Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 8, 2009թ. 12:27

Ադրբեջանական մշակույթ  այդ դարերում չէր կարող լինել, քանզի ադրբեջանցի ժողովուրդ` որպես այդպիսին, չկար: Ճարտարապետ Սամվել Կարապետյանն իր կազմակերպության  աշխատակիցների հետ  այս տարի ևս մեկ ամիս ացկացրել է  Արցախում` ուսումնասիրելով հայկական հնագույն մշակութային արժեքները. այս անգամ նրա դիտակետում հայկական  կամուրջներն էին:  Եվ  հոկտեմբերին հայ ընթերցողի սեղանին կդրվի «Արցախի կամուրջներ» գիրքը, որում կներկայացվեն շուրջ 95 կամուրջեր` համապատասխան […]


Սեպտեմբեր 8, 2009թ. 11:43

Ստամբուլի Շիշլի Ֆերիքյոյի թաղամասից բացի  սկսել են դարձյալ տարօրինակ նշաներ հայտնվել նաև Բաքըրքյոյի հայկական Սաքըզաղաջ թաղամասում: Այստեղ գտնվող որոշ հայաբնակ բնակելի շենքերի մուտքերին այսօր կրկին   երեք գույնով  նշաներ էին արվել: Եթե անցած շաբաթ Ֆերիքյոյում ի հայտ եկած նշանները հայերի շրջանում միայն անհանգստություն էին առաջացրել, ապա այսօր այն վախի ու լուրջմտահոգության պատճառ են դարձել: Քաղաքապետարանը և […]


Սեպտեմբեր 8, 2009թ. 11:31

ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկյան նոր համանախագահ է  նշանակվել դեսպան Ռոբերտ Բրադտկեն, որը 35 տարվա դիվանագիտական աշխատանքի փորձ ունի: Այդ մասին հայկական PanARMENIAN.Net լրատվական գործակալությանը հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից: Ռոբերտ Բրադտկեն մինչև սույն թվականի հուլիս ամիսը եղել է ԱՄՆ դեսպանը Խորվատիայում: Նախքան այդ, 2001-2004թթ. եղել է Եվրոպայի և Ասիայի ուղղությամբ պետքարտուղարի օգնականի տեղակալը: Նա պատասխանատու է […]


Սեպտեմբեր 8, 2009թ. 10:43

Մեզանում հաճախ է հնչում այն կարծիքը, թե մեր հասարակությունը գերքաղաքականացված է , թե «սովորական» հայը պետք եղածից առավել` տարված է քաղաքական անցուդարձով: Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հրապարակումից անցել է բավական ժամանակ. Բայց հնարավո՞ր է խոսել այդ  փաստաթղթի` հայ հասարակության մեջ ունեցած արձագանքի մասին: Նկատի ունենալով Հայ Դատի, Հայկական Հարցի կարևորությունը մեր ազգային գիտակցության, ազգային ինքնության հաստատման […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 20:14

Վերջերս Մեծ Հայքի Տայք նահանգ (ժամանակակից Թուրքիայի Արտվին նահանգ) են ժամանել մի խումբ «ուխտագնաց վրացի արվեստի գործիչներ»: Ինչպես հաղորդում է վրացական «Ախալի տաոբա» թերթը` «արվեստի 80 գործիչներ» մեկնել են «Տաո-Կարջետիի (վրացիներն այդպես անվանում են պատմական Տայքը) շրջան «պատմական արմատների»`     «վրացական եկեղեցական ճարտարապետության մարգարիտների» հետ ծանոթանալու: Փաստորեն, վրացիները լուրջ հավակնություններ են ներկայացնում պատմական հայկական հուշարձանների, այդ […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 19:23

Թուրքական «Միլլեթ» թերթը գրել է, թե Ֆրանսիայում հրատարակվող «Նուվել դ’ Աղմենի» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանն  ասել է, որ Ֆրանսիայում  2009 թ. հուլիսից մինչև 2010-ի մարտը Թուրքիայի տարվա շրջանակներում կկայանան 400-ից ավելի մշակույթային և տնտեսական միջոցառումներ, որոնց ընթացքում անդրադարձ չի լինելու 20-րդ դարասկզբի առաջին` Հայոց Ցեղասպանությանը: Նա հիշեցրել է, որ մոտ 30 պետություն, այդ թվում […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 19:17

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր Վրաստան  մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մի մեծ առաքելություն է ստանձնել, այն է` համոզել Վրաստանի իշխանություններին` ազատ արձակել 24 տարվա ազատազրկման դատապարտված թուրքական բեռնանավի նավապետ Մեհմեթ Օզթյուրքին։ Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին  դիզվառելիքով և բենզինով բեռնավորված «Բուկետ» անունը կրող թուրքական բեռնանավերը`Պանամայի դրոշի ներքո, առանց պաշտոնական Թբիլիսիի «թույլատրությունը» ստանալու շարժվել են դեպի Աբխազիա, […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 18:51

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շեշտում է, որ Հայաստանի ու Թուրքայի միջև ստորագրված արձանագրության մեջ նշված չէ, թե ներկայիս հայ-թուրքական սահմանը ո՞ր փաստաթղթի հիման վրա գոյություն ունի: «Սահմանը միջազգային հասկացություն է, և այն, ինչ մենք այսօր ունենք, ժառանգել ենք նախկին ԽՍՀՄ-ից: Արխիվային փաստաթղթերն ուսումնասիրող մասնագետների քննարկման  խնդիրներից պետք է լինի նաև սահմանագծի ուսումնասիրությունը, որը կճանաչվի […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 18:48

«Օգոստոսի 31-ին հրապարակված երկու արձանագրություններն իրենց մեջ «ճանապարհային քարտեզի» տարրերը կրող փաստաթղթեր են, ուր մեզ հուզող երկու հարց կա: Առաջինը հանձնաժողովներն են, երկրորդը` սահմանների հետ կապված խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա կարծիքով փաստաթղթում առկա ձևակերպումը Թուրքական կողմի դեմքը փրկելու միտում ունի:   Հայկ Դեմոյանը հանդես  եկավ առաջարկով, […]


Սեպտեմբեր 7, 2009թ. 18:44

Այն, որ նախադպրոցական կրթության հիմնախնդիրները շարունակաբար կգտնվեն պետական հոգածության ներքո, ԼՂՀ իշխանությունները բազմիցս են հայտարարել: Վերջին շրջանում  հանրապետության ողջ տարածքում նախադպրոցական հիմնարկների ակտիվ շինարարությունը ոչ միայն ասվածի ապացույցն է, այլև   ոլորտի հետագա  զարգացման լավագույն պայմանը: Հերթական  մանկապարտեզի բացումը կայացավ այսօր` Մարտակերտ քաղաքում: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, […]