Հայտնի է, որ Թուրքիայի վարչապետը ԱՄՆ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ասուլիսի ընթացքում խուսափել է պատասխանել այն հարցին, թե, արդյո՞ք, Բարաք Օբամայի հետ քննարկվել է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Այս առիթով ArmAr.am-ի հետ զրույցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նկատեց, որ Թուրքիայի վարչապետը, բնականաբար, այդ հարցին չէր պատասխանի, քանի որ, ըստ Դեմոյանի, այս […]
Դեկտեմբեր 2009
Գյուղատնտեսության բնագավառի` 2009-ի ձեռքբերեւմներն ու ձախողումներն այսօր լրագրողներին է ներկայացրել Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Փոխնախարարը նաեւ նշել է, որ կառավարությունն ավարտել է առատ կարկուտից տուժած համայնքների կրած վնասների հաշվարկը: 270 համայնքներ տուժել են ընդհանուր առմամբ 13.5 մլրդ դրամով: Չնայած դրան, երկար սպասված փոխհատուցումները գյուղացիներն այդպես էլ չեն ստանա: «Մեր երկրում միակ կաղացող տեղը գյուղատնտեսության ոլորտում […]
ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բալոյանն այսօր անդրադարձել է երկրում առկա համաճարակային իրավիճակին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ դեկտեմբերի 8-19-ը հանրապետության դպրոցներում ու մանկապարտեզներում հաճախումները դադարեցնելու վերաբերյալ ԿԳ նախարարի որոշումը գրիպի համաճարակը կանխելու դասական միջոց է: Իսկ թե ինչո՞ւ կրթության նախարարի հրամանը չի տարածվում բուհերի ուսանողների վրա` Արա Բաբլոյանը պատասխանել […]
Խորհրդային գիտնական-արևելագետներից մեկը` Ի. Դյակոնովը, ժամանակին իր հրապարակած «Մարաստանի պատմություն» գրքում տեսակետ է հայտնել, որ հին միդիացիները ադրբեջանցիների նախնիներն են եղել: Նման մեծանուն գիտնականի կողմից այսպիսի դիրքորոշումը բավական լուրջ կասկածների տեղիք էր տալիս հենց գիտնականների կողմից, քանի որ այն իրականության հետ և ոչ մի աղերս չունի: Իհարկե, հայտնի է, որ Խորհրդային Միությունում պետական մակարդակով ընթանում […]
ՀՀ Ազգային ժողովի նիստում ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև կնքված համաձայնությունը, ըստ որի Հայաստանը խաղաղապահ զորամիավորում կուղարկի Աֆղանստան։ Ըստ համաձայնագրի Աֆղանստան կմեկնի 40 հոգուց բաղկացած հայկական խաղաղապահ կազմը։ Նրանք Աֆղանստանում կապահովեն Կունդուզի օդանավակայանի՝ մասնավորապես թռիչքային դաշտի անվտանգությունը: Հայաստանի խաղաղապահները իրենց առաքելությունն Աֆղանստանում կսկսեն 2010 թ.-ի փետրվարից: ArmAr.am
Քաղաքագետ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Օբամա-Էրդողան հանդիպմանը, նկատեց, թե Էրդողանի խոսքում, այնուամենայնիվ, նախապայմաններ կան։ ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ Թուրքիայի վարչապետի նման հայտարարությունները կանխատեսելի էին և դրանով մեկ անգամ ևս, կարելի է ասել, պարզաբանվում են մի շարք կարևորագույն գործընթացներ։ «Առաջինը, որ Թուրքիան պատրաստ չէ հայ-թուրքական հարբերությունների զարգացման գործընթացում` առանց նախապայմանների շարժվել առաջ։ Եվ երկրորդ, […]
Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգի Բեշիրի շրջանում զինված ուժերին պատկանող հանրակացարանների վրա գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, գրոհայինները եղել են Քրդական բանվորական կուսակցության զինյալները: Նրանք կրակ են բացել հանրակացարանների ուղղությամբ, նետել նռնակներ, որի հետևանքով ծանր վիրավորվել է մարտական հերթապահություն իրականացնող երկու ենթասպա: Դեպքի վայրից փախուստի դիմած քուրդ գրոհայիններին ձերբակալելու նպատակով Բեշիրի […]
2008 թ. սեպտեմբերից ի վեր Թուրքիայի հետ Հայաստանի բանակցությունների նպատակն էր առանց որևէ նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու արդյունքում միակողմանի փակ սահմանի բացումը: Այս սկզբունքով է ՀՀ արտաքին գերատեսչության կողմից մեկնարկել և ընթացել բանակցային ողջ գործընթացը, որի արդյունքում` 2009 թ. մարտ-ապրիլին համաձայնեցվեցին, իսկ հետագայում նախաստորագրվեցին արձանագրությունները: Վերջապես, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է E960 3G Wi-Fi երթուղղիչի հիման վրա ստեղծված O-Zone փաթեթը` նախատեսված հատուկ փոքր ձեռնարկությունների և գրասենյակների համար: Փաթեթը տրամադրում է. անսահմանափակ, անլար ու արագ ինտերնետ ներքին ցանց ստեղծելու պարզ ու հարմար հնարավորություն մատչելի հեռախոսակապ Փաթեթի տրամադրման պայմաններ Բոլոր գները ներառում են ԱԱՀ: ՙԱրագագործ ինտերնետի անլար մուտքի ապահովման և ներքին […]
Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Աֆղանստան հայ խաղաղարարներ ուղարկելու մասին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համաձայնագրին: Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում ներկայացրել է երկու համաձայնագրերը, որոնք կարգավորում են հայ խաղաղարարների ուղարկման իրավական եւ ֆինանսական հարցերը: Նախարարի խոսքով, հայ խաղաղարարները ծառայելու են Գերմանիայի զինվորական ստորաբաժանման կազմում: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հայ խաղաղարարների խնդիրն է Քունդուզ […]




