Ողջունելով բարձրաստիճան հյուրերին` Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց այցը, ինչպես նաեւ վերջին ժամանակաշրջանում ակտիվացած բարձր մակարդակի այցելությունները դրական դերակատարություն կունենան Հայաստանի ու Էմիրությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Գոհունակությամբ նշելով երկու երկրների դինամիկ զարգացող փոխգործակցությունը` Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել ու խորացնել կապերը Ծոցի երկրների հետ: Հանրապետության Նախագահը բարձր […]
Դեկտեմբեր 2009
ՀՀ մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հովիկ Սանամյանը նոր է վերադարձել Թիֆլիսից, որտեղ այդ երկրի հուշարձանների պահպանության գործակալության հետ քննարկումներ էին ընթանում Սուրբ Գեւորգ եղեկեցու վերականգնման ուղղությամբ: Այս պահին Թիֆլիսի քաղաքապետարանի միջոցներով մաքրվում են եկեղեցու փլատակները, որից հետո, Հովիկ Սանամյանի փոխանցմամբ, վրաց մասնագետները եկեղեցու վերականգնման նախագիծը կներկայացնեն Հայաստանի մշակույթի նախարարության հաստատմանը: Հայկ Սանամյանի […]
«Եթե չսկսվի ղարաբաղյան խնդրի լուծման համար օկուպացված ադրբեջանական հողերն ազատելու գործընթաց, Թուրքիայի մեջլիսում արձանագրությունների քննարկումն անհնար կլինի», – ԱՊԱ-ին հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ, կառավարող Արդարության և զարգացման կուսակցության անդամ Սադիք Յաքութը: Վերջինիս խոսքով, կանոնակարգի համաձայն, խորհրդարանում քննարկման համար պարտադիր ժամկետ նախատեսված չէ:«Մենք արձանագրությունների հետ կապված կարծիքներ ենք փոխանակում մեր արտգործնախարարության հետ: Գոյություն ունեն […]
Ս.թ. դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ կայացել է երկրաշարժի 21-րդ տարելիցին նվիրված սգո արարողություն՝ հայ համայնքի ներկայացուցիչների եւ Բելառուսում Հայաստանի դեսպանության անձնակազմի մասնակցությամբ: Դեսպան Օլեգ Եսայանը ելույթում անդրադարձել է 1988թ. ողբերգական իրադարձությանը, ընդգծել վերածնվելու եւ ապագա կերտելու հայ ժողովրդի անկոտրում կամքը: Արարողության մասնակիցները ծաղիկներ […]
Ս/թ դեկտեմբերի 2-ից 3-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի Քարտուղարության IX նիստը: Քարտուղարության այս նիստը կոչված էր քննարկելու ս/թ հուլիս ամսին տեղի ունեցած Համաշխարհային և ավանդական կրոնների III համագումարի արդյունքները, ինչպես նաև` 2012 թվականին կայանալիք Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների IV համագումարի նախապատրաստական աշխատանքները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեին Բ Ամենայն Հայոց […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Հանդիպման նպատակն էր հայ-իտալական համագործակցության ընդլայնման շրջանակում նախանշել հաջորդ տարվա ծրագրերը: Նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով հայ-իտալական հարմագործակցությունը կրթամշակութային բնագավառում, նշեց. «ՀՀ կառավարությանը հաջողվել է տնտեսական ճգնաժամի պայմաններում պահպանել կրթական հիմնական ծրագրերի ֆինանսավորումը և մենք հուսով ենք, որ […]
Հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջին մի քանի ամսում առավել շատ է օգտագործվում աշխարհաքաղաքական գործընթացներում, իսկ երկու խոշոր բևեռները չեն էլ թաքցնում դրանից հնարավորինս շատ միավորներ շահելու իրենց ձգտումների մասին: Այդ համատեքստում երկու թշնամի պետությունների դիրքերում, կարծես, աննկատ գումարելիների տեղափոխություն է լինում: Ռուսաստանի ավանդաբար (հաճախ պարտադրված) ռազմավարական դաշնակից Հայաստանը աստիճանաբար մոտենում է արևմտյան քաղաքականությանը: Զարմանալիորեն սա նկատում են […]
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» […]
Ադրբեջանում կազմել են հակաադրբեջանական տեղեկատվություն տարածող (ավելի ճիշտ, ադրբեջանական կեղտոտ քարոզչությանը հակասող) լրատվամիջոցների ցանկը: Ցանկը գլխավորում է «Եվրանյուզ» (Արցախի վերաբերյալ ռեպորտաժի համար) և ռուսաստանյան «Ռեն թիվի» հեռուստաընկերությունները («Արյունոտ ապահարզան» շարքի ռեպորտաժի համար): Նման հեռուստաընկերությունների շարքին է դասվել նաև ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերությունը` օրերս նկարահանված ֆիլմում Շուշիի մասին ճշմարիտ տեղեկություններ հրապարակելու համար: Ադրբեջանի Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի ղեկավար […]
Դեկտեմբերի 5-ին, ժամը 00.30-ի սահմաններում Պերմի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհի արդյունքում զոհվել էին հարյուրից ավել, մարմնական վնասվածքներ ստացել 130 հոգի: Տուժածների թվում նշվում էր նաեւ ազգությամբ հայ, 1974թ Էդուարդ Ղազարյանի անունը: Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ իր ցավակցությունը հայտնելով Ռուսաստանի Պերմ քաղաքում կատարված ողբերգության […]




