Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 9, 2009թ. 18:14

1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, որով ցեղասպանությունը սահմանվում է` որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին: Ըստ Կոնվենցիայի սահմանման, ցեղասպանություն է համարվում ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով իրականացված հետևյալ գործողություններից […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 17:49

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը   հայտարարել է, թե այս տարի այլևս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների  հանդիպում տեղի չի ունենա, սակայն եկող տարվա սկզբին նախատեսված հանդիպման ընթացքում բանակցությունները կշարունակվեն արդեն` Մարդրիդյան նորացված սկզբունքների հիման վրա: Իսկ ի՞նչ ասել է Մադրիդյան նորացված սկզբունքներ, և, արդյո՞ք, հայաստանյան քաղաքական  ուժերը տեղեկացված են, թե սպասվող տարում  ղարաբաղյան […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 16:52

Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին երեկ մասնակցել է մի քննարկման, որտեղ Ֆրանսիայում ապրող մուսուլմաններին մեկ անգամ ևս զգուշացրել է, որպեսզի ավելի զուսպ լինեն իրենց կրոնական համոզմունքներում և «հույզերում», հակառակ պարագայում նրանց անախորժություններ են սպասվում։ Ֆրանսիայի նախագահը նաև իր համերաշխությունն է հայտնել Շվեյցարիայի քաղաքացիներին՝ կապված մզկիթների կառուցման արգելքի հետ։ Սարկոզին նշել է նաև որ կրոնային մոլեռանդությունը չպետք […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 15:52

ՀՀ Սահմանադրական դատարանի մամլո քարտուղար Հովիկ Պապիկյանից ArmAr.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունների սահմանադրականության հարցը քննարկելու է 2010թ. հունվարի 12-ին, ժամը 11-ին: Արձանագրությունների վերաբերյալ զեկուցողը Սահմանադրական դատարանի անդամ, դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանն է։ ՀՀ Սահմանադական դատարանի կողմից արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը կուղարկվի ՀՀ նախագահին։ Եթե եզրակացությունը դրական լինի, արձանագրությունները կներկայացվեն […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 15:13

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսին` Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ, եւ այդ պաշտոնում նրան փոխարինող Գիերմո Տոլոսային: Վարչապետը ՀՀ կառավարության անունից ջերմ շնորհակալություն է հայտնել Նինկե Օմեսին մեր երկրում արդյունավետ աշխատանքի համար, ճանաչողական զրույց ունեցել  Գիերմո Տոլոսայի հետ, ով մինչեւ  նոր պաշտոնին անցնելը պաշտոնավարել է ԱՄՀ […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 15:08

Դեկտեմբերի 7-ին Սպիտան տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղեւորվել է Ջոն Հոփքինսի համալսարան: Այնտեղ նա, ինչպես վկայում է Նյու Յորքի «turkishny.com» կայքէջը, ելույթ է ունեցել, ապա եւ պատասխանել է արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին: «Նախագահ Օբաման հայտարարել էր, որ ինքը չի փոխել 1915-ի իրադարձություններին առնչվող հայկական պնդումների մասին […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 14:39

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված 6-րդ խորհրդաժողովում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կոռուպցիան ամենավտանգավոր հիվանդություններից է, որը հետապնդում է մարդկությանը, և որ դեռ չկա մի այնպիսի դեղամիջոց, որը կկարողանար բուժել այդ հիվանդությունը։ Ուստի, ամեն ժողովուրդ և պետություն փորձում է գտնել այդ հիվանդությունը բուժելու իր ուղին. «Եթե պետությունը գտել է իր դեղամիջոցը այդ […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 13:56

Հայաստանյան քաղաքական դաշտում այսօր առկա է այն անհանգստությունը, թե, արդյո՞ք, մեր իշխանությունները հստակ հաշվարկել են այն հնարավոր քայլերը,   որոնք պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը, եթե Թուրքիայի մեջլիսը որոշի, առաջին` մերժել հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը և երկրորդ` խուսափի ողջամիտ  ժամկետներում դրանց վավերացումից: ArmAr.am-ի հետ հեռախոսազրույցում` ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց,   «Կարծում եմ, որ այդ հաշվարկը մեր […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 13:51

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Trend գործակալությանը հայտնել է, որ այս շաբաթ համանախագահները կայցելեն տարածաշրջան։ «Հակամարտող կողմերի հետ հանդիպման ժամանակ քննարկվելու են «Մադրիդյան փաստաթղթի» խմբագրման աշխատանքները»,-ասել է Մերզլյակովը։ Նրա խոսքերով, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը տեղի կունենա գալիք տարվա սկզբին։ ArmAr.am


Դեկտեմբեր 9, 2009թ. 13:22

Հայոց ցեղասպանության ժխտողականության մասին պատմող Գագիկ Կարագյոզյանի «Կապույտ գիրք» ուսումնա-վավերագրական ֆիլմը, ցուցադրվել է Լոնդոնի համալսարանի «Քուին Մերի» քոլեջի Հիչքոքի անվան դահլիճում: «Նման բան երբեք չէի տեսել: Շատ ուժեղ վավերագրական ֆիլմ է, որն աչքերս բացեց ժխտողականության քաղաքականության մասին», – նշել է դոկտոր Ատլանան: Ըստ Լոնդոնի «Իլինգ» ստուդիայից ստացված Յոլանդա Էնդրուզի հաղորդագրության, ֆիլմի ստեղծման գաղափարն առաջացել է […]