Ադրբեջանի ՊՆ զինմասերից մեկում, որը տեղակայված է Տերտերի շրջանում, սպանություն է կատարվել: ԱՊԱ-ի փոխանցմամբ, շարքային Վիլայաթ Նովրուզովը գնդակահարել է իր հետ ծառայության մեջ գտնվող Ռովշան Ալիևին, որպես սպանության պատճառ նշվում է զենքի հետ անզգույշ վերաբերմունքը: ArmAr.am
Մարտ 2010
Ս. թ. մարտի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացը, Արեւելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր` կարեւորելով այդ ծրագրի շրջանակներում ԵՄ երկրների եւ ԵՄ-ի արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմի ձեւավորումը, ինչը կարող է նպաստել ինչպես Եվրոպական […]
«Անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանը եւ Ռուսաստանը բարելավեն երկկողմ հարաբերությունները, եւ Եվրոմիությունը պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Դա լինելու է բարդ եւ ցավոտ ուղի, սակայն անհրաժեշտ է այն անցնել հարաբերությունների կարգավորման համար»,- Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ում նախագահող երկրի` Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը: Վրաստան կատարած այցի […]
Թուրքիայում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի բնակչության 40 տոկոսը իրեն թուրք չի համարում: Սա նշանակում է, որ 40 տոկոսը սկսել է կասկածի տակ դնել իր թուրք լինելն ու փորձում է հրաժարվել թրքությունից: Այս կերպ մտածողները փորձում են պեղել-գտնել իրենց իրական էթնիկ արմատները: Ու չնայած ասում են, որ իրենք Թուրքիայի քաղաքացի են, բայց միաժամանակ […]
Եվս մի ադրբեջանցի հիվանդ` այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Բայրամ Սաֆարովը, «Թրենդ նյուզ» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, հաստատ նոպայի մեջ, ասել է, թե Ղարաբաղի հասարակ ժողովուրդը ցանկանում է ապրել Ադրբեջանի կազմում: Ուրեմն, հազվադեպ պատահող բան է այս Սաֆարովը, քանի որ փորձել է նաև այդ ապուշությունը հիմնավորել. «Նրանք (հասարակ մարդիկ-ArmAr.am) նյութական մեծ դժվարություններ են […]
Վերջին օրերի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը հիմնականում կապվել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկման հետ: Եվ դիվանագիտական ջանքերն, այս առումով, երկուստեք ուղղվել են այդ հարցին: Ամենևին պատահականություն չէ, որ թուրքական երկու պատվիրակություն հևասպառ իրեն գցեց Վաշինգթոն` նախ, ձեռք բերելու համար հրեական լոբբիի աջակցությունը, ապա և` հնարավորինս ազդելու հայամետ կոնգրեսականների վրա: Հայությունը ևս, մանավանդ […]
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի բացման առիթով Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը հայտարարել է, թե այն պահին, երբ Բաքուն տեղեկություն կստանա, որ այդ ճանապարհով Հայաստանին զենք է մատակարարվոււմ, ապա կդիմի կտրուկ քայլերի: Պարզվում է «Վերին Լարս» անցակետի բացումը լրջորեն մտահոգել է Ադրբեջանի իշխանություններին: Ինչպես հայտնում է «Regnum» գործակալությունը, Ադրբեջանի իշխանություններն հայտարարել են, թե անցակետի բացումը կարող է […]
Հայերիս մոտ արմատավորվել է մի թյուրըմբռնում, թե թուրքերն օժտված են ճկուն դիվանագիտություն վարելու մեծ կարողությամբ: Միանգամից ասենք, որ ասվածն ամենևին չի համապատասխանում իրականությանը: Ավելին, սա մեր գիտակցության մեջ, ինչու չէ, նաև միտումնավոր, ներմուծված մի զառանցանք է, որ նաև հստակ նպատակ ունի. անվստահություն ներշնչել սեփական ուժերի հանդեպ, դարձնել քաղաքական պարտությունների հետ համակերպվող, «ճկուն» հարևանի հետ դիվանագիտական […]
Թուրքական «Սաբահ» թերթի հաղորդմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության բանաձևի քննարկումից մի քանի ժամ առաջ անգամ թուրքական կողմը շարունակում է ջանքերը, որպեսզի տապալի փաստաթղթի ընդունումը։ Ներկայումս նրանց ջանքերը հիմնականում ուղղված են հրեկան լոբբին իրենց կողմը շրջելուն։ Լրատվամիջոցի կարծիքով, այսօրվա քվեարկության ելքը հիմնականում կախված է հրեա 7 կոնգրեսականներից, որոնց ձայների համար թուրքական կողմը շարունակում է պայքարը։ «Ներկա […]
Մարտի 3-ին, ժամը 16:15-ին մոտ Թովուզի շրջանի Աշաղի Այիբլի գյուղի մոտ կործանվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «Սու-25» ինքնաթիռը, որը պլանային ուսումնական թռիչք էր կատարում 4 կործանիչներից բաղկացած էսկադրիլիայի կազմում: Օդաչու Ֆամիլ Մամեդլին զոհվել է: Ականատեսների վկայությամբ` ինքնաթիռները ոչ շատ մեծ բարձրության վրա մանևրներ էին անում և թվում էր, թե ընկնելու են գյուղի տների վրա: Ինքնաթիռներից […]




