«Ադրբեջանում «փախստական» հասկացությունն ի սկզբանե այլ կերպ է բնորոշվել, քան այլ երկրներում: Ադրբեջանում այն շատ ավելի գործիք է կոպիտ և ցինիկ քաղաքականության»: Այդ մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ-ի փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանը: Ինչպես նկատում է պարոն Սարյանը` պաշտոնական Բաքուն հիշում է փախստականներին դեպքից դեպք: Ինչպես հայտնի է, մինչ օրս […]
Դեկտեմբեր 2009
«Regnum» լրատվական գործակալության մեկնաբան Ստանիսլավ Տարասովի ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղին 8 մլն դոլարի օգնություն հատկացնելու մասին հայտարարեց այն պահին, երբ Բաքուն սկսել էր հաճախակի խոսել ԼՂ հակամարտության ուժային լուծման հնարավորությունից: Տարասովի կարծիքով, դրանով ԱՄՆ-ը հասկացնել է տալիս, որ Ադրբեջանը գերագնահատում է իր դերն ու նշանակությունը Արևմուտքի համար: Մեկնաբանը նկատում […]
2008թ. ռուս-վրացական պատերազմը էապես փոխեց քաղաքական իրադրությունը կովկասյան տարածաշրջանում: Ակնհայտ դարձավ, որ ազգերի ինքնորոշման միջազգայնորեն ընդունված սկզբունքները ուժային ճանապարհով լուծելու բոլոր փորձերը դատապարտվում են և ստանում համարժեք ուժային հակադարձ: Օգոստոսյան պատերազմից դասեր քաղեցին նաև Ադրբեջանում. ճիշտ է, Ադրբեջանը չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը ուժային ճանապարհով լուծելու ցանկությունից, սակայն քաջ գիտակցում է, որ այդպիսի փորձերը կարող […]
American Airlines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը Ջամայկայի Քինգսթոն օդանավակայանում վթարի է ենթարկվել։ Մայամիից թռչող «Բոյինգ-737» ինքնաթիռը, որի վերջնակետը Վաշինգտոնն էր, դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և բաժանվել երկու մասի։ Ինքնաթիռում 145 ուղևոր և անձնակազմի 7 անդամներն են եղել։ ՈՒղևորները և անձնակազմը դուրս են բերվել ինքնաթիռից։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։ Վթարի պատճառները […]
Կրկին ամանորյա եռուզեռ է: Մեզանում, որպես կանոն, նախատոնական եռուզեռն սկսվում է շուկաներից: Դեռ նոյեմբերին մարդիկ տոնական սեղանների ծախսերի ցուցակ են կազմում, եւ ըստ այդմ գնումներ անում: Եւ նորություն չէ , որ տոներից հետո վերջնահաշվարկ անելիս, միևնույնն է, պարզվում է, որ գերածախս են արել: Տոնական ճոխ սեղան ունենալը յուրաքանչյուր հայի ցանկությունն է այս օրերին, ու նա […]
Արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն ի սկզμանե ապահովագրված է շահարկվելուց, քանզի բանակցությունների հիմքում հայկական կողմը դրել է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հարցը: Այսօր հասարակության մեջ առկա են մտահոգություններ առ այն, որ Թուրքիան կարող է Ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմի նկատմամբ դիմել ճնշումների: Այստեղից բխում է հարցադրում, թե ընդհանրապես արժե՞ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Հարկ է նշել, որ […]
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել է թվով 10 նոտարների կողմից իրականացված նոտարական գործողությունների համապատասխանությունը մեր երկրի օրենսդրության պահանջներին։ Ուսումնասիրությամբ բացահայտվել են բազմաթիվ ու տարաբնույթ խախտումներ։ Մասնավորապես, պարզվել է, որ նոտարները անշարժ գույքի օտարման, վարձակալության, անհատույց օգտագործման կամ գրավի գործարքներ վավերացնելիս ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պատշաճ ձեւով չեն պարզել գույքի նկատմամբ այլ անձանց […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՋիԷնՍի-Ալֆա ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է ստանում դիվերսիֆիկացնել դեպի իր սեփական արագագործ օպտիկամանրաթելային մալուխային ցանց տվյալների փոխանցման կապուղիները: Պայմանագրով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը,Երևանից մինչև հայ-վրացական սահմանը ձգվող օպտիկա-մանրաթելային մալուխային համակարգի հատվածում, ձեռք կբերի ՋիԷնՍի-Ալֆա ընկերության օպտիկական մալուխներ: ՋիԷնՍի-Ալֆա-ի համակարգի հյուսիսային հատվածը կգործարկվի ծրագրի իրականացման երկրորդ փուլում` 2010 թվականին: Ավելի վաղ` այս տարվա նոյեմբերի […]
Սերբիայի, Մակեդոնիայի եւ Չեռնոգորիայի քաղաքացիներն այլևս կարող են առանց վիզաների մեկնել Եվրոմիության երկրներ: Այս որոշումն անցած շաբաթ կայացրել է Եվրոմիությունը: Հիշյալ որոշման համաձայն, փաստորեն, Բալկանյան վերոհիշյալ երկրների քաղաքացիներն արդեն կարող են իրենց անձնագրերով անարգել այցելել Եվրոմիության տարբեր երկրներ` բացի Մեծ Բրիտանիայից ու Իռլանդիայից: Հետաքրքին այն է, որ սույն որոշման կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, անմիջապես […]
Գիտության և կրթության ոլորտում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր նախարարության բարձրագույն` «Ոսկե հուշամեդալով» պարգևատրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բիոքիմիայի ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենասաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Անուշավանի Գալոյանին: Հանձնելով բարձրագույն պարգևը` նախարարը նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է հուշամեդալ հանձնել […]




