Մարտ 2010

Մարտ 4, 2010թ. 10:30

ԱՄՆ կոնգրեսում Ցեղասպանության բանաձի քննարկումից մի քանի ժամ առաջ հեռախոսազրույց է տեղի  ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները խոսել են տարածաշրջանային մի շարք խնդիրների մասին։ Անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսում  Ցեղասպանության բանաձևի քննարկմանը՝ Գյուլը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը թուրք ժողովրդի հանդեպ նման անարդարություն թույլ չի տա։ ArmAr.am


Մարտ 4, 2010թ. 10:00

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 3-ին հրամանագիր է ստորագրել Ռուբեն Կարապետյանին Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին։ Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, համատեղության կարգով, նշանակվել է Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ (նստավայրը՝ Կահիրե)։ ArmAr.am


Մարտ 4, 2010թ. 09:20

Այսօր երևանյան ժամանակով ժամը 19:00-ին ԱՄՆ Ներկայացուցիչների տան Արտաքին Հարաբերությունների հանձնաժողովում պետք է քննարկվի, այնուհետև նաև քվեարկության դրվի  Հայերի Ցեղասպանությունը դատապարտող 252-րդ բանաձևը։ ԱՄՆ վարչակազմը բանաձևի քվեարկության առնչությամբ լռություն էր պահպանում։ Սակայն երեկ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Մայք Համմերն հայտարարել է. «2009թ. Ապրիլի քսանչորսի իր ուղերձում Օբաման ընդգծել էր, որ 1915 թ. […]


Մարտ 4, 2010թ. 08:30

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի հաստատած հայտարարությունը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի` 2009 թ. ապրիլի 24-ին կայացած զեկույցի և ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի առաջիկա քվեարկության կապակցությամբ հայտնում է հետևյալը. Իր զեկույցի եզրափակիչ մասում` Մեծ եղեռն եզրը երկրորդ անգամ օգտագործելուց անմիջապես հետո, Նախագահ Օբաման հստակորեն պնդել է, որ կատարված […]


Մարտ 3, 2010թ. 20:10

Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ARTOC group տրանսազգային ներդրումային ընկերության նախագահ Մոհամեդ Շաֆիկ Գաբրին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ու ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավոր հեռանկարային ուղղությունները: Ողջունելով հյուրերին Հայաստան այցի առիթով` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց ARTOC group ընկերության կողմից ներդրումային ծրագրերի իրականացումը` փաստելով, որ […]


Մարտ 3, 2010թ. 20:00

Եվրոպական խորհրդարանը 1987թ. հունիսի 18-ին ընդունեց «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւ: Փաստաթուղթը ներկայացնում ենք ամբողջությամբ: «10. Հայկական հարց A 2-33/87 Եվրոպական պառլամենտը – Նկատի ունենալով սոցիալիստների խմբի անունից պր. Սաբիի եւ մյուսների կողմից ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի քաղաքական լուծման մասին (փաստաթուղթ 2-737/84 թ.). – Պր. Կոլոկոտրոնիսի ներկայացրած առաջարկությունը Հայկական հարցի եւ. ապրիլի 24-ը հայկական […]


Մարտ 3, 2010թ. 19:50

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման  ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում կարտաբերի՞ հայոց Ցեղասպանություն բառը հարցին, Թուրք պատմաբան Թաներ Աքչամն ասել է. «Դժվար է ասել, թե ինչպես կվարվի Օբաման ապրիլի 24-ին: Բոլոր դեպքերում, դա զենք է, որով մեկ անգամ ես կրակում է: Պետք է որոշել` ո՞րն է ավելի լավ` կրակե՞լ, թե՞ լիցքավորված պահել` սպառնալով կրակել: Կարծում եմ` ԱՄՆ–ը […]


Մարտ 3, 2010թ. 19:25

«Հայաստանի Սահմանադրական դատարանը չի պնդել, որ արձանագրությունները հակասում են Սահմանադրությանը, ընդհակառակը` հաստատել է իշխանությունների որոշումը: Անկարան Արձանագրությունների հաստատումն անհիմն կերպով կապում է ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացի հետ: Դրանից ես եզրակացնում եմ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար առաջնահերթություն չէ: Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան Արձանագրությունները ստորագրել է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնելու […]


Մարտ 3, 2010թ. 19:04

Թուրքական լրատվամիջոցները շարունակում են  անհամբերությամբ հետևել ԱՄՆ Կոնգրեսում ընթացող զարգացումներին, միաժամանակ սեփական հասարակությանը հավաստիացնելով, որ թուրքական իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով փորձում են կանխել վաղը` մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում քվեարկվելիք Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը: Թուրքական «Vatan»-ը տեղեկացնում է, որ թուրք ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորներից կազմված թուրքական խորհրդարանական պատվիրակությունները լայնածավալ լոբբիստական գործունեություն են իրականացնում ընդդեմ […]


Մարտ 3, 2010թ. 18:51

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է նախագահի մամլո գրասենյակից: Նախագահ Սարգսյանը կարեւորել է համաեվրոպական կառույցների  բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստանի Հանրապետություն եւ ասել, որ նման այցելությունները նոր հորիզոններ են բացում մեր երկրի եվրաինտեգրման ճանապարհին: «Մենք մեզ համարում ենք եվրոպացիներ, ձգտում ենք ապրել այդ ընտանիքի […]