Գերմանական Աքսել Սպռինգեռ ընկերությունը հրաժարվել է Թուրքական «Դոգան Յային» ընկերության հետ ձեռք բերված համաձայնությունից` բացատրելով դա Թուրքիայի հարկային անբարեխղճությամբ: Հիշյալ ընկերությունը նախատեսել էր ձեռք բերել թուրքական «Դոգան Յային» ընկերության բաժնետոմսերի 29 %-ը: Գործարքի խափանման համար թուրքական կողմը պետք է վճարի 3,2 մլն դոլար տուգանք: Նման վերջաբանը, սակայն, թուրքական կողմից մեկնաբանվում է որպես իրենց դեմ ուղղված […]
Դեկտեմբեր 2009
Ինչպես հաղորդում է «ԲԻ-Բի-Սի»-ին, այսօր Հաագայի միջազգային դատարանում սկսվում են Կոսովոյի անկախության հռչկաման օրինականության վերաբերյալ լսումները: Դրանք անցկացվելու են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի դիմումի հիման վրա: ՄԱԿ-ի ղեկավարը խնդրել է անել խորհրդատվական եզրակացություն, թե որքանով է 2008-ի փետրվարի 17-ին Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակումը համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին: Լսումներին մասնակցելու են 30 պետությունների՝ այդ […]
Շվեցարիայի բնակչության 57%-ը` «Ո’չ» է ասել իր երկրի տարածքում մինարեթների կառուցմանը: Եվրամիությունում Թուրքիայի բանախոս պետնախարար Էգեմոն Բաղըշն այս առիթով իր բողոքն է հայտնել և ասել. «Եվրոպայում Շվեցարիան չպետք է վերածվի անհանդուրժողականության երկրի»: Նա հույս է հայտնել, որ շվեցարական կառավարությունն ինչ-որ կերպ կներազդի այս որոշման վրա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Շվեցարիայում հանրաքվե է անցկացվել և բնակչությանն […]
Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն ու գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը /Կամանդոս/ նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, խնդրելով նրան՝ միջնորդել Սասուն Միքայելյանին առողջության վատթարացման բերումով ազատել պատժի հետագա կրումից: «Մեծարգո նախագահ, տևական անազատության մեջ կտրուկ վատացել է ազատամարտիկ, մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, սիրված հրամանատար, արցախյան ազատամարտի նվիրյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը: Անկախ այն բանից, թե ինչ […]
Թուրքիայի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այդ երկրում խոզագրիպից մահացածների թիվը հասել է 200-ի: Իսկ 287 մարդ էլ նեկայումս գտնվում է հիվանդանոցում, որոնցից 94-ը տեղափոխվել է վերակենդանացման բաժին: Թուրքիայի առողջապահության նախարարությունը կոչ է արել բնակչությանը զգոն լինել և նույնիսկ չնչին ախտանիշների դեպքում պարտադիր դիմել բժիշկի: ArmAr.am
Ինչպես հայտնի է, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ Կովկասյան ինստիտուտի (տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան)՝ Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն տարածելու համար։ Գրքի նախաբանում, իհարկե, Ա. Իսկանադարյանը նշում է, որ հատորի հեղինակներն արտահայտում են իրենց անձնական տեսակետները, սակայն հարց է ծագում, ի՞նչն է դրդել վերջինիս թարգմանել, հրապարակել և տարածել […]
ԵՄ արտաքին գործերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան այսօր ավարտել է իր աշխատանքն այդ պաշտոնում: «Իմ մանդատի ժամկետն այսօր ավարտվում է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, հատկապես, լրատվամիջոցներին, որոնք լուսաբանել են մեր աշխատանքը այս ողջ ժամանակաընթացքում: ԵՄ-ն էլ ավելի ակտիվ պետք է աշխատի, որպեսզի բարելավի աշխարհի մարդկանց կյանքը», -ասել է Սոլանան իր հրաժեշտի հայտարարության մեջ։ Սոլանայից […]
Վրաստանի հայկական դպրոցների համար վերջին շրջանում լուրջ խնդիր է դարձել հայերեն դասագրքեր ունենալը։ Եվ այդ խնդիրը նրանց համար ստեղծել են Վրաստանի ներկայիս իշխանությունները, ում կամեցողությամբ ուղղակի թույլ չի տրվում դասագրքերը Հայաստանից տեղափոխել Վրաստան։ ՀՀ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը ArmAr.am-ին տեղեկացրել էր, որ իրենց հաջողվել է համաձայնության գալ Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ` […]
Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am-ը, երեկ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Աթենք էր ժամանել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հայաստանի արտգործնախարարը նախ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև, կայացել է […]
1988թ.-ի դեկտեմբերի 1-ին`աշխարհում առաջին անգամ, այդ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն հռչակեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Նպատակն էր` այս քայլով մարդկության ուշադրությունը սևեռել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին, դրանով իսկ նպաստել կանխարգելման միջոցառումների իրականացմանը: Տեղեկացնենք, որ մեր երկրում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքեր արձանագրվեցին դեռ 1988 թվականից: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը տեղեկացնում է, որ 1988թ. մինչև […]




