Հայտնի է, որ արցախյան ազատամարտում Թալինը հերոսության և զոհաբերության իր բաժինն ունեցավ. շուրջ չորս տասնյակ թալինցի երիտասարդներ զոհվեցին Արցախյան ազատամարտի ժամանակ: Այսօր էլ Թալինում անտարբեր չեն Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների նկատմամբ, իսկ պարբերական հանդիպումները միայն ավելի են ամրապնդում այդ կապերը: Երեկ Արցախ ժամանած թալինցիների պատվիրակությանն այսօր ընդունեց ԼՂՀ ԱԺ փոխնախա•ահ Ռուդիկ Հյուսնունցը: Թալինի քաղաքապետ Մնացական […]
Սեպտեմբեր 2009
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին մասնակցել է Քաշաթաղի շրջանի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Հակ գյուղի 17-րդ դարի Սուրբ Մինաս եկեղեցու վերօծման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր` ժամանած Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մինչ Հայաստանում ակտիվորեն քննարկում են, թե որքանով են հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն առնչվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Արցախը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով: Սակայն արցախցիները` որպես իրական հայորդիներ, բնականաբար, չեն կարող անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող հասարակական և քաղաքական զարգացումների նկատմամբ: Հայկական երկու պետությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ Ստեփանակերտից անընդհատ նոր ազդակներ են ստացվում, որոնց, սակայն, Հայաստանի քաղաքական վերնախավը կարծես թե անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում:
Թուրքական «Միլլիեթ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև համաձայնագրի կնքումը կկայանա երկու երկրների ֆուտբոլային հավաքականների խաղից մեկ օր առաջ` հոկտեմբերի 13-ին: Փաստաթուղթը ստորագրելու են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և Շվեցարիայի ներկայացուցիչը, որից հետո այն կներկայացվի երկու խորհրդարանների վավերացմանը: Իսկ մինչ այդ` Թուրքիայի արտգործնախարարը կշարունակի` խորհրդարանական կուսակցություններին ներկայացնել […]
INTERFAX.RU կայքի հաղորդմամբ, Վրաստանի քաղաքացիներն այլևս չեն կարող Ադրբեջանի ցամաքային տարածքով մտնել Ռուսաստան, ինչը պայմանավորված է ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալով: «2009թ. օգոստոսի 18-ին Վրաստանի ԱՊՀ կազմից դուրս գալուց հետո այդ երկրի քաղաքացիները ինքնաբերաբար զրկվում են այն իրավունքից, որով արտասահմանի քաղաքացիներին իրավունք է վերապահված մուտք գործել ՌԴ և դուրս գալ Ադրբեջանի ցամաքային սահմանով»,- այս մասին […]
Իմրալի բանտում փակված Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանը ուղերձ է հղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Փաստաբանների հետ հանդիպման ժամանակ Օջալանն իր տեսակետն է հայտնել Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ: Նա հայտարարել է, որ եթե հարձակվում են, ուրեմն անհրաժեշտ է պաշտպանվել, ինչը իրենք անում են: Օջալանը դիմել է Էրդողանին` նշելով, որ եթե […]
Հարցազրույց ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանի հետ –Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում երկու կողմերը հաստատում են իրենց հանձնառությունը տարածաշրջանային ու միջազգային վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Տարբեր քաղաքագետներ մտավախություն են արտահայտում, թե «տարածաշրջանային հակամարտություն» ասվածը կարող է նաև արցախյան հիմնախնդրին վերաբերվել: Այդպե՞ս է: -Ցավում եմ, որ մշակույթի գործիչներին դիմում են գործը […]
Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ,նախագահ Սարգսյանի հրավիրած քննարկմանը չմասնակցելու կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը armarlur.com-ին ասաց, թե իրենք քննարկմանը չեն մասնակցել, քանի որ նախօրեին արտգործնախարարն արդեն հայտարարել էր` նախաստորագրված արձանագրությունները փոփոխության չեն ենթարկվելու, ուստի այդ քննարկումները, ըստ Մարտիրոսյանի.« քաղաքական շոու հիշեցնող հավաքներ են»: Մեզանում կան որոշ քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնք ջանք չեն խնայում երկրում […]
«Եթե արձանագրությունները Հայաստանի և Թուրքիայի հիմնական քաղաքական էլիտայի համաձայնությանն արժանանան, ըստ երևույթին, կստորագրվեն երկու երկրների արտգործնախարարների կողմից, իսկ դրանց վավերացման ժամանակ կարող են ծագել խնդիրներ»,- տեսակետ է հայտնում ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Հայ-թուրքական երկկողմ դիվանագիտական հարաբերություններին միտված բանակցային գործընթացների արդյունքում երկու երկրների արտգործնախարարները նախաստորագրեցին արձանագրություններ, որոնք ներկայումս քննարկվում են քաղաքական ուժերի ու հասարակության կողմից: Երկու երկրների քաղաքական […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ քաղաքական կուսակցությունների նախագահներին հրավիրել է երրորդ թեմատիկ խորհրդակցությանը` “Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը” թեմայով: ՀՀ Նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում ասել է. “Սա այս ձեւաչափով մեր երրորդ հանդիպումն է: Ինչպես հիշում եք, նախորդ երկու քննարկումները նվիրված էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ու ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների […]




