Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 22, 2009թ. 15:43

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի (Տիգրանակերտ) Սուր գավառի տեղական ինքնակառավարման մարմինը (ՏԻՄ) երեք փողոցների անվանոփոխության մասին որոշում է ընդունել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» օրաթերթի լրատվական կայքը: Աղբյուրի համաձայն` օրերս կայացած ղեկավար խորհրդի նիստում որոշում է ընդունվել Հասարլը թաղամասի Դիրեքչի անունը կրող փողոցը վերանվանել հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անվամբ:  Զիա Գյոքալփ թաղամասի Փուշուջու 1 փողոցը վերանվանվել […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 15:39

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն առաջարկում է վերանայել մոտեցումները, հրաժարվել կարծրատիպերից և որդեգրել կառավարման առավել քաղաքակիրթ մշակույթ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` «ՄՏՍ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ  կորպորատիվ պատասխանատվության էությանն ու դրանով առաջնորդվելու կարևորությանը ծանոթացել են  Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները: Կայուն զարգացումն սկսվում է կորպորատիվ պատասխանատվությունից, իսկ այդ պատասխանատվությունը` կրթությունից: Դրանում հատկապես մեծ է մանկավարժների դերը, ովքեր  զբաղվում են սերունդների […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 15:24

Հայտնի է, որ գրիպի համաճարակի պատճառով արդեն տևական ժամանակ է,ինչ մանկապարտեզներն ու դպրոցներն արձակուրդում են։ ԲՈւՀ-երը, բացառությամբ Բժշկական համալսարանի, շարունակեցին ուսումնական գործընթացը։ Սրա հետ կապված տարբեր մեկնաբանություններ եղան. Օրինակ, Արա Բաբլոյանն այն կարծիքին էր, թե  ուսանողների իմունային համակարգն ուժեղ է ու կարող են դիմակայել վարակին: Պարզաբանելով այս ամենը` ՀՀ կրթության և գիտության նախարարն ընդգծեց, որ […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 15:00

1990թ. հունվարի 13-20-ը Բաքվի հայերի համար ճակատագրական եղավ: Ադրբեջանցի ազգայնամոլները բարբարոսաբար կոտորեցին, ողջակիզեցին հայության մի ստվար զանգվածի: Ողջ մնացածները  մազապուրծ հասան Հայաստանում: Հայրենիքում ապաստան փնտրող մարդկանց փախստականի կարգավիճակ տալով` կարծես թե բոլորը իրենց պարտքը կատարած համարեցին: Մինչդեռ Ադրբեջանը ամեն տարի մեծ շուքով նշում է իր մի քանի տասնյակ հրոսակների հիշատակը: 2010թ. հայտնի իրադարձությունների 20-ամյակին նվիրված […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 14:42

Ճակատագրի հեգնանքով մեզ որպես հարևան հայտնված ու չգիտես ինչ կախարդական փայտիկով մշակութապաշտ դարձած ադրբեջանցիներն այս օրերին կրկին աղաղակում են իրենց հերթական «հայտնագործությունների» մասին: Բնականաբար, նրանց  թիրախը դարձյալ հայերս ենք: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ակտիվ աշխատում է հայ-ռուսական տարաձայնություններ հորինելու ուղղությամբ. դեռ երկու տարի առաջ գազի թանկացման խոսակցությունները փորձեցին դրան ծառայեցնել: Այսօր էլ` այդ նույն […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 14:21

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2011թ. ՀՀ հանրակրթական դպրոցները շրջանավարտ չեն ունենալու` 2010թ. բուհերի ընդունելությունն ընդլայնված կլինի։ Այսինքն՝ նախորդ տարիների համեմատությամբ ավելի շատ դիմորդ կընդունվի։ Այս միտումը կշարունակվի նաև 2012թ.։ «2012թ. կունենանք շրջանավարտների ավելի մեծ թիվ և, բնական է, որ պետք է ունենանք ավելի լայն ընդունելություն։ Իհարկե, հաշվի կառնվեն նաև ժողովրդագրական ցուցանիշները»,- ընդգծեց ՀՀ կրթության […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 13:56

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում մեկ անգամ ևս ընդգծեց, որ որևէ դպրոցի տնօրեն, լինի դա պետական, թե մասնավոր, իրավունք չունի 10-րդ դասարանցի որևէ աշակերտի տեղափոխել 11-րդ դասարան։ Դա օրենքի խախտում է, և եթե լինեն այնպիսի տնօրեններ, ովքեր, այնուամենայնիվ, նման անօրինություն կկատարեն, կպատժվեն օրենքի սահմաններում։ Ա. Աշոտյանը նշեց, որ […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 12:20

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին հրամանագիր է ստորագրել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլի Ղազարյանին համատեղության կարգով Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին /նստավայրը` Աստանա/: Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանը համատեղության կարգով նշանակվել է Տաջիկստանի […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 12:13

Այսօր  Բաքվում է գտնվում ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սվետլանա Օռլովան, որը  գլխավորում է Ադրբեջան մեկնած պատվիրակությունը: Վերջինիս նպատակն է  մասնակցել միջխորհրդարանական երկկողմ հանձնաժողովի նիստին, ուր քննարկվելու են առևտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ու մարդասիրական ոլորտներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Ադրբեջանցի  լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սվետլանա Օռլովան ասել է, թե Ռուսաստանը հնարավոր […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 11:21

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, մասնավորապես, անդրադարձավ Մադրիդյան սկզբունքներին` դրանք համարելով անընդունելի հայկական կողմերի համար: «Խոսակցությունները պտտվում են Մադրիդյան սկզբունքների շուրջ, նորացվա~ծ- չնորացվա~ծ, ինչ-որ փոքր խմբագրումներով. այս ամենն անընդունելի է, քանի որ Մադրիդյան սկզբունքները վերից վար անընդունելի են, որքան էլ փորձես  խմբագրել դրանք: Իսկ պատճառը շատ պարզ է. Մադրիդյան սկզբունքները գործում են […]