Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի քաղաքային Դումայի` Մոնումենտալ արվեստի հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քանդակախմբի կանգնեցման առաջարկը: Ի դեպ, այն Ռուսաստանի Հայերի Միության առաջարկությունն է: Հանձնաժողովի անդամների կարծիքով, հաշվի առնելով նախաձեռնողների` հուշարձանի կանգնեցման ֆինանսական պարտավորություններն իրենց վրա վերցնելու պատրաստակամությունը, նպատակահարմար է Մոսկովյան քաղաքային Դումային խորհուրդ տալ քանդակի կանգնեցման […]
Սեպտեմբեր 2009
ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլի մասնակից շուրջ 40 երիտասարդներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:Առավոտյան պատարագին ներկա գտնվելուց հետո մասնակիցներին ողջունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը: Խոսելով Առաքելական եկեղեցու մասին` Հոգեշնորհ Տերն օրհնել է հայ երիտասարդներին, բաժանել նրանց «Խորան Լուսոյ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» գրգույկը, […]
Հոկտեմբերի 6-ին Բրյուսելում` Եվրախորհրդարանի շենքում, տեղի կունենա Ցեղասպանության ժխտման դեմ պայքարին նվիրված համաժողով, որ կազմակերպվել է Հայ դատի եվրոպական հանձնախմբի, ֆրանսիական IBUKA կազմակերպության եւ Հրեական հասարակական կենտրոնի կողմից:Ինչպես հաղորդում է panarmenian.net-ը, համաժողովին կքննարկվի մինչեւ 2010թ. ԵՄ բոլոր 27 անդամ երկրներում Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի ընդունման հարցը: «Հերքումն ու ժողովրդավարությունը Եվրոպայում» խորագրով […]
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին: Նա Երևան է ժամանել Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ղեկավարների համատեղ խորհրդակցությանը մասնակցելու նպատակով: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում կանոնավոր շփումներն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի վկայությունը երկու երկրների միջև տարբեր ուղղություններով ընդլայնվող փոխգործակցությունն է: […]
Սեպտեմբերի 13-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կանցկացվի մերձկասպյան երկրների նախագահների առաջին ոչ պաշտոնական վեհաժողովը: Մերձծովյան այդ քաղաքում կհավաքվեն Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ղեկավարները, որոնք կփորձեն եզրեր գտնել Կասպից ծովի իրավական կարգավիճակը ճշտելու համար: Ուշադիր ընթերցողը կարող է միանգամից նկատել, որ Վեհաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել Կասպյան ոչ բոլոր երկրների առաջնորդներին: Մասնավորապես, Ակտաու չի մեկնի Իրանի […]
Թուրքական «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը ընդդիմության առաջնորդներին առաջարկել է Մեջլիսի աշխատանքների վերսկսման ժամանակ կազմակերպել քրդական հարցի խորհրդարանական դռնփակ քննարկում: Թուրքական «CNN Turk» հեռուստաալիքը, անդրադառնալով այս որոշմանը, տեղեկացրել է, որ Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին քննադատել է քրդական հարցի լուծման ուղղությամբ կառավարության որդեգրած քաղաքականությունը: Անդրադառնալով վարչապետ Էրդողանի հրավերին` համատեղ քննարկելու քրդական խնդիրը, Բահչելին […]
Ռոբերտ Բրադկեին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկայի համանախագահի պաշտոնում նշանակելու կապակցությամբ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ պատրաստ է այսուհետ եւս աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, մասնավորապես, Ռոբերտ Բրադկեի հետ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ արդարացի լուծմանը հասնելու համար: Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնում փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադկեի նշանակումը վկայում է այն մասին, […]
ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին խնդրեցինք անդրադառնալ օգոոստոսի 31-ին Հայաստանի և Թուրքիայի միջև` «դիվանագիտական հարաբերությունների հաստատման, երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» ստորագրված արձանագրությունների առավել վիճահարույց կետերին: – Արձանագրությունների համաձայն Հայաստանը և Թուրքիան ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դա չի՞ նշանակում իրավական հիմք չունեցող քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի երկկողմ հանցավոր համաձայնությամբ հայ ժողովուրդին պարտադրված Կարսի պայմանագրի […]
Սպիտակաշենցի դպրոցականներն իրենց դպրոցի նոր շենքի բացմանն ավելի անհամբերությամբ էին սպասում, քան նոր ուսումնական տարուն: Եղանակային անբարենպաստ պայմանները հետաձգեցին ոչ միայն երեխաների, այլև բոլոր սպիտակաշենցիների կողմից այդքան սպասված միջոցառումը. շինարարները վստահեցնում են, որ ոչ երկար ժամանակով: Սպիտակաշենի միջնակարգ դպրոցի նոր շենքի շինարարությունը մեկնարկել է մոտ մեկ տարի առաջ` 2008 թվականի աշնանը: Շինարարությունը ֆինանսավորել է «Հայաստան» […]
Միջազգային «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության հրապարակած 2008 թ.-ի ամենամյա զեկույցի համաձայն, նախկին Խորհրդային Միության և արևելյան Եվրոպայի սոցիալիստական ճամբարի` 29 երկրներում առկա է ազատության ցուցանիշների փոփոխություն: Կազմակերպության փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 29 երկրներից 18-ում ազատության ցուցանիշը տեսանելիորեն նվազել է, իսկ 8-ը, որոնց թվում են Ադրբեջանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Թուրքմենստանը համարվել են […]




