Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 9, 2009թ. 13:13

ArmAr.am-ին գիտության ու կրթության նախարարությունից տեղեկացրեցին, որ հանրակրթական դպրոցներում` վարակային հիվանդությունների սրման պատճառով դասերի դադարեցումն ամենևին չի ազդի  ուսումնական գործընթացների վրա: Իսկ բացթողնվածը կլրացվի հաջորդ կիսամյակում. այսպես, հնգօրյա դպրոցները կանցնեն վեցօրյա ռեժիմի, իսկ վեցօրյա դպրոցներում դասերը կավելանան մեկ ժամով։ Հնարավոր է նաև , որ  կրճատվեն   գարնանային արձակուրդները։ Հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանը տեղեկացրել է, […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 12:02

ԱՄՆ նախագահ Օբաման նոյեմբերի 20-ին Ամերիկայի հայկական կազմակերպություններին հղած իր նամակում «Ցեղասպանություն» տերմինի հետ դարձյալ խայտառակ բառախաղերի էր դիմել: Այս դեպքում, ծայր աստիճան միամիտը միայն կարող է կարծել, թե նա կճանաչի Հայոց Ցեղասպանությունն իր պաշտոնավարման մնացած ժամկետում: Նախագահական քարոզարշավի ընթացքում, երբ սենատոր Օբաման շարունակ խոստումներ էր տալիս Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին, հայ գործիչները լարված հետևում […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 11:48

Մոտ 30 քաղբանտարկյալներ Վրաստանում այսօր երկշաբաթյա նախազգուշական հացադուլ են սկսել։ Նրանք պահանջում են հանդիպել Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ։ «Նախազգուշական այս հացադուլով քաղբանտարկյալներն իրենց ընդվզումն են արտահայտում Վրաստանում քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունեցող մարդկան նկատմամբ հետապնդումներ իրականացնելու դեմ»,- պարզաբանում է քաղբանտարկյալների փաստաբաններից մեկը։ Վրաստանի ընդիմության ներկայացուցիչների հավաստմամբ՝ ներկայումս Վրաստանի բանտերում 65 քաղբանտարկյալ կա։ ArmAr.am


Դեկտեմբեր 9, 2009թ. 11:28

Գրականությունը համամարդկային արժեք է և մեծ է այն գրականությունը, որը արտահայտում է համամարդկային գաղափարներ: Գրականության նյութ դարձած ցանկացած թեմա կարող է կրել վերը նշված արժանիքները` պարզապես ճիշտ մոտեցում ու աշխարհայացք է անհրաժեշտ: Ազգամիջյան հակամարտությունների արտացոլումը գրականության մեջ նոր երևույթ չէ և այս թեմային ևս անհրաժեշտ է համամարդկային արժեքների վերհանում, բայց այն, ինչ այսօր կատարվում է […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 11:08

ՄԱԿ-ի հռչակած կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Հայաստանը 180 երկրների շարքում շարունակում է մնալ այն պետությունների խմբում, որտեղ տիրում է համատարած կոռուպցիա: 2003թ.-ից ի վեր մեր երկիրը ձեռներեցների ու փորձագետների կողմից ընկալվում է որպես մի երկիր, որում չի արձանագրվում և ոչ մի առաջընթաց […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 10:47

Թուրքիայի փոխվարչապետ և պետնախարար Ջեմիլ Չիչեկը, անդրադառնալով վերջին օրերին  Թուրքիայում իրականացված քրդական  ահաբեկչական գործողություններին, հայտարարել է, որ կատարվածի պատասխանատուները ոչ միայն նրանք են` ովքեր իրականացնում են, այլև նրանք ովքեր խրախուսում են այդ գործողությունները: Նա մեղադրել է միջազգային հանրությանը քրդական ահաբեկչությանը խրախուսելու հարցում: Ըստ  Չիչեկի, միջազգային կառույցներն անազնիվ խաղ են խաղում Թուրքիայի հետ. վստահեցնելով, թե պայքարում […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 10:35

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում քննարկել են Թուրքիայի անդամակցության հարցը: Հիմնականում անդրադարձել են 2010թ. Թուրքիայի գործունեության ծրագիրին և հույների առջև թուրքական նավահանգիստների բացման խնդրին: Այս առիթով Եվրամիությունում նախագահող Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդետը հայտարարել է, որ իրենք, ընդհանուր առմամբ, բավարարված են Թուրքիայի 2009թ. գործուներությամբ, բացառությամբ այն նրանից, որ վերջինս չի բացել նավահանգիսները հույների առջև: Բիլդետը միաժամանակ […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 09:00

Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների առաջին հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Շվեդիայի ԱԳ նախարար, ԵՄ արտգործնախարարների խորհրդի նախագահ Կարլ Բիլդի նախագահությամբ անցած նիստին ներկա էին Արեւելյան գործընկերություն ծրագրում ընդգրկված պետությունների եւ ԵՄ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի, Եվրոպական խորհրդարանի  բարձրաստիճան […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 20:24

Այսօր Թուրքիայի իշխանությունների դեմ բողոքի ցույց էին  կազմակերպել հայաստանաբնակ քրդերը: Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը քրդական հարցում` այս կերպ է բնորոշում. «Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ»: «Քուրդ ժողովուրդը համոզված է, որ Թուրքիան քրդական հարցը լուծելու մասին պատրաստակամություն հայտնելով, պարզապես, թոզ է փչում եվրոպացիների աչքերին»-, ասում է Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: «Մենք […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 20:02

Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 10-13-ը Իզմիրում կազմակերպվող «Travel Turkey» ցուցահանդեսին կմասնակցեն Հայաստանի զբոսաշրջիկությամբ զբաղվող գործակալությունները ևս: Զբոսաշրջությանը նվիրված այս ցուցահանդեսը կազմակերպել է ինչպես Թուրքիայի ճամփորդական գործակալությունների միությունը, այնպես էլ Իզմիրի ցուցահանդեսների միությունը։ Հայտնի է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 17 երկրներ՝ 430 ընկերություններով։ Իզմիրի ցուցահանդեսների միության նախագահ Դողան Իշլեյեն, շեշտել է, որ Թուրքիայի և […]