Մարտ 2010

Մարտ 4, 2010թ. 16:30

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում մասնակցել է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության հիմնադիր անդամ եւ նախագահ, Բելգիայի Թագավորության նախկին վարչապետ Վիլֆրիդ Մարթենսի «Եվրոպա. ես պայքարում եմ, ես հաղթահարում եմ» գրքի շնորհանդեսին: Մինչ շնորհանդեսը Տիգրան Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վիլֆրիդ Մարթենսի հետ: Գրքի շնորհանդեսի սկզբում վարչապետը հանդես է եկել բացման խոսքով: Անդրադառնալով ներկայացվող գրքին` նա […]


Մարտ 4, 2010թ. 16:15

Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, խոսելով արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին, նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չի եղել, մոտ ժամանակներում էլ որևէ արմատական լուծում չի սպասվում։ «Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացում այսօր որոշակի պաուզա է՝ կապված այն բանի հետ, որ […]


Մարտ 4, 2010թ. 16:07

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքների հետ կապված` ս.թ. մարտի 6-ի ժամը 08.00 մինչև մարտի 7-ի ժամը 08.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան, Բայրոն, Ամիրյան, Զաքյան, Վ.Սարգսյան ու Բուզանդ փողոցների` ամբողջությամբ, ինչպես նաև Աբովյան փ. 20-36, Թումանյան փ. 28, 30, 32, 34, 38, 40, Սայաթ-Նովա փ. 1-30, Տերյան փ. […]


Մարտ 4, 2010թ. 16:00

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախքան օրակարգին անցնելը նա դիմել է ներկաներին. «2010թ. մեզ համար կարեւոր նշանակություն է ունենալու: Գյուղատնտեսության ոլորտում  մենք պարտավոր ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք ապահովեն ոլորտի առնվազն 5 տոկոս տնտեսական աճ: Սա նշանակում է, որ այն սուղ ֆինանսական միջոցները, որ  մենք բյուջեից […]


Մարտ 4, 2010թ. 15:48

Մարտի 4-ին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ («ժամանակ», «Հայք»), վկայակոչելով «լավատեղյակ աղբյուրներ», լուրեր են տարածել, թե իբր մարտի 2-ին «սահմանային շատ զորամասերում» տագնապ է հայտարարվել, «ԶՈՒ ԳՇ պետի կողմից հրահանգներ են իջեցվել սահմանային գոտիների ռազմական միավորումների ղեկավարներինե, որտեղ ԶՈՒ ԳՇ պետը «ինչ-ինչ հանձնարարականներ է տալիս նրանց` հրամայելով հաշվի առնել պատերազմական գործողությունների վերսկսման հավանականության մեծացումը»: Այս ամենը կապվել […]


Մարտ 4, 2010թ. 15:35

«ՀՀ նախագահի կողմից հստակ ձևակերպվել են այն սահմանները, մինչև որտեղ ՀՀ-ն կարող է գնալ բանակցությունների: Հայաստանն այսօր ունի միայն մեկ արտաքին խնդիր` ԼՂՀ կարգավորումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: «Երբ նայում ենք ԼՂՀ խնդրի լուծման ողջ գործընթացը, երբ դիմացի կողմը պահանջներ էր ներկայացնում, Հայաստանը գնում էր […]


Մարտ 4, 2010թ. 15:20

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը մարտի 2-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Սումգայիթում հայկական ջարդերի 22-րդ տարելիցին: Կոնգրեսականը նշում է, որ եռօրյա կոտորածների ընթացքում զոհվել, վիրավորվել ու բռնությունների են ենթարկվել բազմաթիվ հայեր: Ընդ որում` դրանց կազմակերպիչները ոչ միայն չեն պատժվել, այլեւ պաշտոններ են ստացել Ադրբեջանի կառավարությունում: Ըստ Շիֆի` թեեւ պաշտոնական Բաքուն ամեն կերպ փորձում […]


Մարտ 4, 2010թ. 15:17

Գերմանական բունդեստագի պատգամավորներից մեկը` Մարկո Վանդերվիցը, ով կանցլեր Անգելա Մերկելի գործընկերներից է, Հունաստանին առաջարկել է մի քանի կղզի որպես գրավ դնել Եվրամիությունից ստացվող վարկերի դիմաց: «Մենք ձեզ` փող, դուք մեզ` Կորֆուն»,- այսպես է մեկնաբանել առաջարկը «Bild» պարբերականը: Տեղեկացնենք, որ Կորֆու կղզում բնակվում է շուրջ 100.000 մարդ: Իսկ ընդհանրապես, Հունաստանի կազմում են գտնվում ավելի քան 6000 […]


Մարտ 4, 2010թ. 15:00

«Թուրքիան բարոյական պարտավորություն ունի մարդկության առաջ: Բայց երբ դուք Ցեղասպանությունը դնում եք արտաքին քաղաքականության օրակարգում, դուք այն դարձնում եք սակարկման առարկա: Ցանկացած քաղաքական հարց սակարկման առարկա է, մեզ համար ցեղասպանության հարցը սակարկման առարկա լինել չի կարող»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նրա խոսքով, Ցեղասպանության միջազգային ճանաչումը սփյուռքի հիմնական դերակատարություն […]


Մարտ 4, 2010թ. 14:45

Հայտնի գրող, հրապարակախոս Զորի Բալայանին շնորհվել ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում` հասարակական ակտիվ գործունեության համար: Դիպլոմի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախօրեին` ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստի ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից: «Վերջերս լրացավ, հայրենասեր հրապարակախոս, գրող, բժիշկ, ծովագնաց Զորի Բալայանի 75-ամյակը: Նրա կյանքի հիմնական խնդիրն անկախության հաստատումն ու պահպանումն է»,- […]