Ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ կատարել թուրքահայության հոգևոր առաջնորդի աշխատանքները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն էր առաջացել ընտրել համապատրիարք, որի մասին ավելի վաղ պատրիարքարանը պաշտոնապես դիմել էր թուրքական իշխանություններին: «Զաման» (Zaman) օրաթերթը տեղեկացնում է, որ համապատրիարք ընտրելու աշխատանքներն արդեն սկսվել են: Այդ նպատակով ստեղծված համապատասխան պատվիրակությունը նախօրեին […]
Դեկտեմբեր 2009
15 տարի առաջ այս օրը` 1994 թվականի դեկտեմբերի 22-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընտրեց իր առաջին նախագահին: Այսօր արդեն Արցախն ունի կայացած նախագահական համակարգ: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակիցն օրվա առիթով զրուցեց ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ: «Այս օրն իսկապես հոբելյանական է Արցախի ժողովրդի համար. նախագահական ինստիտուտի առկայությունը վկայում է երկրի և’ ժողովրդավարական, և’ կառավարման համակարգի […]
21-ը դեկտեմբերին բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Մեդիամաքս» լրատվական գործակալության ղեկավարներն այցելեցին Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց և սաներին նվիրեցին երաժշտական գործիքներ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դպրոցին նվիրեց 8 ջութակ, 2 ֆլեյտա, ինչպես նաև մեկական սոպրանո սաքսոֆոն և սինթեզատոր: «Մեդիամաքսը» ևս ունեցավ իր համեստ ներդրումը` դպրոցին նվիրելով երկու կիթառ: Համատեղ այցելությունը կայացավ «Ռոքն օգնում […]
Դաշնակցությունը ավանդաբար տարին ամփոփում է ժողովրդի առջեւ հաշվետվությամբ: Այն անցկացվում է մայրաքաղաքում ու մարզերում: Այսօր կուսակցության 119-ամյակը եւ տարվա ամփոփումը կատարվում է “Մոսկվա” կինոթատրոնում: Զեկույցով հանդես եկած ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Նա ասել է. «Նոր օրակարգ է հայտնվել մեր կյանքում. Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, ինչ ենք անում, ուր ենք գնում»: «Համազգային զարթոնքից հետո վճռական, ծանր ու […]
Դեկտեմբերի 21-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Քննարկման հիմնական թեման ԱԺ 9-րդ նստաշրջանի դեկտեմբերյան լիագումար նիստի նախապատրաստության հարցն էր։ Նշվեց, որ առաջարկվում է նիստում՝ որպես օրակարգի հիմնական հարց, քննարկել «ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի […]
«Ղարաբաղյան հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է եւ բացարձակապես կրոնական երանգ չունի»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ դեկտեմբերի 21-ին ընդունելով Հայաստանում Ալբանիայի նորանշանակ դեսպան Վիլի Մինարոլլիի (նստավայրը` Աթենք) հավատարմագրերը: Ինչպես հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը կարեւորել է քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը խթան […]
Հայ-թուրքական արձանագրությունների «շատ բուռն» քննարկում է սպասվում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, երբ դրանք Սահմանադրական դատարանից հասնեն խորհրդարան. Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը: «Հանձնաժողովում նախնական քննարկում իրականացրել ենք եւ բավական հարուստ նյութ ունենք, որոնք հանձնաժողովը կօգտագործի հարցի քննարկման ժամանակ։ Հիմա ես չեմ ուզում կանխատեսել, թե […]
Այսօր լրագրողների հետ հանդիպել ու անցնող տարին են անփոփել ՀՅԴ բյուրոյի անդամ, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ու Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Մանվել Բադեյանը: Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, դրական միտումները շատ չեն, իսկ պատճառները և օբյեկտիվ են, և` սուբյեկտիվ: Գնահատելով կառավարության անցնող տարվա գործունեությանը, նա մասնավորապես, նկատել է, որ կառավարության գործունեությունը […]
«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ընթացիկ տարում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված 6 որոշումների հետևանքով, Ադրբեջանը տուգանքների է ենթարկվել : Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը հայտնել է, որ Եվրոպական դատարանը Ադրբեջանի դեմ 6 որոշում է կայացրել, ինչի արդյունքում Ադրբեջանը պետք է 60 հազար եվրոյի չափով […]
Թուրքագետ Արտակ Շաքարյանը խոսելով թուրք լրագրողների Հայաստան կատարած այցելության մասին, ասել է, թե հայ եւ թուրք լրագրողների շփումն օգտակար էր, քանի որ նրանց այցը փոխել է թուրքերի ունեցած տպավորությունը մեր երկրի մասին: Պատմեց, որ մինչեւ այցը թուրքերը մտածում էին, թե Հայաստանը աղքատ ու խղճուկ երկիր է, սակայն այցի վերջում «խոստովանել են», թե հիացած են Երևանի […]




