«2010 թվականին հանրապետության բոլոր բնակավայրերը կանոնավոր երթուղային կապով պետք է կապված լինեն շրջկենտրոնի և մայրաքաղաքի հետ»: ԼՂ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այս հանձնարարականն այսօր կառավարության նիստում հրապարակեց վարչապետ Արա Հարությունյանը:
Սեպտեմբեր 2009
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութoղլուն շարունակելու է քննարկումները ընդդիմադիր ուժերի հետ։ Ինչ վերաբերում է երեկվա քննարկումներին, ըստ Դավութօղլուի, դրանք արդյունավետ չեն եղել: Այս առիթով արտգործնախարարը հայտարարել է. «Ընդդիմության տեսակետները տարբերվում են իշխանության դիրքորոշումից, ինչը բնական է»: Թուրքական հեռուստաալիքները հաղորդել են, որ Դավութօղլուն առաջինը հանդիպել է «Բարգավաճում» կուսակցության առաջնորդ Նուման Քուրտուլուշի հետ: Վերջինս հանդիպումից հետո ընդգծել […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ռոբերտ Բրադտկեն մինչև այս ամսվա վերջը կայցելի Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է interfax-ը, այդ մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության պետ Թերրի Դեվիդսոնը: «Աշխարհում ճանաչւմ ունեցող շատ դիվանագետներ բարձր են գնահատում Ռ. Բրադտկեին, որի փորձը դրական դեր կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող Ղարաբաղյան խնդրի […]
Արմեն Մարտիրոսյանը եւ Ստյոպա Սաֆարյանը «Ժառանգություն» կուսակցության և համանուն խորհրդարանական խմբակցության անունից պաշտոնական գրություն են ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակում մասնավորապես ասվում է.
Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է ՀՀ վարչապետին` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկով: Առաջարկում ներկայացված են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների նկատմամբ հասարակական կարծիքը ճշտելու որոշակի քայլեր:
ՀՀ ԱԳն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ այսօր ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Վյաչեսլավ Կովոլենկոյին: Երկու կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
Այսօր Ազգային ժողովի քառօրյայի նիստում պատգամավորների դատին է հանձնվելու ԱԺ մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցը: Նիստին են հրավիրվելու նաև հանձնաժողովի դիտորդ անդամները:
Սեպտեմբերի 27-ին Լոս Անջելեսում տեղի կունենա Հայ Հեղափոխական Դաշնակցության, Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան եւ Ռամկավար Ազատական կուսակցությունների հանրահավաքը: Ավանդական երեք կուսակցությունների միասնական հանրահավաքը կազմակերպվում է ընդդեմ օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների:
Վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններն սկսում են առավել անկայուն դառնալ, ինչը տարբեր մեկնաբանություններ է առաջացնում: Այդ մասին իր նկատառումներն է ներկայացնում պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ-ի` Հայաստանի հարակից երկրների բաժնի ամբիոնի վարիչ Հայրապետ Մարգարյանը:
Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերը ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլու հետ նախաստորագրված արձանագրությունների շուրջ հանդիպումներում, վերջինիցս պահանջում են ուշադրություն դարձնել կարևորագույն չորս կետերի վրա, առանց որոնց, ըստ նրանց, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն չի կարող հաստատվել:




