Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արտահայտած այն միտքը, թե՝ «Սումգայիթի, Բաքվի հայ խաղաղ բնակչության ջարդերի կազմակերիչներն անպատիժ են մնացել, որ հանցագործներն ու մարդասպանները ոչ միայն չեն պատժվել, այլև հերոսացվել են ու մեծարվել, և որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի հանցագործները վաղ թե ուշ պատասխանատվության ենթարկվեն», «ոգևորության» ալիք է բարձրացրել ադրբեջանական լրատվամիջոցներում։ Նրանք ամեն […]
Մարտ 2010
Մարտի 1-ին Արգենտինայում եւ համատեղության կարգովª Ուրուգվայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Մոնտեվիդեոյում մասնակցել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նորընտիր նախագահ Խոսե Մուխիկայի եւ փոխնախագահ Դանիլո Աստորիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Խոսե Մուխիկայի երդմնակալության արարողություններին մասնակցելու նպատակով Մոնտեվիդեո էին ժամանել Արգենտինայի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Էկվադորի, Կոլումբիայի, Բոլիվիայի, Պարագվայի եւ հարավամերիկյան տարածաշրջանի այլ երկրների նախագահներ, բարձրաստիճան պատվիրակություններ եվրոպական, աֆրիկյան եւ […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ» խմբի նախագահ Մոհամմեդ Շաֆիկ Գաբրին: Խումբը հայտնի է Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Ամերիկայում եւ Ասիայի զարգացող շուկաներում իր բազմապրոֆիլ ներդրումային ծրագրերով: Հանդիպման ընթացքում քննարկվել են «ԱՐՏՈԿ»-ի` հայաստանյան տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությանը վերաբերող հարցեր: Մոհամմեդ Շաֆիկ Գաբրին հայաստանյան շուկան օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից համարել է գրավիչ: […]
«Ժողովրդավարական շարժում. միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն այսօր մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք: Ինչպես նշված է կուսակցությքան տարածած հաղորդագրության մեջ, «Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը կարևոր հարց է Վրաստանի միասնության համար»: Սակայն կուսակցության մամուլի գրասենյակը չի մանրամասնում, թե Մոսկվայում ում հետ է հանդիպելու Բուրջանաձեն: ArmAr.am
Անցած շաբաթ Երեւանի բոուլինգ-բիլիարդ «Արենա» ակումբում ԱԳՆ նախաձեռնությամբ անցկացվել է ռուսական բիլիարդի միջազգային մրցաշար` ՀՀ ԱԳ նախարարության եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագետների մասնակցությամբ: Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Վրաստանի դեսպանությունների, ԼՂՀ ներկայացուցչության, ինչպես նաև` ՀՀ ԱԳՆ շուրջ երեսուն դիվանագետներ: Մասնակցում էին նաեւ Ռուսաստանի, Բելառուսի և Թուրքմենստանի դեսպանները: Մրցաշարի հաղթող դարձավ ՌԴ դեսպան […]
Իրանն այս ամիս պայմանագիր է կնքելու ռուսական «Ռուսգազարդ» հետ` «Ազար» նավթի հանքահորը զարգացնելու վերաբերյալ: «Ռուսգազարդ»-ի մամուլի խոսնակը հաստատել է, որ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ, ասելով.«Մենք կշարունակենք բանակցել հանքահորի հիմնարար զարգացման ծրագրի շուրջ մինչեւ մարտի վերջը»: Իսկ Իրանի նավթի ազգային ընկերության Նավթի եւ գազի վերահսկման բաժնի տնօրեն Բահման Սորուշին հայտարել է, որ այս ամսվա […]
«Կարմիր գլխարկը» հեքիաթը 35 տարբերակներով հանդիպում է աշխարհի տարբեր ժողովուրդների մոտ, բայց դրանք բոլորը, ըստ բրիտանացի մշակութաբան Ջեյմի Թերանիի, ունեն մեկ հնագույն` 2600-ամյա ակունք: Չինաստանում այն պատմում են ոչ թե գայլի, այլ վագրի մասին, Իրանում Կարմիր գխարկը տղա է: Շառլ Պերրոյի մահից 100 տարի հետո Գրիմ եղբայրները հեքիաթին ավելացրել են փայտահատների պատմությունը, որոնք սպանում են […]
Մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանային դիրքերում արձանագրվել էր հակառակորդի կողմից հրադադարի խախտման հերթական դեպքը, որի հետևանքով սպանվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Հենրիկի Ոսկանյանը: Ադրբեջանի մի շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով ԱՀ ՊՆ մամլո ծառայությանը, մարտի 2-ին տեղեկություն են տարածել, թե իբր զինծառայողը սպանվել է հայկական դիքերում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով, կան վիրավորներ, […]
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գործարար խորհրդի նախագահ, Ռուսաստանի դաշնության զինագործների միության փոխնախագահ Ալեքսանդր Նոզդրաչովի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև` ՀԱՊԿ շրջանակում ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ղարաբաղյան հիմնախնդրին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է. «Ինչի՞ ենք մենք ձգտում հասնել Կովկասում: Արձանագրությունները ստորագրեցինք: Դրանք կմտցնենք խորհրդարանի օրակարգ, դիմադրություն կլինի, սակայն երեք օրվա ընթացքում դրանք կվավերացվեն»: Իսկ թե ինչո՞ւ այդ քայլին չեն դիմում… Պարզվում է` Թուրքիայի ԱԳ նախարարը շատ զգուշավոր է, և իր ու […]




