Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 7, 2009թ. 13:33

Հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը, գտնվելով Միացյալ Նահանգներում  հայությանը կոչ է արել ողջ ներուժով շարունակել Հայոց Ցեղասպանության  ճանաչման գործընթացը և միջազգային հանրությանն ապացուցել, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ամենևին  չի նշանակում, որ  հայկական հարցը սառեցվում է ու Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվում: Ամերիկահայության  հետ հանդիպման ժամանակ վերջիններս թուրք գրողին ասել են, եթե խնդիրը հարաբերությունների կարգավորումն է, ապա […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 13:10

Դեկտեմբերի 8-ին կայանալիք Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ այցով կմեկնի Բրյուսել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ArmAr.am


Դեկտեմբեր 7, 2009թ. 12:46

Վերջերս թուրք պատմաբաններից մեկը` Դիարբեքիրում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքի թուրք ընտանիքներից մեկն իր հսկայական նյութական կարողությունը կուտակել է Հայոց Ցեղասպանության տարիներին` հայ հարուստների թողած հարստությունը յուրացնելու ճանապարհով: Սակայն սա ոչ թե մեկ` բացառիկ օրինակ է, այլ պարզվել է, որ այն համատարած բնույթ է կրում: Թուրք պատմաբանը բացահայտել է, որ այդ տարածքի […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 12:00

Դեկտեմբերի 6-ին Երեւանի Մալաթիա Սեբաստիայի 8-րդ եւ Հրազդան քաղաքի թիվ 25 ընտրատարածքներում տեղի են ունեցել Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ մեծամասնական ընտրություններ: Նախնական տվյալների համաձայն, Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում միակ թեկնածուն՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնող Մխիթար Հարությունյանը հավաքել է 13 հազար 493 կողմ եւ 384 դեմ ձայներ: Իսկ  թիվ 8 տարածքում գրանցված միակ անկուսակցական թեկնածու 38-ամյա […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 11:43

Դեկտեմբերի 2-ին, իր ծննդյան 72-ամյակի կապակցությամբ, APA ադրբեջանական լրատվական ծառայությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ժողովրդական գրող, Միլլի մեջլիսի պատգամավոր Էքրեմ Այլիսլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հնչեցրած ավանդական եզրափակող հարցին պատասխանել է. «Ես կարծում եմ, որ Կովկասում տեղային բնույթի պատերազմ այլևս տեղի չի ունենա, եթե տեղի էլ ունենա, ապա այս անգամ այն դուրս կգա Կովկասի սահմաններից: Այդ […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 11:30

Այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը լրագրողներին ասել է, թե Աթենքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը չի ստորագրվել որեւէ համատեղ փաստաթուղթ եւ չի արվել համատեղ քաղաքական հայտարարություն, քանի որ դա նախագահների իրավասությունն է: Նրա խոսքով, ԱԳ նախարարների մակարդակով ընդամենը պատրաստվում է նախագահների առաջիկա հանդիպումը, որտեղ էլ քննարկվում են հիմնական սկզբունքները: Ադրբեջանի ԱԳ […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 10:30

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրավերով  մեկնել է Վաշինգտոն: Օդանավակայանում` լրագրողներին  տված ճեպազրույցում նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի 7-ին հանդիպելու է Բարաք Օբամայի հետ և որ ԱՄՆ-ի նախագահի հետ պատրաստվում են քննարկել տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ: Առավել ստույգ` անդրադառնալու են Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում, և Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 09:48

A խմբի H1N1  տիպի գրիպից Հայաստանում  մահացության դեպք չի գրանցվել: Ինչպես ArmAr.am-ին  հայտնեցին Առողջապահության նախարարությունից, գրանցված դեպքերը եղել են սեզոնային գրիպի պատճառով,  որից,հատկապես, տարվա այս ժամանակահատվածում մահացություն միշտ էլ գրանցվել է: Ինչ վերաբերում է օրերս լրատվամիջոցներով շրջանառվող սեզոնային գրիպի համաճարակի մասին լուրերին, նախարարությունում ոչինչ չպատասխանեցին` նշելով, որ հիշյալ հարցի շուրջ այս պահին նախարարությունում խորհրդակցություն է […]


Դեկտեմբեր 5, 2009թ. 17:35

Վտանգվո՞ւմ է արդյոք, հայի ինքնությունը Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման դեպքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում մեր ազգային ինքնության կորստի մասին պատկերացումները համակարգված չեն և կարիք ունեն պարզաբանման: Ինքնությունը պատմամշակութային երևույթ է, որի հիմքում ընկած են այնպիսի էական գործոններ, ինչպիսիք են ազգային պատկանելիո-թյան զգացումը, ազգային ինքնագիտակցությունը, պետությունը, լեզուն, ավանդույթները: Ակնհայտ է, որ […]


Դեկտեմբեր 5, 2009թ. 16:56

Մեկ շաբաթ շարունակվող քուրդ ցուցարարների ու թուրք ոստիկանների փողոցային բախումներն արդեն վերածվել են զինված ընդհարման: Երեկ երեկոյան Թուրքիայի Մարդինի նահանգի Նուսայբին շրջանում տեղի ունեցած բախման հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվոր, ևս մեկը վիրավորվել է: Հիշեցնենք, որ «Քրդական աշխատավորական կուսակցությունը» 25 տարուց ի վեր պայքարում է հարավ-արևելյան Թուրքիայում ինքնավարության հաստատմոն ուղղությամբ։ Այս տարիների պայքարի ընթացքում, […]