«Թուրքիան 20 տարի ապրել է Հայաստանի հետ փակ սահմաններով, կապրի եւս այդքան»,- ըստ ադրբեջանական 1news.az-ի` հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նրա կարծիքով` Անկարան նաեւ չի փորձի առաջ գցել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, որովհետեւ Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիային պետք է ԵՄ-ին անդամակցելու համար, իսկ բանակցություններն այդ կառույցի հետ հիմա արգելակված են: «Ընդհակառակը, Անկարան կցանկանա դեռ […]
Դեկտեմբեր 2009
Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների աշխատանքի ծրագրավորման, գնահատման եւ դիտարկման համակարգ ներդնելու մասին հարցը: Զեկուցումներով հանդես են եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Անվտանգության խորհրդի նիստում Հանրապետության Նախագահը […]
Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ղազախստան կատարած այցի մանրամասները: Այդ մասին նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Հանրապետության նախագահը ներկայացրեց ոչ պաշտոնական գագաթնաժողովում քննարկված հարցերը, որոնք կարեւոր նշանակություն ունեն: Գագաթնաժողովի ընթացքում եւս մեկ անգամ արձանագրվել է ՀԱՊԿ արագ […]
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավարդյանն այսօր 2009- թ. ամփոփումը ներկայացրել է հաշվետու տեսանյութով: Ֆիլմում, սակայն, ներկայացվեցին միայն ձեռքբերումները: Իսկ ո՞րն է դրանցից ամենագլխավորը` հարցին, նախարարը պատասխանեց. «Ամենակարեւորը ՀՀ- ում սերմնաբուծության զարգացումն է, տոհմային անասնաբուծության զարգացումը, մեքենատրակտորային կայանների կայացումը եւ հակակարկտային կայանների համակարգի զարգացումը»,- ասաց նախարարը։ Նա նաև նկատեց, որ տարին իր հիմնական բացթողումը ևս ունեցավ. «Նպատակ […]
Զինծառայողների համար կառուցված հերթական շենքի բացման եւ բնակարանների բաշխման արարողությունն այսօր տեղի է ունեցել Երեւան քաղաքում էր: Այս անգամ բնակարանամուտ տոնել են ՀՀ ԶՈւ 33 զինծառայողներ: Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը: Այսօր նաեւ ՀՀ ԶՈւ զորամասերից մեկում տեղի է ունեցել […]
«Համակարգի առջեւ համարձակ խնդիրներ են դրված. դա ե՜ւ ատոմակայանի նոր բլոկի կառուցումն է, որը որակապես կփոխի իրավիճակն էներգետիկայում եւ կունենա ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական մեծ բովանդակություն, ե՜ւ ջերմաէլեկտրակայանի կառուցումը, որը հաջողությամբ մոտենում է ավարտին, ե՜ւ մյուս նոր ծրագրերը»,- այսօր էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության ղեկավարը Իրան- Հայաստան գազատարի կառուցման […]
Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների: Շնորհավորելով հրավիրյալների գալիք Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը` Հանրապետության Նախագահն ասել է. «Անցնող տարին մեր տնտեսության համար բարդ եւ խնդիրներով լի ժամանակահատված էր: Ձեզնից յուրաքանչյուրը ստիպված է եղել ոչ միայն պայքարել անբարենպաստ […]
ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ամփոփելով տարին ասել է. «Ներկայումս ՀՀ կողմից էլերկտրաէներգիայի արտահանում Թուրքիա չի իրականացվում, բայց արդեն իսկ բավարար կապեր են ձեռք բերվել թուրքական տարբեր ընկերությունների հետ»: Նախարարն ասել է, թե «Թուրքական էներգետիկ համակարգը մեզ համար բավական լավ շուկա է: Եթե սահմանները բացվեն Հայաստանի համար բարենպաստ պայմաններ կապահովվեն` էլեկտրաէներգիայի արտահանման տեսանկյունից»: Նա […]
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նամակ է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահ Գեորգիուս Պապանդրեուին ս.թ. դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, նշվում է, որ ս.թ. դեկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Աղդամի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցների հետեւանքով սպանվել է ԼՂՀ […]
«Դու էլ ինչի° համար ես պետք»,- հեռակա կարգով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին հարց է ուղղել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության Արդահանի պատգամավոր Էնսար Օղուտը: Կուսակցության Էրզրումի գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը խստորեն քննադատել է Թուրքիայի իշխանություններին: Թուրքական «Իհլաս» (Ihlas) լրատվական գործակալությունը հայտնում է, որ Էնսար Օղութը քննադատության թիրախ է դարձրել, հատկապես, արտգործնախարար Դավութօղլուին` ասելով. «Քո […]




