Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 30, 2009թ. 09:00

«Ադրբեջանը ցանկանում է միանալ «Գլոնասս» ծրագրին»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: Այս մասին հաղորդում է 1news.az-ը` հղում անելով «Նովոստի-Ուկրաինա» լրատվական գործակալությանը[1]: Սերգեյ Իվանովն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ համագործակցել «Գլոնասս» համակարգի շահագործման առումով: Ռուսաստանի վարչապետը նշել է, որ Ի. Ալիևն իր ցանկության մասին ասել է Դմիտրի […]


Նոյեմբեր 28, 2009թ. 20:40

Այսօր կամ վաղը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կհրապարակի համաեվրոպական անվտանգության նախագծի տեքստը: Այդ մասին հայտարարել է ինքը` Մեդվեդևը: Նա ասել է, թե Ռուսաստանը հանդես կգա եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության նոր պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Պաշտոնական Մոսկվայի կարծիքով նոր պայմանագիրը  հնարավորություն և հավասար երաշխիքներ կտա այդ տարածաշրջանում առկա բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին: Մեդվեդևի խոսքերի համաձայն, Ռուսաստանի շատ […]


Նոյեմբեր 28, 2009թ. 20:10

«Բավականին կառուցողական և հետաքրքիր համաժողով էր։ ՀՀ նախագահը   լուրջ վերլուծության ենթարկեց երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրները, և հնչեցրեց կարևոր  հարցադրումներ։ Նա իր ելույթում կարևորեց կուսակցական կառույցների և կազմակերպությունների գործունեությունը, անդրադարձավ կուսակցականի կերպարի, նրա մակարդակի, գործունեության վրա։ Ամենագլխավոր շեշտադրումը, որ արեց ՀՀ նախագահը` քաղաքական  երկխոսությունն է, այն, որ մենք պարտավոր ենք ոչ թե բանավիճել, կռվել, միմյանց […]


Նոյեմբեր 28, 2009թ. 20:00

Հարցազրույց ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ -Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀԿ ներկայացուցիչները իշխանության բոլոր թևերում են։ Միայն վարչապետն էր անկուսակցական, նա էլ անցավ ՀՀԿ շարքերը։ Ժամանակին նույն կերպ`         ամենուր էր ՀՀՇ-ն, հիմա՝ ՀՀԿ-ն է։ Վտանգավոր միտումներ այստեղ չե՞ք տեսնում։ -ՀՀԿ-ն կարող էր, դեռ ի սկզբանե` խորհրդարանային ընտրություններից հետո,  կուսակցության անդամներով ձևավորել ամբողջ կառավարությունը. […]


Նոյեմբեր 28, 2009թ. 19:20

«Մեր քաղաքաքացիները  լուրջ սպասումներ ունեն մեր կուսակցությունից, և դա հասկանալի է: Եվ այսօր` ՀՀԿ համագումարում մենք  մեկ անգամ ևս վերահաստատեցինք, որ վճռական ենք տրամադրված մեր դիրքորոշումներում,   մեր գործողություններում և պատրաստ ենք կատարել մեր խոստումները: Մենք համոզված ենք, որ մեր ընտրած ճանապարհն իսկապես հուսալի է»,- անդրադառնալով համագումարում հնչած ելույթներին ու կուսակցության  հետագա գործունեությանը ArmAr.am-ի թղթակցի հետ […]


Նոյեմբեր 28, 2009թ. 18:50

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադառնալով Նախագահ Սերժ Սարգսյանի` ՀՀԿ համագումարի ելույթում ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հնչած այն մտքին, թե ԼՂՀ նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չի տրվի և եթե նման դրսևորումներ լինեն, Հայաստանը պատրաստ է դրանց արձագանքել ամենակոշտ ձևով, ArmAr.am-ի թղթակցին ասաց, որ  ԼՂՀ-ի հետ կապված նախագահի մտահոգությունը վերջին 20 տարիներին մեր քաղաքային մենթալիտետի […]


Նոյեմբեր 28, 2009թ. 18:35

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով այն մասին, թե իրեն մամուլում հաճախ են մեղադրում ադրբեջանական կողմից հնչող հերյուրանքներին չանդրադառնալու համար, նկատել է, թե դա արվում է նախագահին լարվածության մեջ պահելու  նպատակով, որ  շաբաթը 1-2 անգամ ինքն արդարանա, մինչդեռ. «Ես արդարանալու ոչինչ չունեմ։ Թող արդարանան նրանք, ովքեր նպատակ ունեին Ղարաբաղը զիջել ադրբեջանցիներին։ Թող արդարանան նրանք, ովքեր համարձակություն […]


Նոյեմբեր 28, 2009թ. 18:30

Քիչ առաջ ՀՀԿ համագումարն ամփոփեց  ՀՀԿ նախագահի և գործադիր մարմնի ընտրությունների արդյունքները։ ՀՀԿ 12-րդ համագումարի 1768 պատվիրակներից քվեարկությանը մասնակցել է 1738-ը։ Անվավեր է ճանաչվել 69 քվեաթերթիկ, վավեր՝ 1669։ Փակ գաղտնի քվեարկությամբ և 1669 կողմ ձայնով ՀՀԿ նախագահ է վերընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ նոր է համալրել կուսակցության […]


Նոյեմբեր 28, 2009թ. 17:06

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն-2009-ն ավարտվեց, սակայն Հայաստանում եւ Արցախում դրամահավաք միջոցառումները դեռեւս շարունակվում են: 2009 թվականի դրամահավաքի վերջնական արդյունքները պարզ կլինեն տարեվերջին, երբ կամփոփվեն եւ կհրապարակվեն բոլոր նվիրատուների անունները եւ փաստացի նվիրաբերված գումարները: Սակայն այսօր արդեն հիմնադրամն ամփոփել և հրապարակել է մարաթոնի նախնական արդյունքները: Այսպես. համաձայն Հիմնադրամի տեղական մարմինների և դրամահավաք միջոցառումների, հիմնադրամին կփոխանցվի 15 […]


Նոյեմբեր 28, 2009թ. 16:56

Ադրբեջանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար, այնուհետև` անկախացած Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը «Զերկալո» պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է խորհրդային տարիներին Արցախը հայաթափ անելու ու երկիրն ադրբեջանցիներով լցնելու իր քաղաքականության մի քանի մանրամասներ: Կարծում ենք` ալիևյան խոստովանությունը կհետաքրքրի հայ ընթերցողին. «Լեռնային Ղարաբաղի հարցը շատ հին է և ձգվում է 20-րդ դարի սկզբից: Անցյալում, երբ ես դեռ […]