«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված’ դեկտեմբերի 1-ին ժամը 10.00-24.00 կջրազրկվեն’ Աջափնյակի վարչական շրջանի Շինարարների, Արզումանյան, Հալաբյան, Էստոնական, Առաքելյան, Եղիազարյան, Հակոբյանց, Լենինգրադյան, Բաշինջաղյան փողոցները, և հարակից տարածքները: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Նոյեմբեր 2009
Միջազգային հանրությունը նոյեմբերի 25-ը նշում է որպես գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի մեկնարկ: Բնական է` Արցախն էլ անմասն չի մնում այդ զարգացումներից: ԼՂՀ Սահմանադրության 21-րդ հոդվածն ամրագրում է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը եւ հավասար հնարավորություններ ապահովում նրանց համար: Արդեն մոտ երկու տարի է` գործում է «Արցախի կանայք» հասարակական կազմակերպությունը: Նման կազմակերպության ստեղծման գաղափարն ինքնաբերաբար է […]
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ ընդունել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլիին: Ինչպես նշված է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական փաստաթղթերում, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները ԱՊՀ-ի պետությունների հետ, իրավիճակն Անդրկովկասում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների դիվանագետների հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: ArmAr.am
Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում նոր զորանոց է կառուցվել, որում կտեղակայվեն Ներքին գործերի նախարարության զորամիավորումները: Ինչպես Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցներին, նոր զորանոցը համապատասխանում է ժամանակակից բոլոր չափանիշներին և լավագույնս հարմարեցված է անձնակազմի ռազմական ծառայության համար: Նշենք, որ Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում հիմնականում բնակվում են ավարներ, որոնք ենթարկվում են մշտական ճնշումների երկրի իշխանությունների կողմից: Ավարները Կովկայան Աղվանքի […]
Վերգետնյա հասարակական տրանսպորտի վերաբերյալ Հայաստանի Սպառողների ասոցիացիայի հետ բանավեճին հակառակ կողմից մասնակցում էր Երևանի քաղաքապետարան ներկայացուցիչը` աշխատակազմի տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանը: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նախ ներկայացրեց իրենց կատարած հետազոտությունների արդյունքները, և համաձայն դրանց եզրահանգեց, որ տրանսպորտի վիճակն ամխիթար է. «Ունենք գերծանրաբեռնված տրանսպորտ, տրանսպորտային միավորների չափազանց մեծ խճողում, […]
Ադրբեջանի ականազերծման ազգային կենտրոնի տնօրեն Նազիմ Իսմայլովը հայտարարել է, որ գալիք տարում իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները կշատանան, քանի որ ստիպված են լինելու ականազերծել «Ադրբեջանին վերադարձված» ԼՂՀ շրջանները: Այդ առիթով Ն. Իսմայլովն այնքան է ոգևորվել, որ սկսել է բանակցություններ վարել Բոսնիայի և Հոլանդիայի համապատասխան մարմինների հետ` վարժեցված շներ ձեռք բերելու համար: Պարզվում է, որ Ադրբեջանում շուն […]
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ՀՀ կառավարությանն է ներկայացրել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնություն: Շիրակ Թորոսյանի առաջարկությունը վերաբերում է օրենքի այն դրույթների վերափոխմանը, համաձայն որոնց օտարերկրացիները ՀՀ տարածքում 90 օրից ավել ժամկետում մնալուց հետո կամ պետք է լքեն երկրի տարածքը, կամ ձեռք բերեն ժամանակավոր կացության կարգավիճակ: Մինչդեռ Թորոսյանը համոզված է, որ օրենքի նման […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը նոր թափ կհաղորդի հայ-հնդկական բարեկամական կապերի ամրապնդմանը: ՀՀ կառավարության ղեկավարն […]
Սահմանադրական դատարանը չպետք է վավերացնի հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները: Այսօրվա մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ապա հիմնավորեց, որ այդ փաստաթղթերում առկա են անգրագետ ձևակերպումներ ու Սահմանադրությանը հակասող դրույթներ: «Իհարկե, այդ ձևակերպումներն էլ են պարտադրում, որ վավերացում չլինի Սահմանադրական դատարանի կողմից, բայց նաև կան Անկախության հռչակագրին ընդդեմ հասկացություններ: Այդ բովանդակությամբ վավերացումը, […]
Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային կարգում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Նազիկ Ավդալյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Մեր մարզուհին պոկում վարժությունում բարձրացրեց 119 կիլոգրամանոց ծանրաձողը` առաջ անցնելով նույն քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոնից: Պոկում վարժության մեր մարզուհու երկրորդ մոտեցումը երեք մրցավարներն էլ չհաշվեցին` չնայած մեծ ջանքերի գնով կատարած վարժությանը: Սակայն Նազիկը […]




