Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Եվրոպային է առաջարկել «Աշխարհի ճանապարհներ» վերամբարձ անվանումը կրող մի ծրագիր, որը թուրքական կողմը կոչում է դարի նախագիծ: Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահ» թերթը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն հայտնել է, որ Լաչինի միջանցքով, Հայաստանով, Նախիջևանով և Թուրքիայով անցնող ճանապարհը Ադրբեջանն ու Հայաստանը կմիացնի Եվրոպային: Սակայն, ըստ երևույթին, թուրք դիվանագետը մոռացել է այն […]
Սեպտեմբեր 2009
Կարմի բլուրը թաղված է շինարարական աղբի մեջ Կարմիր բլուրի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը, նախ ձեռքը տարավ դեպի սիրտը, ապա գլուխն ու ասաց. «Ուրարտուի պատմության շուրջ հարկ է ոչ միայն սրտոք, այլև մտոք դատել»: Մի շարք երիտասարդական կազմակերպություններ «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ հանդիպում էին կազմակերպել Աշոտ Փիլիպոսյանի հետ, ով պատմեց նախ ամրոցի, ապա ներկա վիճակի մասին: […]
1991 թ.-ին ԽՍՀՄ-ի փլուզման ընթացքում նախկին Խորհրդային Ադրբեջանական Հարապետությունը միակն է եղել միութենական հանրապետությունների շարքում, որ իրավունք չի ունեցել անկախություն ձեռք բերել Խորհրդային Ադրբեջանի սահմաններով: «Կային միջազգային իրավական արգելքներ, մասնավորապես, գործող միջազգային պայմանագրեր, որոնց շրջանցումով Ադրբեջանը չէր կարող հռչակվել որպես ինքնավար պետություն նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում: Մասնավորապես, մի կողմից գործում էր մի որոշում, մյուս կողմից`Կարսի […]
Թուրքական «Միլլիեթ» թերթը տեղեկացրել է, որ Սվասի կոնգրեսի 90 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը խոսել է հայ-թուրքական համատեղ հուշարձան կառուցելու գաղափարի մասին: Նախարարն ասել է, որ այս պահին դեռ կոնկրետ որոշում չկա, սակայն կա մեծ ցանկություն: Էրթուղրուլ Գյունայը կոչ է արել աշխատել այդ ուղղությամբ. համատեղ հուշարձաններ կառուցել, համատեղ գիտական […]
Դասական իմպրեսիոնիստական երաժշտության հիմնադիր Կլոդ Դեբյուսին գրել է. «Միայն Կոմիտասի «Անտունի» ստեղծագործությունը բավական է հասկանալու համար, թե նա ինչպիսի մեծ կոմպոզիտոր է»: Օրերս տեղեկացանք, որ Թուրքիայում թողարկվել է Կոմիտասի երգերի ձայնասկավառակը: Այն 20 երգերի հավաքածու է, որոնք հնչում են Իզաբել Բայրակդարյանի կատարմամբ: Ձայնասկավառակը մեծ ընդունելության է արժանացել թուրք երաժշտասերների շրջանում: Կոմիտասի կենսագրականից թուրքերը հիշատակում են […]
Օգոստոսի 31-ին ի հայտ եկած հայ-թուրքական արձանագրությունների մասին իր կարծիքն է հայտնում պատմաբան, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը -Որոշ վերլուծաբաններ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին հավաստում են, որ փաստաթուղթը մեկնաբանելով պայմանավորված` այն կարող է լինել անգամ պրոհայկական: Օրինակ` տեսակետ կա որ պատմաբանների հանձնաժողովը ուսումնասիրելու է ոչ թե ցեղասպանության իրողությունը, այլ ընթացքը և այլ մանրամասներ.: – Փաստաթղթերը, որոնք ներկայացվել են […]
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին շրջանի ակտիվացումը բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան դիվանագիտական շրջանակում: ԱՄՆ պետքարտուղարությունը, որը բավական լուրջ ջանքեր է գործադրել Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացման ուղղությամբ, լիովին գիտակցում է, որ արևմտյան դիվանագիտությունը մեծ հաջողություններ կունենա Հարավային Կովկասում, եթե Հայաստանին հնարավորություն տրվի բեռնափոխադրումներ իրականացնել նաև Թուրքիայի տարածքով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Հայաստանում […]
«Մեզ մեր հայ գրականությունն է դաստիարակել: Մեզ մեր ծնողները չեն ասել, թե ինչ պետք է անենք, երբ հայրենիքը օրհասական վիճակում է: Բայց հայ զինվորը օրհասական պահին ինքն է ելքը գտել, քանի որ խաղասեղանին դրված է եղել հայրենիքի ապագան»,- Երևանի տարբեր բուհերի մի խումբ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, […]
«CNN Türk» հեռուստաալիքին տված հարցազրույցում Զաքիր Հաշիմովն, անդրադառնալով Թուրքիա Հայաստան հարաբերությունների բարելավմանn, ասել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարններն այս հարցը հեռախոսազորույցով են քննարկել և եկել ընդհանուր համաձայնության: Քանի դեռ Ղարաբաղյան հարցը չի լուծվել, սահմանը չի բացվի: Նա հիշեցրել է մայիսի 14-ին Ադրբեջանի խորհրդարանում Թուրիքիայի վրաչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի արած հայտարարությունը, թե Թուրքիան չի […]
Հարցազրույց մատենագիր, հրապարակախոս ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ – Պատմական ի՞նչ իրավիճակում Նախիջևանը հանձնվեց ադրբեջանցիներին: Կխնդրեի խոսել իրավական հիմքերի մասին: – 1921 թվականի մարտի 16-ի Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրով բուն հայկական` Նախիջևանի տարածքը, որն այդ ժամանակ Երևանի նահանգի կազմում էր գտնվում, Խորհրդային իշխանությունները հանձնեցին Ադրբեջանի խնամակալությանը: Սա միջազգային իրավագիտության մեջ աննախադեպ քայլ էր, որ, փաստորեն, […]




