Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը խոսեց հայ-թուրքական արձանագրություններից և Հայաստանում ու Թուրքիայում սկսված քննարկումներից:
Սեպտեմբեր 2009
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը գնահատել է ԱՄՆ դիրքորոշումը, որի համաձայն Եվրոպայում, մասնավորապես, Լեհաստանում և Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգեր չեն տեղակայվելու:
Միացյալ Նահանգների Ատլանտյան խորհրդի ավագ աշխատակից Դեյվիդ Լ. Ֆիլիպսը «Զաման» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրին և հույս հայտնել, որ Թուրքիայի կառավարությունն աշխատում է ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ ոչ թե Եվրամիության կամ Միացյալ Նահանգների պահանջները բավարարելու համար, այլ հանուն սեփական շահերի:
Անցյալ շաբաթ թուրքական լրատվամիջոցները լուր էին տարածել, որ Գարիբօղլուն գտնվում է Հայաստանում, հետագայում, սակայն, դա հերքվեց։ Թուրքական «Միլլիեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայում կատարված աղմկահարույց սպանության հեղինակ Ջեմ Գարիբօղլուն հանձնվել է Թուրքիայի ոստիկանությանը: Նա չի եղել Հայաստանում և այս ընթացքում գտնվել է իր տանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Վահրամ Կաժոյանին Հունաստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ալբանիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Սերբիայի և Սլովենիայի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տեղեկացնում են նախագահի լրատվական […]
Այս տարի մեր երկրում առաջին անգամ կնշվի Քաղաքացիական հասարակության օրը: Սեպտեմբերի 19-ին Երևանի սիրահարների այգում տեղի կունենա օրվա տոնակատարությունը:
«Trend» գործակալության հաղորդած տեղեկատվության համաձայն Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը հայտարարել է, թե շուտով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Իսկ հարցին, թե` համանախագահի պաշտոնում ո՞վ կփոխարինի Մերզլյակովին, Դորոխինն ասել է.« Այս պահին այդ հարցը դեռ շարունակում է մնալ բաց»: armarlur.com
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով մարտի 1-ը նորագույն պատմության ամենաաողբերգական էջերից մեկն էր: Նա հիշեցրեց, որ հանձնաժողովը ստեղծվեց բռնությունների բացահայտման, զոհվածների մահվան հանգամանքների ճշտման նպատակով: «Շատ կարևոր է այն վերլուծությունը, որը կբացառի հետագայում նմանատիպ երևույթները մեր երկրում»: Ըստ պատգամավորի արմատական ընդդիմությունը չի մասնակցել ԱԺ հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ ստեղծել էր սեփական […]
ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանով.«Չէր լինի Մարտի 1-ը, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը ընդուներ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը` գնալ երկխոսության: Ցավալի է, որ կան մարդիկ, որոնք իրենց անձնական ամբիցիաներն ավելի վեր են դասում, քան երկրի ապագան»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ այն ղեկավարները, ովքեր չեն կարողացել ապահովել մարդկանց անվտանգությունը, պետք է պատասխանատվության […]
ԱԺ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորները Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը համարում են թերի: «Եզրակացությունն ապացուցեց, որ ԱԺ-ն քաղաքական կառույց է և այս զեկույցը ևս քաղաքական է և ոչ հավասարակշռված»,- իր ելույթում ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նրա կարծիքով զեկույցից տպավորություն է ստեղծվում, որ այն գրվել է դատախազությունում և խմբագրվել նախագահականում: Վերջինիս զարմացնում է, թե ինչու զեկույցում […]




