Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում Թուրքիայի վարչապետի կողմից շատ կտրուկ արտահայտություններ, ինչ- որ տեղ նաև պահանջներ են հնչել՝ կապված Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Ասվում է, որ Թուրքիայի վաչապետը շեշտել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Սակայն պարզվում է, որ ադրբեջանաթուրքական լրատվամիջոցները հերթական անգամ […]
Դեկտեմբեր 2009
Բնական է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները չէին կարող դուրս մնալ նաեւ Արցախի հասարակական հատվածի ներկայացուցիչների ուշադրությունից: ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների և տեղի փորձագետների մասնակցությամբ օրերս անցկացված քննարկումների ընթացքում, այդ առթիվ հնչեցին լուրջ մտահոգություններ: ՀԿ-երի ներկայացուցիչներն առաջին հերթին հետաքրքրվեցին` օրերս` ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վերաբերյալ ԼՂՀ ԱԺ-ի ընդունած հայտարարության որոշ մանրամասներով: […]
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա պետական այցով Հայաստան կժամանի Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Լատվիայի Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, ներքին գործերի, բնապահպանության նախարարները, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը Լատվիայի Նախագահը եւ տիկին Լիլիտա Զատլերեն ՀՀ Նախագահի […]
Շուրջ երեք ամիս է խոսեցինք, ասեցինք, ազգովին քննարկեցինք, վիճեցինք, լարվեցինք, անգամ զայրացանք, սակայն այդպես էլ եզրահանգման չեկանք: Տարակարծիք մնացինք ու… բաժանվեցինք: Այդպես էլ չփորձեցինք, մենք մեզ համար չպարզեցինք, թե իրականում ո՞րն է դրված խնդիրը և ո՞րն է լինելու ակնկալվող արդյունքը, ի վերջո, ո՞րն է բուն հանցագործությունը, որո՞նք են հիմնական՝ առանցքային վտանգները և ի՞նչպիսին կարող են […]
Ի վերջո, կայացավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երկար սպասված հանդիպումը: Երեկ Երևանի ժամանակով 20:40-ին սկսված հանդիպումն ընթացել է երկու ժամ, որից հետո երկու ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ինչպես նախատեսված էր կողմերը քննարկել են բազմաբնույթ հարցեր, այդ թվում անդրադարձել են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Բարաք […]
Թատրոնի եւ կինոյի տաղանդավոր խորհրդային եւ ռուսաստանյան դերասան Արմեն Ջիգարխանյանը ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեկտեմբերի 7-ի առավոտյան Մոսկվայում հոսպիտալացվել է: Դերասանը հիվանդանոց է տեղափոխվել ուղեղի կաթվածով: Այժմ նա գտնվում է Մոսկվայի բարձրակարգ վերականգնողական կենտրոններից մեկում: Հայտնի ու սիրված դերասանն այսօր ղեկավարում է Մոսկվայի դրամատիկական թատրոնը: Նա ծնվել է 1935թվականին: ArmAr.am
Թուրքիայի սահմանադրական դատարանը դեկտեմբերի 8-ին պետք է քննարկի քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման հայցը։ Խոսքը վերաբերում է մի կուսակցության մասին, որը այսօր 21 տեղ է զբաղեցնում Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանում: Շեշտենք, որ կուսակցությունը փակելու փորձեր բազմիցս են եղել: Հայցը, որը քննարկվելու է վաղը, ներկայացվել էր դեռևս 2007թ. երկրի գլխավոր դատախազության կողմից: Կուսակցությանը մեղադրվում է «Քրդական […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ բջջային կապի մասին պատկերացումների շրջանակն ընդլայնելու հնարավորություն է տրվել այլընտրանքային մանկավարժության ուղին ընտրած «Արեգնազան» կրթահամալիրի սաներին: Ազատ ու ստեղծագործ անհատի կայացումը կարևոր է « Արեգնազան» կրթահամալիրի անկավարժների և սաների համար: Այդ տեսանկյունից, նրանց համար հեռահաղորդակցության ոլորտը նորովի ընկալելու հնարավորություն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կառավարման նորօրյա պահանջներին, ընկերության անցուդարձին և բջջային հեռախոսից […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արդեն ժամանել է Վաշինգտոն և պատրաստվում է հանդիպել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով` 20:30-ին: Հարցերը, որոնք այսօր կքննարկվեն Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում` բազմաբնույթ են, սակայն դրանցից կարելի է առանձնացնել ընդամենը մի քանիսը: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի, կողմերը կանդրադառնան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը վերաբերող արձանագրություններին, Իրանի, Իսրայելի, խնդիրներին, […]
Սեզոնային գիրպի տարածումը կանխարգելելու նպատակով և այս առումով հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի առաջարկը` ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը հրաման է ստորագրել դեկտեմբերի 8-19-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում գործող նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում դադարեցնել ուսումնական գործընթացը: Այս մասին հայտանում են Կրթության և գիտության նախարարությունից: ArmAr.am




