրած դժվարությունները, այլ նաև անդրադարձել է թուրքական ճնշման ներքո  կրոնափոխ եղած հայերի խնդիրներին: Նա նշել է, որ Թուրքիայում այսօր կան մարդիկ, ովքեր միայն տասնամյակներ անց տեղեկացել են, որ իրենց պապերն ու տատերը հայեր են եղել, որ իրենք  մինչ մահմեդական […]


Նոյեմբեր 27, 2009թ. 10:02

Նոյեմբերի 22-25-ը Արցախում էին գտնվում Վրաստանից (Թբիլիսիից, Ջավախքից, Աջարիայից) ժամանած տարբեր հայկական երիտասարդական միությունների  10 ներկայացուցիչ: Այցի նպատակն էր մասնակցել «Արցախն իմ հայրենիքն է» երիտասարդական համաժողովին, որը նախաձեռնել էր «Հայկի Սերունդ» երտասարդական հասարակական կազմակերպությունը՝ իրականացնելով այն ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ: Համաժողովը հետապնդում էր երեք նպատակ’ ակտիվացնել եւ ամրապնդել համագործակցությունն Արցախի եւ […]


Նոյեմբեր 27, 2009թ. 10:00

Երևանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը Եվրոպայի գավաթի խմբային մրցաշարի 3-րդ տուրի շրջանակներում Ստամբուլում մրցակցեց թուրքական «Բեշիկթաշ» թիմի հետ: Հայ բասկետբոլիստուհիները 87:64 հաշվով  փայլուն հաղթանակ տարան:  Փաստորեն,  Ստամբուլում տոնած հաղթանակից հետո մեր թիմն ապահովեց իր տեղը հաջորդ փուլում: Դեկտեմբերի 3-ին «Հատիսը» Երևանում մրցելու է հունական «Աթինաիկոսի» հետ: Խաղը կայանալու է «Միկա» մարզահամալիրում,   սկիզբը` ժամը 17:30-ին: ArmAr.am


Նոյեմբեր 27, 2009թ. 09:45

Ադրբեջանի քաղաքական շրջանակներում շարունակում են քննարկվել հայ-թուրքական հարաբերությունները:  Այդ քննարկումներում  հիմնականում շեշտադրվում է այն միտքը, որ Արձանագրությունների վավերացումը նախ և առաջ վտանգավոր է Ադրբեջանի համար, քանզի  այն ոտնահարում է իրենց երկրի շահերը: Հետևապես, Ադրբեջանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի  Թուրքիան առհասարակ մերժի դրանց վավերացումը: Այսպես.  «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, […]


Նոյեմբեր 26, 2009թ. 20:05

Նոյեմբերի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար պարոն Բոգդան Կլիխի գլխավորած պատվիրակությունը: Նոյեմբերի 27-ին` ժամը 18.45-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը: Նույն օրը տեղի կունենա Լեհաստանի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը: Այցի շրջանակներում նոյեմբերի 28-ին պարոն Բոգդան […]