2 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 2, 2009թ. 16:35

«Հայրենի հողը մենք ժառանգություն չենք ստացել մեր պապերից, այլ պարտքով ենք վերցրել մեր զավակներից»: Չնայած այս խոսքերի հեղինակը 15-16-րդ դարերի մի հնդկացի առաջնորդ է, ով իր վրդովմունքն էր հայտնում Ամերիկայի գաղութարարներին, այն այսօր էլ արդիական է և այդպիսին է լինելու միշտ: Երևանի տարբեր բուհերի ուսանողներ կազմակերպել էին «Ադրբեջանցիների հակահայկական թեզերը» թեմայով հանդիպում-քննարկում: Նպատակը  ադրբեջանական քարոզչական […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 16:33

Աշխարհասփյուռ  Ռամկավար Ազատական կուսակցության  Կենտրոնական  վարչության  փոխատենապետ, ՀՌԱԿ   ատենապետ   Հարություն Առաքելյանը լրատվամիջոցներին ուղղած նամակում տեղեկացնում է. «Հայաստանում են գտնվում սփյուռքից ժամանած մի քանի անձինք, ովքեր ներկայանում են որպես ՀՌԱԿ ԱՄՆ Արևելյան և Կանադայի շրջանակի  ղեկավարներ, Ռամկավար Ազատական կուսակցության անդամներ  և այդ անվան տակ իրականացնում են  հանդիպումներ, տալիս են հարցազրույցներ: Հաշվի առնելով վերը նշվածը, […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 16:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է 163 միլիոն ՀՀ դրամ հատկացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2009 թվականի հեռուստամարաթոնը հովանավորելու նպատակով: Արդեն չորրորդ տարին է, ինչ  ՎիվաՍել-ՄՏՍ-ը հեռուստամարաթոնի հավանավորն է: Այս տարի  նոյեմբերի 26-ին հեռուստամարաթոնը հեռարձակվելու է Լոս-Անջելեսից: Այդ օրն ամբողջ աշխարհում հեռուստամարաթոնը դիտելու հնարավորություն կունենա ավելի քան 50 միլիոն ընտանիք: Իսկ   հավաքված հանգանակությունները կուղղվեն Շուշիի ենթակառուցվածքների վերականգնմանը: Միաժամանակ կշարունակվի […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 15:15

Հմուտ քաղաքական գործիչը նախագահի հրաժարականը պահանջելուց զատ շատ ավելի կարևոր  պահանջներ ունի ներկայացնելու, կարծում է  Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելում, թե նախագահի հրաժարականի պահը իրականում պետք է հասունանա, քանի որ նախագահի կողմից այս պահին իրականացվող քայլն արդեն իսկ համարժեք է սեփական հրաժարականին: «Պահանջել հնարավոր է ամեն ինչ, նաև երկրի նախագահի հրաժարականը, սակայն լինելով սկզբունքային քաղաքական գործիչ, […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 14:53

Հարցազրույց` «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի հետ – Եթե մարդը հայտարարում է, թե Աղդամն իր հայրենիքը չի, ապա այդ մարդուց ամեն ինչ կարելի է սպասել: Մեր քաղաքականության մեջ ինչ-որ արտառոց բան չի եղել: Այն գլխից կոմպլեմենտար քաղաքականություն են վարում: Եթե մարդ փորձում է ինչ-որ մեկին դուր գալ, ապա նա հաճոյանալու խնդիր ունի, […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 14:40

Գալուստ Սահակյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով` հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման շարժառիթները տնտեսակա՞ն էին, թե՞ քաղաքական հարցին` ասաց. «Դժվար է բաղադրիչները իրարից հեռացնել: Սկզբունքորեն գիտակցում ենք, որ խնդիրը վերաբերում է ճանապարհների բացմանը: Փորձում ենք տնտեսական մեկաբանություններ տալ, բայց շեշտը դնել միայն տնտեսականի կամ քաղաքականի վրա` ճիշտ չէ: Կարելի է ասել 70 միլիոնանոց շուկա ենք ունենալու: […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 13:48

Երեկ սկսվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական շրջագայությունը, որի ընթացքում նա քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացները Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Չնայած այն հանգամանքին, որ հայկական հեռուստաընկերություններում հանդես եկող սփյուռքահայերը հիմնականում դրական գնահատականներ են հնչեցնում նախաստորագրված արձանագրությունների կապացությամբ…


Հոկտեմբեր 2, 2009թ. 12:40

– Ոչ ասել թուրքական ապրանքներին, -կոչ է անում   Սպառողների Միության նախագահ Արմեն Պողոսյանը: Այսօր «Փաստարկ» ակումբում  անդրադառնալով   հայ-թուրքական սահմանի բացմանը  և դրական գնահատելով այն, նա նշեց, որ դրանով հայկական արտադրանքը  մրցունակ է դառնում նաև հայրենական շուկայում: Նա չժխտեց թուրքական էժան ապրանքի ներհոսքը Հայաստան, սակայն դրան դիմակայելու լավագույն տարբերակ համարեց  Գերմանիայի օրինակին և առաջարկեց […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 12:05

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Հասարակական կարծիքը ֆիզիկական առարկայի նման մի բան է: Այսինքն հասարակական կարծիքն այն չէ, ինչը ես կամ մենք կիսում ենք` հակառակը, այն ինքնուրույն, անկախ մեր կամքից մեզ պարտադրում է  իր իրականությունը, ստիպելով մեզ` հաշվի նստել իր հետ: Խոսե Օրտեգա-Ի-Գասսետ Ընդունված է համարել, որ սոցհարցումներն իրականացվում են` կոնկրետ հարցի նկատմամբ հասարակական կարծիքը պարզելու նպատակով:    Սակայն  […]


Հոկտեմբեր 2, 2009թ. 11:30

Թուրքիայում երեկ մեկնարկել է Մեջլիսի աշնանային նստաշրջանը: Երկրի նախագահը բացելով նիստն ու խորհրդարանականներին ներկայացնելով առաջիկա օրակարգային հարցերը, իր ելույթում շեշտել է, որ խորհրդարանի առաջնային հարցերից է լինելու քրդական խնդիրն ու հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը: