1 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 1, 2009թ. 18:30

Այս պահին դեռ շարունակվում են «Նախաստորագրված արձանագրությունների և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումները: Մի բան այլևս ակնհայտ է, որ  մասնակիցների ստվար մեծամասնությունը հիմականում դեմ է  նախաստորագրված արձանագրությունների վավերացմանը, դրանք համարելով վատ մշակված դիվանագիտական փաստաթուղթեր: ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն իր խոսքում ներկաների ուշադրությունը հրավիրելով ԱԳՆ-ի կայքում տեղադրված նախաստորագրված արձանագրությունների տեքստին, ասաց, որ դրանց […]


Հոկտեմբեր 1, 2009թ. 18:06

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի շրջանակների պատվիրակներին, ովքեր Հայաստանում են Արմենական կուսակցության հետ համատեղ համաժողովի առիթով: Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, Ս. Սարգսյանը կարևորել է ՌԱԿ-ի դերն ու նշանակությունը հայապահպանության, հայ մշակույթի և դպրության զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայ դատին հետամուտ լինելու գործում: Նա հույս է […]


Հոկտեմբեր 1, 2009թ. 18:00

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսօր Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպել է ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը` խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին, համոզմունք հայտնեց, որ այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար: Պարոն Մինասյանը նշել է, որ […]


Հոկտեմբեր 1, 2009թ. 17:45

Այսօր Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա)  հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հոկտեմբերի 8-ին Քիշնևում նախագահներ Ալիևի եւ Սարգսյանի ծրագրված այցից առաջ համանախագահները հոկտեմբերի 2-3-ը կայցելեն նաեւ Ստեփանակերտ, իսկ հոկտեմբերի 4-6-ը` Բաքու»: Ըստ հայտարարության` երկու երկրների նախագահները քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման […]


Հոկտեմբեր 1, 2009թ. 17:33

Բազմիցս է խոսվել  մայրաքաղաքում Շտապ օգնության ծառայությունների անբարեխիղճ աշխատանքի մասին, սակայն պարզվում է, որ  մարզերում այդ հարցը շատ ավելի բարձիթողի վիճակում է: Օրերս  Դիլիջանում էի, ու հոգսաշատ դիլիջանցիները  քաղաքում առկա բազմաթիվ   խնդիրների կողքին հատկապես  նշում էին շտապ օգնության ծառայությունների վատ աշխատանքը: Որպես թարմ դեպք` պատմեցին  քաղաքապետարանի շենքի դիմաց ուշագնաց եղած աղջկա  մասին, որի կյանքը փրկելու […]


Հոկտեմբեր 1, 2009թ. 17:14

Գորգը` ժողովրդի պատմության վավերագիր Իսկ Հայաստանում գորգի գիտական ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներին մատների վրա կարելի է հաշվել… Մեր կենցաղն այսօր դժվարանում ենք պատկերացնել առանց բնակարանի կահավորանքի բաղկացուցիչ մասի` գորգերի: Մշտապես գործածելով հարմարավետության, երբեմն նաև պերճանքի այդ առարկան` չենք էլ մտածում, որ գորգագործության մշակույթը մեզանում գոյություն է ունեցել վաղնջական ժամանակներից: Ավելի ճիշտ, մենք բոլորս կարծես միշտ իմացել […]


Հոկտեմբեր 1, 2009թ. 16:56

Այսօր Խորհրդարանում սկսվել են հայ-թուրքական արձանագրությունների շուրջ լսումները: Խորհրդարանական հիշյալ միջոցառման ընթացքում հնչած կարծիքներից է հիմնականում կախված այն հարցի պատասխանը, թե կվավերացնի՞, արդյոք, Ազգային ժողովը` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված վերոնշյալ փաստաթուղթը, թե` ոչ: Նախաստորագրված արձանագրությունների դրույթներն երեկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկեց նաև Հանրային խորհրդի ընդլայնված կազմի հետ: Իսկ այսօր` հոկտմբերի 1-ին, մեկնարկում է Հայաստանի […]


Հոկտեմբեր 1, 2009թ. 16:33

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին հրամանագիր է ստորագրել հայ անվանի երգահան Կոնստանտին Օրբելյանին` «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրելու մասին: Նույն օրը նախագահը մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի և երիտասարադության պալատում տեղի ունեցած ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի հոբելյանական համերգ-երեկոյին, ուր և անվանի երգահանին հանձնվել շքանշանը: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Հոկտեմբեր 1, 2009թ. 15:15

Իր ելույթում Արար Պապյանը նշեց, որ ցանկացած հուզախառն հայտարարություն` «21-րդ դարին վայել չէ փակ սահմաններ հարևանների հետ», «պետք չէ հավերժական թշնամիներ լինել հարևանների հետ»,    նման բառախեղդ արված մտազեղումները`   խնդիրը գլխիվայր ներկայացնելու փորձեր են: «Արձանագրությունները միջպետական իրավական փաստաթղթեր են, որով կողմերը   փոխադարձաբար ստանձնում են որոշակի իրավունքներ և պարտավորություններ, ուստի դրանք կարող են գործել […]


Հոկտեմբեր 1, 2009թ. 14:11

Այս պահին ԱԺ-ում շարունակվում է «Նախաստորագրված արձանագրությունները և  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումները: Քննարկման սկզբում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկ անգամ ևս հնչեցրեց վերջին օրերին տարբեր առիթներով  արտահայտված այն միտքը, թե Հայաստանը Թուրքիայի հետ սկսում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների , ինչը բավականին բարդ գործընթաց է: Նա հույս հայտնեց, որ այս լսումները […]