Հայաստանի ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը, լրագրողների հետ հանդիպուման ժամանակ ասել է, թե թուրքական կառավարությունը դիմել է հրեական լոբբիաստական կազմակերպություններին, որպեսզի ամեն ինչ անեն` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում վաղը քննարկվելիք Հայոց ցեղասպանության բանաձևն օրակարգից հանելու համար: Սակայն հրեաները բավականին կոշտ են պատասխանել թուրքական կողմին, ինչը անսպասելի է եղել նրանց համար` «սառը ցնցուղ»: «Հրեաները […]
Մարտ 2010
Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօր ձայների մեծամասնությամբ որոշում է ընդունել վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հրաժարականի օգտին: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, 404 պատգամավորներից կողմ է քվեարկել 243-ը: կողմ քվեարկածներից 7-ը, ի դեպ, եղել են վարչապետի նախկին կողմնակիցները: ArmAr.am
Իրանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները մարտի 2-ին իսլամական երկրների միջեւ միասնության եւ սահմանային հատվածում արդյունաբերական գոտիներ ստեղծելու կոչ են արել: Նրանք դա հայտարարել են տարածաշրջանում անվտանգության եւ բարեկեցության ամրապնդմանն ուղղված քայլ: Թուրքիայի և Իրանի միջև նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել` համատեղ սահմանին արդյունաբերական գոտի ստեղծելու վերաբերյալ: ArmAr.am
Ալֆրեդ դը Զայաս. «Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների նկատմամբ արդարության վերականգնման հարցում միջազգային հանրությունը ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն է կրում։ Առաջին քայլը պետք է լինի Թուրքիայի` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի կողմից ցեղասպանության փաստի և այդ իրողության համար պատասխանատվության ընդունումը։ Քանի դեռ Թուրքիան շարունակում է մերժողական քաղաքականություն վարել, շարունակում է նաև ոտնահարել ինչպես […]
Միանալով այս օրերին սփյուռքահայ համայնքներում Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություններին, գերմանահայությունը եւս փետրվարի 27-ին հիշատակեց այդ օրը՝ նախաձեռնելով մի շարք միջոցառումներ, որոնք համատեղ ուժերով կազմակերպել էին Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունը, Գերմանահայոց Կենտրոնական խորհուրդը, Բեռլինի Հայ Եկեղեցու եւ մշակութային երկու համայնքները, Գերմանիայում ՙԱրցախի բարեկամների միությունը՚, ՙՃանաչում՚ աշխատանքային խումբը եւ ՙԵրրորդ հազարամյակն առանց պատերազմների՚ միությունը։ Փետրվարի […]
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում` ՙԶարգացման հայկական գործակալության բարեփոխումների հայեցակարգը՚: «ԶՀԳ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը խորհրդի անդամներին է ներկայացրել գործակալության 2009 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: Նա մասնավորապես նշել է, […]
2010թ-ի մարտի 3-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և Վ. Մարթենսի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջկուսակցական կապերի և հարաբերությունների խորացման, հետագա համագործակցության հեռանկարների շուրջ: ՀՀ ԱԺ ոսկեզօծ դահլիճում Վ. Մարթենսը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» […]
Սումգայիթյան ոճրագործության տարելիցի կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Հայ առաքելական Ս. Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարները, բազմաթիվ վիրահայեր ս.թ. մարտի 2-ին այցելել են հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջեվանքի պանթեոն, որտեղ Վրաստանում Հայաստանի դեսպանության անունից ծաղկեպսակ է դրվել հայ նահատակների հիշատակը հավերժացնող հուշասյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ […]
«Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում Ղրղզստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբդիլդաջան Ակմատալիևը (Աբդիլդաջան Ակմատալիևը) մի «զգացական-գիտախառն» գնահատական է տվել Ադրբեջանին, որ ArmAr.am-ի ընթերցողներին կհետաքրքրի` ղրղզ ակադեմիկոսի գիտական չափանիշները գնահատելու առումով: Նա, խոսելով Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման մասին, ասել է. «Այն, որ ներկայումս Ադրբեջանը տարածաշրջանի ամենաուժեղ պետությունն է, իրականություն է: Այդ ամենը ես իմ աչքով եմ տեսել, երբ գտնվում […]
Պակիստանի իշխանությունները լրագրողներին ցույց են տվել այն ստորերկրյա քարայրները, որոնք որպես բազա և հրամանատարական կետ են ծառայել «Ալ-Քայիդա» ահաբեկչական կազմակերպության համար` հայտնում է The Times-ը: Համալիրը կազմված է 156 քարանձավից և գտնվում է աֆղանա-պակիստանյան Բաջաուր սահմանային գոտում: ArmAr.am




