Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի խորհրդարանի օրակարգում է հայտնվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի Եվրամիության նախարարներին առաջարկած` Կովկասը Եվրոպային կամրջող «Խաղաղության ճանապարհ» նախագիծը: Այլ կերպ ասած` խոսքը գնում է 2007-ի ապրիլին` «Սևծովյան տնտեսական համագործակցության» 12 պետությունների կողմից ստորագրված մի ծրագրի մասին: 7.000 կմ երկարությամբ նախատեսված ճանապարհի նախագիծը, որը անցնելու է 12 երկրների […]
Սեպտեմբեր 2009
ՀՅԴ-ն պատրաստ է ԱԺ-ում մինչև վերջ պայքարել հայ-թուրքական արձանագրության դեմ: Չնայած ՀՅԴ պատգամավորների փոքր թվաքանակին, այնուամենայնիվ, նրանք հայտարարում են, որ ամեն ինչ կանեն, որպեսզի փաստաթուղթը չվավերացվի, սակայն դա չի նշանակում, թե կհրաժավեն պատգամավորական մանդատից: «ԱԺ-ում մեր ներկայությունը նվեր չէ, ոչ էլ պարգև, որից կարելի է հրաժարվել: Մենք խորհրդարանում ենք, քանի որ ժողովուրդը մեզ հավատացել է […]
Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել է, որ մոտ 20 թուրք ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները շուտով կթարգմանվեն հայերեն լեզվով: Նրա օժանդակությամբ կիրականացվի «Բանաստեղծական խոսքերը վերածվում են խաղաղության աղավնու» անվանումով ծրագիրը: «Այդ նախագծի իրականացումը շատ կարևոր է, քանի որ շատ հաճելի է տեսնել հայտնի թուրք պոետների` մի քանի լեզուներով տպագրված ստեղծագործությունները», – նշել է Գյունայը: Վերոնշյալ նախագծի […]
Armar.am կայքն արդեն տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նոր համանախագահ է նշանակվել փորձառու դիվանագետ Ռոբերտ Բրադտկեն: Ուշադրության է արժանի այն փաստը, որ Բրադտկեն, ինչպես Թինա Քայդանովը, մեր տարածաշրջան է տեղափոխվել Բալկաններից: Մինչև սույն թվականի հուլիս ամիսը նա եղել է Խորվաթիայում ԱՄՆ դեսպանը: Չնայած այն հանգամանքին, որ Ռոբերտ Բրադտկեն զգալի ներդրում ունի Բալկաններում ԱՄՆ […]
ՀՀ Անվտանգության խորհրդի` 2009թ. ապրիլի 25-ին կայացած նիստում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը: Այն ընդունվեց մեկ տասնամյակից ավել տևած փորձագիտական ահազանգերից և բողոքներից հետո միայն: Հուսանք` այն ինչ-որ դրական հետևանք կունենա և չի կրկնի ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգի ճակատագիրը, քանի որ տեղեկատվական անվտանգությունը ժամանակակից պետությունների անվտանգության համակարգի ամենակարևոր հատվածներից է: Տեղեկատվական […]
2008թ-ի վրաց-ռուսական հինգօրյա բախումը ցույց տվեց, որ այս տարածաշրջանում պատերազմները այլևս նույնը չեն լինելու, ինչպես նախորդ խոշոր բախումների ժամանակ են եղել: Փոփոխություններն եղել են ինչպես ռազմական, այնպես էլ տեղեկատվական ոլորտում և դրանց ուսումնասիրությունն ու վերլուծությունը շատ կարևոր է մեզ համար` իբրև սառը պատերազմի մեջ գտնվող երկրի` որպես սխալների բացառման հիմք: Ռազմական փոփոխությունները թողնելով ռազմական վերլուծաբաններին, […]
Պաշտոնական Թբիլիսին «բոլորովին չի մտածում» հայերենը որպես մարզային երկրորդ լեզու ճանաչելու հարցի մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի փոխվարչապետ, վերաինտեգրման նախարար Թեմուր Յակոբաշվիլին` արտասահմանում հավատարմագրված վրաց դիվանագետների և կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Մենք բոլորովին չենք մտածում հայերենը Ջավախքում որպես մարզային երկրորդ լեզու ճանաչելու հարցի մասին»,- Յակոբաշվիլու խոսքերն է մեջբերում Грузия Online-ը: Սա Վրաստանի […]
Այս պահին ՀՅԴ-ն պահանջել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` ՀՀ նախագահը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, կնքում է միջազգային պայմանագրեր, Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացնում միջազգային պայմանագրեր և ստորագրում դրանց վավերագրերը, հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող […]
«Հայ-թուրքական հարաբերություններ սկսելու մասին արձանագրությունը շատ ավելի լուրջ է, քան դիվանագիտական հարաբերություններ ասվածը: Այն փաստաթուղթ է, որտեղ անտեսվում է սերունդների իրավունքը, ազգի արժանապատվությունը, հայ դատի կարևոր բաղադրիչները»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և հավելեց, որ այս փաստաթղթով ազգի պառակտման հիմքն է դրվում, իսկ այդ վտանգը հարկ է կանխել: Հ. […]
Վրաստանի մամուլը շարունակում է հակահայկական ամենատարբեր հոդվածների հրապարակումը: Այս անգամ հերթը հասավ նաև Մեծամորի ատոմակայանին: Ինչպես հաղորդում է «News.am» գործակալությունը, վրացական «Ախալի թաոբա» թերթին տված հարցազրույցում ֆիզիկոս Միխեիլ Կավիլաձեն հայտարարել է, որ Հայաստանում գործող ատոմակայանը սպառնալիք է Վրաստանի համար: Նրա խոսքերի համաձայն, ատոմակայանը հնացել է, և այդ պատճառով էլ բավական բարձր է վթարի հավանականությունը: Եվ […]




