12 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 12, 2009թ. 17:00

Ցյուրիխյան ՙբեմադրության՚ մեկնաբանությունները, ինչպես և սպասվում էր, հայտնվել են համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում։Աշխարհի տարբեր լրատվամիջոցներ իրենց կարծիքն են հայտնում այդ առնչությամբ՝ ամեն մեկն առաջին հերթին, թեկուզ տողատակերով, նաև ակամա` բացահայտելով սեփական շահը։ Ոմանք նույնիսկ ցնծությամբ նկատում են, թե շուտով  կբացվի Եվրոպայի վերջին փակ սահմանն ու կապահովվի սև ոսկու հոսքը դեպի քաղաքակիրթ Եվրոպա: Ասել է, թե` […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 16:53

Նոյեմբերի 1-ին կմեկնարկի ՀՀ կառավարության կողմից հովանավորվող «Գնիր հայկականը» համազգային արշավը, որը իրականացվելու է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի   շրջանակներում: Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-ի Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Ըստ նրա, այս նախաձեռնությունը կխթանի հայ արտադրողների սպառունակությանը հայկական և արտասահմանյան շուկայում: Նրա խոսքով, արշավի հիմնական նպատակն […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 16:31

Հոկտեմբերի 12-ին «Դե ֆակտո» մամուլի ակումբում ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ արձանագրությունների ստորագրման ժամանակ առաջացած տարաձայնության պատճառը միայն Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի բանավոր հայտարարությունը չի եղել։ Ըստ նրա` խնդիրը վերաբերել է Թուրքիայի կողմից արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փոփոխություն կատարելու առաջարկին կամ, իրավական լեզվով ասած, վերապահության […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 16:23

Խաղաղապահ ասվածը ենթադրում է հակամարտության գոտում խաղաղությունը պաշտպանող: Սակայն այս դեպքում հարց է առաջանում. եթե խաղաղապահը հակամարտության գոտում պետք է պահպանի մի բան, ինչը սկզբունքորեն տվյալ տարածքում գոյություն չունի, ապա ո՞րն է նրանց նպատակը: Նպատակներից մեկը կարող է լինել այն, որ «քաղաքակիրթ» աշխարհը ցույց տա, թե կարող է հասնել եթե ոչ  «միասնության», ապա գոնե միակարծության` […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 15:42

ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր «Հայացք» ակումբում պարզաբանեց, թե ինչ տեղի ունեցավ Ցյուրիխում: Նա ստորագրումների հետաձգումը հետաքրքրական  համարեց, քանի որ  դա բացահայտեց թուրքական ռազմավարությունը, այն է` Հայաստանի հետ խաղ խաղալ և յուրաքանչյուր հնարավորության դեպքում նոր պահանջներ դնել մեր երկրի առաջ: Նա նշեց, որ հետաձգման պատճառը  Թուրքիայի ԱԳՆ նախարարի   վերջին պահի պրովոկացիոն ելույթն էր, որտեղ […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 15:20

«Ի՞նչ է կատարվել Ցյուրիխում:  Խոսքը չի վերաբերում արձանագրություններին հաջորդող բանավոր հայտարարություններին, այլապես մեր կողմը չէր իմանա, թե ինչ պետք է ասի մյուս կողմը: Խոսքը վերաբերում է Թուրքիայի կողմից արձանագրություններում փոփոխություններ կատարելու առաջարկին, կամ, իրավական լեզվով ասած` վերապահությանը: Այդ վերապահությունը պետք է ստորագրության ժամանակ գրավոր հանձնվեր դիմացի կողմին: Նախքան Հայաստանի արտաքին գործերի նախարարի հյուրանոցից դուրս գալը, […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 15:19

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն անցկացնելու է քննություն` քննչական ծառայության քննչական բաժիններում քննիչների թափուր հաստիքների համալրման, ինչպես նաև քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ ստեղծելու (ձևավորելու) համար: Քննությանը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով բավարարում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննիչի պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջները, ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 14:30

«Ու՞ր ենք գնում մենք և ի՞նչ պետք է սպասենք հաջորդիվ. այսպիսի հարցադրում հնչեցնելով` Ռիչարդ Կիրակոսյանը փորձեց նախանշել հայկական դիվանագիտության` այս պահին  նախընտրելի ուղիները: Թուրքիայի կողմից արդեն իսկ դրսևորվող սպառնալիքների դեմ Հայաստանը պետք է հանդես գա առավել ուժեղ դիվանագիտությամբ և հակադարձի ուժեղ ու հստակ դիրքորոշմամբ, խորհուրդ է տալիս վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն ու հավելում. «Անկեղծ լինենք ինքներս […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 14:18

2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու կապակցությամբ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Հայաստանը մեծապես ողջունում է աշխարհում վստահության, կայունության, անվտանգության և համագործակցության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերը։ […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 14:05

Արձանագրությունների ստորագրմանը հետևող Բաքուն արդեն իսկ հայտարարում է, թե  հիասթափություն է ապրել ստորագրված արձանագրություններից,   սակայն   մեկ անգամ էլ հույս է հայտնել, որ եղբայրական Թուրքիան չի դավաճանի ու հավատարիմ կմնա իր խոստմանը: Անդրադառնալով Ադրբեջանի բացասական արձագանքներին` «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը մեջբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն ու գրում. «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը` նախքան հայկական զորքերի […]