Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 17, 2009թ. 10:33

Սեպտեմբերի 15-ին ադրբեջանական Day.az կայքում հայտնվեց «Армянские солдаты пьют за твое здоровье, Сержик!» հոդվածը[1], գարեջուր խմող հայկական զինվորների նկարներով: Հոդվածում նշվում էր, որ հայկական բանակում անկարգություն է տիրում և Հայաստանում ոչ ոք դրանից տեղյակ չէ:


Սեպտեմբեր 17, 2009թ. 09:45

Թուրքիայի ընդդիմադիր ուժերի հետ արտգործնախարար Ահմեդ Դավութoղլուի հանդիպում-քննարկումները շարունակվում  են: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ այդ հանդիպումները շատ կարևոր են, դրանք հնարավորություն են տալիս քաղաքական ուժերին ծանոթանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների հետ: Նա հանդիպել է «Մեծ միություն», «Դեմոկրատական» կուսակցության ղեկավարների հետ: Քննարկումների ընթացքում երկու կուսակցության առաջնորդները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը առաջնային […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 09:30

Ինչպես տեղեկացրել էր armar.am-ը, այսուհետ «Հրանտ Դինքի» միջազգային հիմնադրամն ամեն տարի Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին, միջազգային անվանական մրցանակներ է հանձնելու: Երեկ ուշ երեկոյան ավարտվեց մրցանակաբաշխությունն ու Դինքի միջազգային մրցանակը գտավ իր առաջին տերերին:

Թեգեր` []

Սեպտեմբեր 16, 2009թ. 19:50

Հայ Հեղափոխական Դաշնակցության ակտիվիստները գիշերն անցկացնելու են Հանրապետության հրապարակում: Նրանք  շարունակում են երեկվանից հայտարարված հացադուլն ու նստացույցը: Հացադուլավորները ԱԳ նախարարության հարակից տարածքում են, իսկ նստացույց մասնակիցները կենտրոնացել են  Կառավարության շենքի մոտակայքում: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իր բողոքն արտահայտում է հայ-թուրքական համագործակցության մասին նախաստորագրված արձանագրությունների դեմ: Հացադուլ հայտարարած Դաշնակցականների թիվը  24-ն է, ասենք, որ  այդ թիվն ամենևին […]


Սեպտեմբեր 16, 2009թ. 19:22

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր պատգամավորներին ներկայացրեց  հանձնաժողովի եզրակացությունը: Այն բավականին ստվարածավալ փաստաթուղթ է ստացվել: «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովը 16 ամիս աշխատել և ուսումնասիրել է ներկայացված բոլոր փաստերի մանրամասները: Բացի այդ, նիստերն անցկացվել են բաց և դրանց մասնակցելու հնարավորություն են ունեցել բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկացել են»,- իր ելույթի […]


Սեպտեմբեր 16, 2009թ. 19:00

Այսօր Ազգային ժողովում պատգամավոր-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը փորձեց պարզել թե ԱԳՆ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի թույլատրվի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին հատել հայ-վրացական սահմանը: Խնդրի` մինչ օրս չկարգավորված լինելը Վահան Հովհաննիսյանը որակեց «խայտառակ քայլ Վրաստանի կառավարության կողմից»:


Սեպտեմբեր 16, 2009թ. 18:51

Armar.am-ն իր ընթերցողին արդեն տեղեկացրել է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրք քաղաքական կուսակցությունների ղեկավարներին սկսել է ծանոթացնել հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին: Արդեն տեղեկացրել ենք, որ Դավութօղլու- քաղաքական ուժեր հանդիպումների ժամանակ հիմանականում քննարկվում է Կարսի պայմանագրի, Նախիջևանի, Արցախյան հիմնահարցի շուտափույթ կարգավորման, ինչպես նաև Ցեղասպանության ճանաչման գործընթացը սառեցնելու մասին հարցեր: Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև […]


Սեպտեմբեր 16, 2009թ. 18:36

Դաշնակցությունը որոշել է շարունակել ու    չդադարեցնել իր սկսած պայքարն այնքան ժամանակ,  քանի դեռ «Հայաստանը չի հրաժարվել արտաքին քաղաքական դաշտում թույլ տված  մի շարք սխալներից»  և չի ընդունել իրենց առաջարկած փոփոխությունները: Խոսելով Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարություների կողմից նախաստորագրված արձանագրությունների մասին` ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը  մեզ հետ զրույցում  նկատեց, որ այսօր շատ կարևոր է […]


Սեպտեմբեր 16, 2009թ. 18:22

ԼՂՀ նախագահը ստորագրել է   հրամանագիր, համաձայն որի բժշկագիտության և առողջապահության զարգացման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնի վարիչ Իվան Աղաջանյանին «Երախտագիտություն» մեդալով պարգևատրելու մասին:


Սեպտեմբեր 16, 2009թ. 17:52

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ստորագրել է հրամանագիր, Էդուարդ Աթանեսյանին` համաձայն իր դիմումի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի առաջին օգնականի պաշտոնից ազատելու մասին: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն