Մարտ 2010

Մարտ 5, 2010թ. 16:39

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հերթական անգամ Հայոց Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ ընդունեց, որը դեռեւս պետք է հաստատվի Կոնգրեսի լիագումար նիստում: Նախորդ բանաձեւի ոդիսականին ականատես եղանք 2007թ., երբ այն ընդունվեց ավելի շատ ձայներով, սակայն ուժ չստացավ լիագումար նիստում` թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները չվտանգելու հիմնավորմամբ: Այս անգամ այդ մտահոգությանը […]


Մարտ 5, 2010թ. 16:21

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Աբխազիայի Նախագահ Սերգեյ Բաղապշին` Վլադիսլավ Արձինբայի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. <<Աբխազիան եւ նրա ժողովուրդը ծանր կորուստ կրեցին: Կյանքից հեռացավ Աբխազիայի Հանրապետության առաջին նախագահ Վլադիսլավ Գրիգորիի Արձինբան: Վլադիսլավ Արձինբան կանգնած է եղել Աբխազիայի ազգային-ազատագրական շարժման ակունքներում, գլխավորել է նրա պատմության ամենաճակատագրական շրջաններից մեկը: Նրա ղեկավարությամբ Աբխազիան […]


Մարտ 5, 2010թ. 16:13

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ մարտի 5-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Կենտրոնական պաշտպանական շրջանի մոտոհրաձգային գունդ եւ ծաղկեպսակ դրել սպարապետի հուշարձանին: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Մարտ 5, 2010թ. 16:08

Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդը ողջունում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ քվեարկությամբ ընդունած թիվ 252 բանաձեւը, որով կոչ է արվում ԱՄՆ-ի նախագահին միջոցներ ձեռնարկել, որպեսզի պետության արտաքին քաղաքականությունը հստակեցվի եւ ըմբռնում ցուցաբերվի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ նմանօրինակ իրադարձություններին, այդ թվում՝ կարեւորվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը: […]


Մարտ 5, 2010թ. 15:58

ՆԱՏՕ-ի Ճգնաժամերի կառավարման համակարգի գործունակության ապահովման նպատակով ՆԱՏՕ-ի կողմից ամեն տարի կազմակերպվում եւ անցկացվում են Ճգնաժամերի կառավարման վարժանքներ (CMX): Այս վարժանքների սցենարները ներառում են ճգնաժամերի հնարավոր լայն ասպեկտ` բնական աղետներից մինչեւ ահաբեկչություն ու պատերազմական իրավիճակ: Այս վարժանքները տեսական են եւ անց են կացվում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում եւ դաշնակից ու գործընկեր պետություններում: Այս մասին հայտնում է ԱԳ […]


Մարտ 5, 2010թ. 15:35

Հայաստանի Հանրապետությունը «Կենսաբանության Միջազգային Օլիմպիադա» կազմակերպությանն անդամակցում է 2009 թվականից: Անդամակցությունը հնարավորություն տվեց այդ տարի մեր աշակերտներին առաջին անգամ մասնակցել Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում կազմակերպված կեսաբանության միջազգային 20-րդ օլիմպիադային, որին ներկայացված էին 56 երկրից 221 աշակերտ: Տիրապետելով բավականին խորը տեսական գիտելիքների` մեր մասնակիցները խնդիրներ ունեցան օլիմպիադայի գործնական փուլի առաջադրանքները կատարելիս, որի պատճառն ուսումնական հաստատություններում համապատասխան լաբորատորիաների […]


Մարտ 5, 2010թ. 15:10

«Որքան երկար շարունակենք մնալ հայ-թուրքական հարաբերություններ կոչվող գործընթացում, այնքան ավելի թանկ ենք վճարելու: Արձանագրություններից հրաժարվելը կարող է որոշ շրջանակներում ինչ- ինչ դժգոհություններ առաջացնել, նկատի ունեմ արտաքին ուժերին, բայց դա չարյաց փոքրագույնն է»,-համոզված է ՀՅԴ Բյուոյի մամլո քարտուղար  Կիրո Մանոյանը: Ըստ Մանոյանի կան բոլոր հիմնավորումները, որպեսզի Հայաստանն այսօր իսկ հայտարարի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն […]


Մարտ 5, 2010թ. 14:42

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրքը մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին` նրա ծննդյան օրվա կապակցությամբ: Վարչապետի այցելության պահին Եռաբլուրում ընթանում էր նաեւ «Երկրապահ» կամավորական միության կազմակերպած միջոցառումը: Դիմելով կազմակերպության շարքերը համալրելող երիտասարդներին վարչապետն ասել է. «Սրտանց ուզում եմ շնորհավորել մեր երիտասարդներին, որոնք […]


Մարտ 5, 2010թ. 14:20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն 23 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ մի քանի ժամ քննարկումից հետո վավերացրեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձեւը, որով 1915թ. Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչվեցին որպես հայերի ցեղասպանություն: Այժմ հիմանական խնդիրն այն, է թե ինչ լուծում այն կստանա Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի  լիագումար նիստում: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հարցին, թե […]


Մարտ 5, 2010թ. 13:55

«Ոչ մի երաշխիք չկա, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեում երեկ ընդունված բանաձը կներկայացվի լիագումար նիստի քվեարկությանը»,- այսօր «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու  Կիրո Մանոյանը։ Նա նշեց, որ շատ բան կախված է նրանից, թե Թուրքիան ի՞նչ ձևով կշարունակի իր հակազդեցությունը։ Շատ բան կախված է […]