Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 17, 2009թ. 15:41

«Թուրքիան որ այսքան շատ է խոսում է նախապայմաններից, դա նրանից է, որ զգում է, որ միջազգային իրավունքի տեսակետից` իր դիրքերը շատ խախուտ են: Մեր մասնագետները պետք է խորանային, տեսնեին, թե ի՞նչ խոցելի իրավիճակներ կան Թուրքիայի համար, որ նա այդքան տագնապով է վերաբերում այս հարցերին», -ասաց Պարույր Հայրիկյանը: armarlur.com


Սեպտեմբեր 17, 2009թ. 15:26

Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը (ՄԻԱԿ), լինելով մեր երկրի արդիականացման եւ հայոց պետականության հետագա ամրապնդման եռանդուն ջատագովը, կարևորելով մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդումը, կողմնակիցը լինելով մեր պետական շահերի հաշվառմամբ հարևան երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը, հայտնում է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի վարած պրոակտիվ, նախաձեռնողական եւ համարձակ արտաքին քաղաքականությանը և ողջունում է ողջամիտ […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 15:02

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հավաստեց, որ Սփյուռքում գործող բարեգործական մի շարք կազմակերպություններ հայ-թուրքական արձանագրության հրապարակումից հետո դադարեցրել են Հայաստանի Հանրապետությանն ուղղված աջակցությունը: Մասնավորապես, ՀԲԸՄ-ի ղեկավարները նախագահի հետ զրույցի ժամանակ հայտնել են, որ դեմ չեն հայ-թուրքական հարբերությունների հաստատմանը, սակայն առավելապես կարևորում են ցեղասպանության ճանաչման հարցը: […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 14:54

Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական կուսակցությունների նախագահների հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է, որ հայ-թուրքական  արձանագրությունները ամենևին վտանգ չեն պարունակում  թե Հայոց Ցեղասպանության ճանաչման, և թե  ԼՂՀ-ի հարցում: armarlur.com


Սեպտեմբեր 17, 2009թ. 13:15

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը դժգոհ է, քանի որ նախագահի խոստացած քննարկումները, որոնք նաև պետք է լուսաբանվեին և ներկայացվեին հասարկությանը, տեղի չեն ունենում, իսկ  հեռուստադիտողը ծանոթանում է միայն իշխանության տեսակետին: «Քննարկումների նպատակն այն է, որ վերջում փոփոխությունների առաջարկ ներկայացվի: Բայց  Էդուարդ Նալբանդյանի երեկվա հայտարարությունից երևում է, որ նախարարը փոփոխություններ կատարելու […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 13:13

Այս պահին ԱԺ փոխխոսնակ,  նախագահ  Սամվել Նիկոյանը շարունակում է հրապարակել 2008 թ.-ի մարտի 1-ին կատարված դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը: Հիշեցնենք, որ այն բավականին ստվարածավալ է, այդ է պատճառը, որ ժամանակի սղության պատճառով ԱԺ-ն երեկվա նիստի ընթացքում Նիկոյանը չկարողացավ եզրակացությունն ամբողջությամբ ներկայացնել պատգամավորներին:  Այսօր հանձնաժողովի եզրակացության ընթերցմանը կհաջորդի պատգամավորների հարց ու պատասխանը: Այս պահին Խորհրդարանի մուտքի […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 13:11

Այս պահին ԱԺ-ում պատգամավորներն իրենց հարցերն են ուղղում 2008 թ.-ի մարտի 1-ին կատարված իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին: Պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, հարց ուղղելով Ս.Նիկոյանին, փորձեց պարզել, թե արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրվել է  և արդյո՞ք հանձնաժողովը հնարավորություն ունեցել է նրան հարցնել, թե ինչու նա այդքան սրեց իրավիճակը հանրապետությունում: Ս.Նիկոյանը, հարցին պատասխանելով, ասաց, որ հանձնաժողովը […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 12:32

Այսօր Երևանի Մարզահամերգային համալիրում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Հայաստանում գրանցված այն կուսակցությունների ղեկավարների հետ, ովքեր ընդունել են նրա հրավերը՝ համատեղ քննարկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը. սեղանին  հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն են: Ասենք, որ նման ֆորմատով նախագահը երրորդ անգամ է հանդիպում կուսակցապետերին: Նախորդների ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդիրն ու տնտեսական ճգնաժամը:


Սեպտեմբեր 17, 2009թ. 11:35

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու համար հանդիպման էր հրավիրել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների: Չնայած  հրավիրված էին 66 կուսակցություններ, սակայն ներկայացել են միայն 50-ը: Քննարկմանը մասնակցելուց հրաժարվածների թվում էին ՀԱԿ-ը և Ժառանգությունը: ՀԱԿ-ը չի ներկայացել` պատճառաբանելով քաղբանտարկյալների գոյության հանգամանքը և նախաստորագրված արձանագրություններում փոփոխություններ կատարելու հնարավորության բացակայությունը: Իսկ Ժառանգությունն իր բացակայությունը պատճառաբանել է նրանով, թե […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 11:00

Այս պահին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայաստանյան քաղաքական կուսակցությունների ղեկավարների հանդիպումը: Հայ Ազգային կոնգրեսը հայտարարել է, որ չի մասնակցելու հավաքին: ՀՅԴ-ն մասնակիցների շարքում է: armarlur.com